Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրա Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների Ռուսաստանի Սարատովում արտակարգ դրություն է հայտարարվել բնակելի շենքի ողբերգական պայթյունից հետո 2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Փաշինյանի կոչը՝ հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կեցավայրը փաստացի գրավելու նպատակով, ստրատեգիական սխալ է. Արա Աբրահամյան Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՔՊ-ի պրոպագանդիստ մանկավարժները պետք է պատասխան տան. Մենուա Սողոմոնյան Սա քաղաքականություն չէ, սա գոյության պայքար է. Նաիրի Սարգսյան 1-4 դասարանների աշակերտներն անվճար սնունդ կստանան Երևանում․ հայտնի է ժամկետը ԵՄ-ում արևային էներգետիկայի աճը առաջին անգամ տասնամյակի ընթացքում կնվազի


«Անտարբերության վիրուսից»՝ կորոնավիրուս կամ ու՞ր մնացին ազատամարտիկները

Հասարակություն

Այսօր ամբողջ երկրում գնում է պայքար կորոնավիրուսի դեմ։ Ազգովի կենտրոնացել ենք, որ համաճարակի տարածումը հնարավորինս արագ կանխարգելենք և այդ հարցի միակ արդյունավետ լուծումը՝ դա մեկուսացումն է կամ ինքնամեկուսացումը։ Անշուշտ, թիվ մեկ հարցը՝ կորոնավիրուսն է և մյուս հարցերի քննարկումը կարծես թե մնում է կադրից դուրս։

Սակայն չեմ կարող չանդրադառնալ մի հարցի ևս, որը ինչպես մարդկության այս չարիքը՝ կորոնավիրուսը, ուղիղ կապ ունի մարդու կյանքի կամ առողջության հետ։ Այն, ինչի մասին պետք է բարձրաձայնեմ, ստիպեց ինձ ժամանակից առաջ ընկնել և ակնարկ անել հենց հիմա, հենց այս պահին, երբ ազգիս կոնսոլիդացման և համախմբման բնազդը սկսում է իմպուլսիվ աշխատել․ խնդիրն առնչվում է Արցախյան պատերազմի ազատամարտիկներին, որոնց արիության և իրենց կյանքը զոհելու գնով ենք այսօր արարում, ապրում ու պայքարում։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խումբը որոշել էր պանդեմիայի ավարտին պես կազմակերպել համատեղ քննարկում ազատամարտիկների հետ՝ նրանց խնդիրների և հնարավոր լուծումների վերաբերյալ։ Վերջերս մեզ հյուրընկալվեց Ղարաբաղյան պատերազմի հերոս Վլադիմիր Մաթևոսյանը /ապարանցի Վլեն/, որի հետ ունացած զրույցից իմացա նաև նրա անցած հերոսական ուղու, հաղթանակների և ինչու չէ՝ առկա խնդիրների մասին, որոնք հետպատերազմյան տասնյակ տարիների ընթացքում այդպես էլ լուծում չեն ստացել։

Ապարանցի Վլեի անցած ուղուն դեռ կանդրադառնանք առանձին թեմայով, այն, ինչի մասին պետք է խոսեմ՝ անհետաձգելի է։ Միգուցե ես նույնպես այդքան խորը չընկալեի այդ պրոբլեմները, եթե շատ պատահաբար չտեսնեի նրա փաստաթղթերում դեղորայքի այն ցանկը, որը նշանակվել և ցուցվել էր մեր հերոսին՝ բժիշկի կողմից։ Հարցի մի կողմն է, երբ ազատամարտիկները իրենց առողջությունը կորցրել են պատերազմի դաշտում և այժմ էլ քաշում են դրա բեռը, սակայն այդ նույն հարցը ունի բացի առողջականը՝ ֆինանսական և բարոյական բաղադրիչներ նույնպես, երբ նման հերոսացած մարդիկ իրենց զգում են պետության կողմից անտեսված և մոռացված։

Այս դրվագին հետևեց երեկ ինձ անձնական նամակով, իսկ հետագայում պարզ դարձավ նաև՝ ժողովրդին ուղված բաց նամակով, դիմած մի ուրիշ ազատամարտիկ, որի նամակից, մեղմ ասած, տեղս չէի գտնում։ Ինձ գրող հերոսը «Արամուս» կամավորական ջոկատի ազատամարտիկ Տիգրան Հարությունյանն էր, որն առաջին կարգի հաշմանդամ է, տեղաշարժվում է շարժասայլակով, ունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնց ոչ թե լուծումը, այլ մեղմացումը հնարավոր է միայն բավականին զգալի քանակով և չափաբաժնով դեղորայքի առկայության դեպքում, իսկ նրան անհրաժեշտ դեղորայքը, ցավոք, հնարավոր չէ հայթայթել կամ ձեռք բերել առանց պետության աջակցության։

Ուրեմն, ստացվում է, որ բացի կորոնավիրուսը, ունեցել ենք և չենք նկատել մեկ այլ՝ «անտարբերության վիրուս», որը հասցրել է մեզ ներկա իրականությանը, երբ մենք չենք կարողանում ապահովել ազատամարտիկներին նվազագույնով՝ գոնե դեղորայքով։ Եկեք չմոռանանք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են դրել մեր գոյատևման, մեր վաղվա օրվա, մեր պայքարի, ապրելու ու արարելու համար։ Մի եղեք անտարբեր, հիշեք նրանց նվիրումը մեր և մեր հայրենիքի հանդեպ։

Լիլիթ Սիլանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուն միջազգային հեղինակավոր մրցույթում գրավել է 3-րդ մրցանակային տեղըԱրամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի և ժողովրդավարության մասինԱնտարբերությունն ամենամեծ չարիքն է. Արսեն ԳրիգորյանՈւսանողներն իներտ և պասիվ են, պետք է դա հաղթահարել. Մենուա ՍողոմոնյանՊերովսկիտային արևային մարտկոցները սովորել են սարքերը սնուցել սենյակային լամպից. այժմ դրանք աշխատում են նույնիսկ լամպի տակ և չեն վախենում խոնավությունից Բաբկեն Պիպոյան․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական է, իսկ պետությունը փորձում է «աչքը հանել»՝ հոնքն ուղղելու փոխարեն» ՀԷՑ-ի զավթումն արդարացնելու հիմքեր են ստեղծում Սա այն ուղին է, որ ես անձամբ միշտ սատարել և խրախուսել եմ․ ԾառուկյանԻշխանությունները շարունակում են արցախցիների նկատմամբ հետապնդումները ՔՊ-ն կուսակցության ներսում հանձնախումբ է ստեղծում, որ զտի վարչության թեկնածուներին Փաշինյանական իշխանությունն անցել է տոտալ գաղտնալսումների Փաշինյանը պարզունակ խաբեբա պոպուլիստ է. Դավիթ ՍարգսյանԼրագրողների հերթական այցը Արծվանիկի պոչամբարԵթե նույն համառությամբ նվիրվեին միմյանց օգնելուն ու երկիրը զարգացնելուն, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ բարձրունքների կհասցնեին Հայաստանն ու հային. Մհեր Ավետիսյան Համակարգային խնդիրների ստվերը ֆինանսական գործառնությունների իրականացման ոլորտում. «Փաստ» «Այս ամենը ինստիտուցիոնալ և համակարգային լուծումների բացակայության հետևանք է». «Փաստ» Թիրախում ոչ թե անձերը, այլ հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Արկածախնդրական քմահաճույքները՝ ծանրագույն հարված Հայաստանի տնտեսությանը և ներդրումային միջավայրին. «Փաստ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Հակակոռոպցիոն կոմիտեն ու դատախազությունը որոշել են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ չնախաձեռնել. «Փաստ» ՔՊ «փիառչիկներն» էլ են խոստովանում, որ ՀԷՑ-ի «գործը» բացառապես քաղաքական է. «Փաստ» Հավատքի ու ժողովրդի դեմ. որքան հեռու կգնան իշխանությունները. «Փաստ» Քաղաքացին` «ՀայաՔվեի»` Արմավիրի գրասենյակի բացմանը Նիկոլի մեղքո´վ է հանձնվել և հայաթափվել Արցախը. Հրայր Կամենդատյան Իշխանությունները լուրջ պատմության մեջ ընկան. արբիտրաժային կոլապս (տեսանյութ) «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներն այցելեցին Մատենադարան «Կարծում էին՝ Ստոկհոլմյան արբիտրաժը պետք է իր պատիվը գցի ոմն մեկի քմահաճույքի համա՞ր». Թևան Պողոսյան Ինչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համար Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրաՀաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBankԿաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների Ռուսաստանի Սարատովում արտակարգ դրություն է հայտարարվել բնակելի շենքի ողբերգական պայթյունից հետո Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրությունը և զորահավաքը 3 ամսով երկարաձգելու մասին 2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Փաշինյանի կոչը՝ հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կեցավայրը փաստացի գրավելու նպատակով, ստրատեգիական սխալ է. Արա ԱբրահամյանԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՔՊ-ի պրոպագանդիստ մանկավարժները պետք է պատասխան տան. Մենուա ՍողոմոնյանՍա քաղաքականություն չէ, սա գոյության պայքար է. Նաիրի Սարգսյան1-4 դասարանների աշակերտներն անվճար սնունդ կստանան Երևանում․ հայտնի է ժամկետը ԵՄ-ում արևային էներգետիկայի աճը առաջին անգամ տասնամյակի ընթացքում կնվազի Ուժն է ծնում իրավունք. Մհեր ԱվետիսյանԿամայականության դուռ է բացվում. Թաթոյանը՝ ՀԷՑ–ին առնչվող որոշումը չկատարելու վտանգի մասինՄաստեր-կլաս՝ ստարտափերների համար Հայաստանը չի՞ ընդունել ամերիկյան առաջարկը Յունիբանկը՝ Velosolutions UCI Pump Track-ի աշխարհի առաջնության Հայաստանի որակավորման մրցաշարի գլխավոր հովանավոր Ոչ մի սրբապիղծ չի´ ներխուժի Մայր Աթոռ. Ցոլակ Ակոպյան Թուրքիայում անտառային հրդեհները հասել են հանգստավայրեր, գյուղեր են տարհանվել (տեսանյութ) Ինչպես է փրկարարը Սարատովում պայթյունից հետո փլատակների մեջ հայտնաբերել մաhացած երեխային (տեսանյութ 18+) Փաշինյանը ՔՊ-ականացնում է ՀԷՑ-ը. Արբիտրաժի որոշումը չեն կատարելու Ինչ է կատարվել Հրազդանի կիրճում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված