«Մենք սգում ենք ձեզ հետ միասին». Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը՝ Լևոն Արոնյանին

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հեռագիր է հղել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամ, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանին կնոջ՝ Արիանա Կաոիլիի անժամանակ մահվան կապակցությամբ։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, տեղեկանում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջի գրառումից։

«ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին կնոջ` Արիանա Կաոիլիի անժամանակ մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել աշխարհահռչակ շախմատիստին.

«Սիրելի՛ Լևոն,

Մեծ է կորուստը, և դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթևացնեին խոր վիշտդ ու կմեղմեին Արիանայի անդառնալի կորստյան ցավը:

Իմ և տիկին Ռիտայի անունից խորին ցավակցություն եմ հայտնում քեզ, քո և Արիանայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին։

Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի կյանքով այնքան լեցուն սիրելի Արիանայի հոգին և մխիթարություն ու սփոփանք շնորհի ձեզ:

Մենք սգում ենք ձեզ հետ միասին և աղոթում Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում»:

Նշենք, որ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը գրոյսմաստեր Լևոն Արոնյանի հարսանիքի քավորն էր:

7-ամյա տղայի ծնողները որպես բռնարարներ վերցվել են հաշվառման. Նելլի Դուրյան Հակաճգնաժամային կառավարություն ձեւավորելն ապակառուցողական առաջարկ է. Մարուքյան Համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել այս փորձությունը եւս. Արմեն Սարգսյանը՝ Վրաստանի նախագահին Արթուր Վանեցյանը շարունակում է սպային վայել կեցվածք դրսևորել Պետության ղեկավարի հոգեկան անհավասարակշռությունն ու չափազանց տարերայնությունը չի կարող իր ազդեցությունը չթողնել. Արթուր Ղազինյան Խայտառակություն էր․ Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի հակավրացական հայտարարության մասին Կրթված սերունդ ունենալը Գագիկ Ծառուկյանի համար եղել և մնում է բարգավաճ երկիր կառուցելու հիմքը Կարող եք զսպել ձեր ախորժակը որպես իշխանություն. Անի Սամսոնյան (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր կառավարության կառուցվածքը Համաճարակային առումով իրավիճակը շարունակում է տագնապալի մնալ: Շատ է խոսվում թեկուզ կարճ ժամանակով կրկին անգամ սահմանափակումների ռեժիմին անցնելու մասին: Փաշինյանը չկարողացավ հերքել մաքսանենգության վերաբերյալ ակնհայտ փաստերը. «Գոլոս Արմենիի» «Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդիկ հանկարծակի գիտակցեցին, որ Նիկոլը չարիք է» Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Լայվերով,սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում․ Շարմազանով Դուք չեք կարող պատգամավորներին դուրս հանել դահլիճից․ Մարուքյանը՝ Միրզոյանին (տեսանյութ)
Ամենաընթերցված
«Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդի... Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փ... Հիմա «կորոնավիրուսային հակահեղափոխության» ժամանակն... Կորոնավիրուսը բացահայտեց, որ մեր իշխանությունը ուն... «Եթե չեն դիահերձում, ինչպես են պարզում, թե կոնկրետ... ««Իմ քայլը»-ի իշխանության գալուց հետո երկիրը հայտն... Փաշինյանական խունտան Հայաստանը հանձնելու է թշնամին... Ազատ է ընդամենը 32 մահճակալ. Արսեն Թորոսյան ՀՀ Առողջապահության նախարարության ղեկավարի հայտարար... 7 միլիոն հայ սփյուռքում ունեցող Հայաստանը պետք է հ... Խուսափեք լայքահավաք գործերից, դրանցով բանի չեք հաս... Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանու... Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կ... Արայիկ Հարությունյանը՝ սեպտեմբերին դասերը դպրոցում... Տեսնես նրանք, ովքեր խոսում են Նիկոլի հրաժարականից,... «Պարետի հրամանի վրա թքած ունենալու նուրբ արվեստը» ... Վիճակը ողբալի է... Ավարտական դասարանների աշակերտները ռազմական հաստատո... Եթե մենք այս տեմպը չկոտրենք, հունիսի վերջին կունեն... Փաստենք ուրեմն, որ Նիկոլ Փաշինյանի նման փչացած չի ...
website by Sargssyan