Reuters. Չինաստանը հայտնել է չորրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի նվազեցման մասին
ՄիջազգայինՉինաստանը հայտնել է չորրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի նվազեցման մասին, գրում է Reuters-ը:
Ուհան քաղաքում, որը վիրուսի բռնկման օջախ է համարվում, արդեն 6-րդ օրն է՝ նոր դեպքեր չեն գրանցվել, իսկ ընկերությունները երկամսյա կարանտինի հետ վերսկսել են աշխատանքը, մարդիկ վերադառնում են իրենց բնականոն կյանքին:
Կիրակի Չինաստանում գրանցվել է վարակման 31 նոր դեպք՝ համեմատած շաբաթ օրը 45 նոր դեպքի հետ:
Չնայած հիվանդացության կրտուկ նվազեցմանը՝ իշխանություններին մտահոգում է հնարավոր «երկրորդ ալիքը», որը կարող է տեղի ունենալ այլ երկրներից քաղաքացիների վերադարձի հետեւանքով:
Մարտի 28-ից Չինաստանը ժամանակավորապես դադարեցրել է արտասահմանցիների մուտքը: Կիրակի օրվանից երկիրը կտրուկ սահմանափակել է միջազգային չվերթների թիվը:
Չինաստանի ԿԲ-ն երկուշաբթի անսպասելի 20 բազիսային կետով նվազեցրել է ռեպոյի տոկոսադրույքը :