Ոչ ոք չփորձի ինքը հարց լուծել փողոցում, ոչ ոք չկարծի, որ ինքն ամենաիմաստունն է և կարող է հարց լուծել Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը Կանգառն ընկել է երեխայի վրա․ նա վնասվածքներ է ստացել (լուսանկարներ) Կարբի գյուղի կարկտահարության հետևանքները (տեսանյութ) ՀՀԿ բանախոսությունների շարքը նպատակ ուներ նպաստելու Եռատոնի խորհրդի վերարժևորմանը, ազգային նպատակների և գաղափարատիպերի ձևավորմանը Կարկուտ՝ Երևանում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Ի՞նչ վիճակում է օդը Երևանում ու մարզերում Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան


Հնարավոր է՝ ստիպված լինենք մեծացնել արտաքին պարտքը

Ուշադրության կենտրոնում

Համավարակը շարունակում է տարածվել՝ լուրջ հարված հասցնելով համաշխարհային տնտեսությանը։ Բազմաթիվ երկրներ այս պայմաններում ստիպված են գործի դնել իրենց պահուստները և ֆինանսական ներարկումներ կատարել տնտեսության մեջ, որպեսզի սոցիալ-տնտեսական դրությունը շատ չբարդանա։

Սակայն խնդիրն այստեղ ունեցած ռեսուրսների հարցն է։ Օրինակ՝ եվրոպական զարգացած երկրները և ԱՄՆ-ը հսկայական պահուստներ ունեն, որոնք հնարավորություն են տալու այդ երկրներին ինչ-որ չափով դիմակայել ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ Կամ, օրինակ՝ Ռուսաստանը, թեև ռուբլու փոխարժեքի սրընթաց անկմանը, շարունակում է դեռևս կայուն պահել իրավիճակը, քանի որ, լինելով աշխարհի ամենամեծ տարածքն ունեցող պետությունը, ինքնաբավ է և տիրապետում է հսկայական ռեսուրսների։

Նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին։ Բացի այն, որ մեր երկիրը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական դիրքում և ամեն պահի Արցախում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա, Հայաստանի տնտեսությունը դեռևս չի հասել զարգացման բարձր մակարդակի և դիվերսիֆիկացվել։

Հայաստանի տնտեսական ռեսուրսները սակավ են, իսկ ֆինանսատնտեսական համակարգի սնման լրացուցիչ աղբյուրներից են մնում տրանսֆերտները, որի արդյունքում մեր տնտեսությունն ապահովվում է մեծ քանակությամբ տարադրամով։ Տրանսֆերտները արտերկիր՝ հիմնականում Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնած մեր համաքաղաքացիների միջոցով են ուղարկվում։ 

Սակայն ներկայիս իրավիճակում Հայաստանը զրկվելու է ոչ միայն տրանսֆերտների հոսքից, այլև լուրջ խնդիր է դառնալու այն հանգամանքը, որ մեր բազմաթիվ համաքաղաքացիներ, արտերկրում չունենալով աշխատանք, ստիպված են լինելու վերադառնալ Հայաստան։

Կառավարությունը հաստատել է մի քանի փաթեթ, որոնց հիմնական նպատակը քաղաքացիներին և տնտեսվարողներին աջակցության տրամադրումն է։ Եվ հատկանշական է, որ, բացի սոցիալական բաղադրիչից, աջակցության տրամադրումը հիմնականում վարկերի տեսքով է, որոնք տնտեսվարողները պետք է օգտագործեն, որպեսզի կարողանան կրկին ոտքի կանգնել։

Սակայն արտակարգ դրությունը դեռևս շարունակվում է, և կանխատեսվում է, որ տնտեսական գործունեության որոշ ուղղություններ ամիսներ շարունակ գտնվելու են կաթվածահար վիճակում, ուստի հարց է ծագում, թե ինչպե՞ս պետք է տնտեսվարողները կարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները։ Նոր վարկերի տրամադրման հետ մեկտեղ դեռևս խնդրահարույց է հիմա գործող վարկերի մարման հարցը։ Դրա համար էլ որոշ մասնագետներ սկսել են խոսել այն մասին, որ անհրաժեշտություն է առաջանալու, որ կառավարությունը տնտեսվարողներին կրկնակի աջակցություն ցուցաբերի։

Բայց որտեղի՞ց կառավարությունը կարող է նոր միջոցներ հայթայթել, եթե եղած ռեսուրսները բավարար չեն։ Մնում է միայն դրսից վարկ վերցնելու տարբերակը։ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Ասիական զարգացման բանկը արդեն հայտարարել են որոշակի փաթեթների մասին, որոնք ուղղելու են տնտեսական ճգնաժամի մեղմմանը։

Եվ, ամենայն հավանականությամբ, կառավարությունը կգնա արտաքին դոնորներից նոր վարկերի ներգրավման ճանապարհով, որպեսզի կանխի անցանկալի տնտեսական զարգացումները, սակայն դրա արդյունքում կավելանան առանց այդ էլ մեծ թիվ կազմող մեր արտաքին պարտքի ծավալները։

Ու զավեշտալին այն է, որ վարչապետ Փաշինյանը, որ ընդդիմադիր եղած ժամանակ բուռն քննադատության էր ենթարկում ցանկացած վարկային համաձայնագիր, ներկայումս ինքն է ընկնելու տարբեր միջազգային ֆինանսական կառույցների դռները, որպեսզի Հայաստանին շահավետ պայմաններով վարկեր տրամադրեն։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Ոչ ոք չփորձի ինքը հարց լուծել փողոցում, ոչ ոք չկարծի, որ ինքն ամենաիմաստունն է և կարող է հարց լուծելԶախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը Կանգառն ընկել է երեխայի վրա․ նա վնասվածքներ է ստացել (լուսանկարներ) Կարբի գյուղի կարկտահարության հետևանքները (տեսանյութ) ՀՀԿ բանախոսությունների շարքը նպատակ ուներ նպաստելու Եռատոնի խորհրդի վերարժևորմանը, ազգային նպատակների և գաղափարատիպերի ձևավորմանըԿարկուտ՝ Երևանում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Ի՞նչ վիճակում է օդը Երևանում ու մարզերում Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Ո՞ր դեպքում կսկսեն Փաշինյանի հրաժարականի հարց բարձրացնելՀԻՄԱ. Աբովյանում հավաք է, սպասում են Բագրատ Սրբազանին Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնելՍա սիրո ծառայություն է, ու սերը հաղթելու է․ Դավիթ Ամալյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան 7 և 8 տարին լրանալու դեպքում դպրոց չհաճախած երեխաները կընդունվեն տարիքային խմբին համապատասխան դասարան. նախարարը հրաման է ստորագրել Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանըՀրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում Ինչպես ամեն օր, երթը մեկնարկեց աղոթքովՌուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. ԶախարովաԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Վեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Բագրատ ՍրբազանՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում ՇՏԱՊ․ Ուսանողները պայքար են սկսում Ունենք շատ լավ լուրեր․ ասեմ՝ ինչ առումով«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Կինը, 2 ամսական երեխան գրկին, միացել է քայլերթին (տեսանյութ) Կանադայում ձկնորսության ժամանակ չորս երեխա է մահացել Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկներն ազդանշաններով փորձում են խլացնել հոգևորականների երգը Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Միքայել Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները երգելով դուրս եկան Գյումրիից Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքՊայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վիրավորումով․ ՔԿ Կանգնած ենք Տավուշի և Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին. Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքային խուրհուրդ 2018 թվականին ես էլ սխալվեցի... երկու օր․ Միքայել Սրբազան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը «Հյուրանոցը հրաժարվել է պայմանավորվածությունից, և գիշերը մարդկանց թողել դրսում»․ Լուսինե Հարոյան Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԱրարատ Միրզոյանը ուղերձ է հղել
Ամենադիտված