Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են ստանալ սոցիալական աջակցություն. Պարզաբանում է կառավարությունը
Ուշադրության կենտրոնումՍոցիալական ապահովության պետական ծառայության առցանց դիմումների համակարգով ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը
«Սոցիալական ապահովության պետական ծառայության առցանց դիմումների համակարգով ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար: Մինչ այդ Օnline.ssa.am կայքում հնարավոր է ծանոթանալ աջակցության տրամադրման կարգին և չափին»,- գրել է նա:
Պարզաբանում վերոնշյալ կայքից ....
Դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր 2020թ-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝