Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան Թուրքը «Արփի լիճ» պարկում անասուն է արածեցնում. shamshyan.com


4 տարի առաջ այս օրը սկսվեց ապրիլյան պատերազմը (ֆոտո)

Ուշադրության կենտրոնում

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։

Ապրիլի 2-ի ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների եւ հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին:

Նույն օրը Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետեւանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց:

Արդեն կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լեւոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, եւ ադրբեջանական կողմը կորուստներ է տվելԼ

Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների եւ զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։ Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները եւ Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը:

Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարեւոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ եւ հետեւակի մարտական մեկ մեքենա:

Ապրիլի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։

Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով:

Ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա եւ մարտական անօդաչու թռչող սարքեր։ Հայկական զինված ուժերի այ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ։ Ավտոբուսի մեջ են եղել նաեւ երկու գյուղապետ:

Ապրիլի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները:

Թեեւ հաստատված հրադադարին, ապրիլի լույս 6-ին ժամը 18։30-ին, շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում Ադրբեջանի զինված ուժերի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը, իսկ ապրիլի 7-ի գիշերը Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի զինուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն։ Տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել:

Ապրիլի 10-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։ Հայկական կողմին հանձնվել է 18 զինծառայողի մարմին:

Վերջնական տվյալներով` հայկական կողմից ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 110 եւ վիրավորվել 121 զինծառայող եւ կամավորական:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կորուստներին, այդ երկրի ՊՆ-ն շրջանառության մեջ դրեց 31 զոհի մասին կեղծ հաղորդագրությունը, նույն օրը ադրբեջանական «Мейдан ТВ» անկախ հեռուստաալիքը հանրության ուշադրությանը ներկայացրեց 93 զոհերի մասին հաստատող ցուցակը, իսկ «OSTKRAFT» վերլուծական կենտրոնը հրապարակեց տվյալ ըստ Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի իր աղբյուրների տրամադրած փակ տեղեկատվության, որ զոհերը կազմել են շուրջ 800 մարդ:

Բացի մեծաքանակ կենդանի ուժից ադրբեջանական բանակը կորցրեց 24 տանկ, 4 միավոր հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 «Գրադ» ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր «МИ-24» տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային եւ հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա եւ այլն:

Քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդին հաջողվեց մարտագծի հարավային թեւում տիրել 1500մ լայնությամբ եւ 450մ խորությամբ բնագծի (67,5հա) կամ զբաղեցնել 6 մարտական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝վերահսկողության տակ առնել 4300մ լայնությամբ եւ 1000մ խորությամբ առաջնագիծ (430հա) կամ՝ 13 մարտական դիրք: Ընդհանուր առմամբ, չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավեց 19 դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված շուրջ 500 հեկտար տարածք:

Ներքաղաքական առողջ պայքարը կարևոր է պետության զարգացման համար, քանի որ գաղափարների բախումից ծնվում են լավագույն լուծումներ. Մհեր ԱվետիսյանԵրկիրը վերածել են քաղաքական կրկեսի. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը Վայոց ձորում շարունակվում էԵրևանի հյուրանոցներից մեկում քաղաքացին արգելափակվել է վերելակի խցիկի տակՆիկոլ Փաշինյանը կրկին արձակուրդ է գնումՈղբերգական ավտովթար․ փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն տեղում մահացել էՕդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կմոտենա +40-ի. եղանակի տեսությունՍամվել Կարապետյանի առաջնորդությամբ նոր քաղաքական բևեռի ստեղծումն իշխանականների հոգեխանգարմունքի պատճառԿապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամներիՊատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունումՄեր նախընտրելի տարբերակը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են. ՊեսկովԱզատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է. Իրանի իսլամական խորհրդարանի նախագահըՉեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Գյումրիում նշում են Վարդավառը. տեսանյութ «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան Թուրքը «Արփի լիճ» պարկում անասուն է արածեցնում. shamshyan.com Զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը. ՇՄՆՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունըԳնդակոծություններ Ուկրաինայում. մեկ գիշերվա ընթացքում երկու մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվելՀայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ից կբարձրանա 2-4 աստիճանով Քաղաքացիները բարձրացել են «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարները Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ Ազատի ջրամբարում որոնում են ջրահեղձ եղած 16-ամյա տղայի մարմինը Միայն անհայրենիք մարդիկ են մոռանում ու չհիշելու տալիս Հայաստանի անցյալը. Արտակ Զաքարյան7 մեդալ. բռնցքամարտիկ աղջիկներն ավարտեցին ելույթները պատանիների Եվրոպայի առաջնությունումՎիճաբանություն Աբովյան քաղաքի Հայփոստի հարևանությամբ․ 2 վիրավորներից 1-ը անչափահաս է «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանին և Իրանին ճնշելու ամերիկյան ծրագիր է. Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականԻրազեկում․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՂազՄունայԳազ»-ը փորձում է պիլոտային ռեժիմով արտադրել «կանաչ» ջրածինԳազամատակարարման վթարային դադարեցում որոշ հասցեներում Թրամփը կորցնում է համբերությունը. Ռուբիո Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԻնչու՞ է ականջի հետևում գոյացություն առաջանում և ինչպե՞ս ազատվել դրանից Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը Աղվեսասարի մոտ գտնվող լճում ձուկ բռնելիս տղամարդն էլեկտրահարվել ու մահացել է Յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ ենԱրեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Աբխազիայում զբոսաշրջիկը ժայռից ընկել է և մահացելՄեր տարածաշրջանի համար սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճանՕկուպացված Մարտակերտում, Շուշիում, Ասկերանում, Թալիշում և Շահումյանում հրդեհներ են Գորիսում շան կծածի 9 դեպք է գրանցվել մեկ ամսումԵրեւանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտուբուսները. կա 9 վիրավոր: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուն միջազգային հեղինակավոր մրցույթում գրավել է 3-րդ մրցանակային տեղըԱրամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի և ժողովրդավարության մասինԱնտարբերությունն ամենամեծ չարիքն է. Արսեն Գրիգորյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված