Ընտրությունները չհետաձգելու որոշման հետևանքների պատասխանատվությունը նախագահի եւ խորհրդարանի վրա է․Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել Արցախում ընտրությունները չհետաձգելու՝ իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ։

«Իմ շատ սիրելի արցախցինե՛ր.

Քույրեր և եղբայրներ

Իշխանությունները, հակառակ մեր բոլոր հորդորներին, որոշել են անցկացնել ընտրություններ՝ անտեսելով ռիսկերը:

Կշեռքի այն նժարը, որի վրա դրված են քաղաքական հաշվարկն ու մասնավոր շահը, ավելի ծանր գտնվեցին, քան բարոյականությունն ու քաղաքացիների հանդեպ պատասխանատվությունը։

Սա նշանակում է, որ արտակարգ դրություն չհայտարարելու և ընտրությունները չհետաձգելու որոշման հնարավոր հետևանքների ամբողջ պատասխանատվությունը հանրապետության Նախագահի և խորհրդարանական մեծամասնության վրա է։ Մենք դեռ առիթ կունենանք այդ հարցին անդրադառնալու համար:

Հարգելի՛ արցախցիներ

Կոչ եմ անում ձեզ՝ մարտի 31-ին գնալ ընտրատեղամասեր, պահպանելով անհրաժեշտ անվտանգության բոլոր կանոնները:

Կոչ եմ անում նաև՝ տեր կանգնել ձեր ձայնին:

Թշնամին ուշի ուշով հետևում է զարգացող իրադարձություններին և սպասում հարմար առիթի։ Մենք պետք է զգոն լինենք, ճիշտ ընտրություն կատարենք ու թույլ չտանք դրսից խրախուսվող ցնցումներ։

Որևէ մեկը չպետք է բռնանա ընտրողի կամքի վրա ու միևնույն ժամանակ չպետք է մանիպուլացնի նույն այդ ընտրողին։ Թող որևէ մեկին չպարտադրեն ընտրություն կատարել լճացման և արկածախնդրության, փողի տոպրակի և խամաճիկի միջև։

Արցախի նախագահը պետք է լինի ինքնուրույն և ներկայացնի արցախցիներին։

Բոլորիս համար առաջնային խնդիրն անվտանգության ու արդարության ապահովումն է։ Հատկապես այս խառը ժամանակներում։

Հարգելի՛ ընտրողներ

Ձեր վստահության քվեին արժանանալու դեպքում, կանեմ ամեն ինչ, որպեսզի մենք միասին տեր կանգնենք մեր հաղթանակներին ու մեր երկրում հաստատենք արդարություն։

Ինչպես որ ծառայել եմ Արցախին որպես զինվոր, այնպես էլ պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել ինձ վրա որպես երկրի ղեկավար։

Արցախը պետք է լինի համայն հայության հզոր և պաշտպանված տունը։

Ես և խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Արդարություն» կուսակցությունը դա ձեզ խոստանում ենք։

Հաղթանակը չի՛ վաճառվում

Աստված մեզ պահապան»,- ասված է հայտարարությունում։

Համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել այս փորձությունը եւս. Արմեն Սարգսյանը՝ Վրաստանի նախագահին Արթուր Վանեցյանը շարունակում է սպային վայել կեցվածք դրսևորել Պետության ղեկավարի հոգեկան անհավասարակշռությունն ու չափազանց տարերայնությունը չի կարող իր ազդեցությունը չթողնել. Արթուր Ղազինյան Խայտառակություն էր․ Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի հակավրացական հայտարարության մասին Կրթված սերունդ ունենալը Գագիկ Ծառուկյանի համար եղել և մնում է բարգավաճ երկիր կառուցելու հիմքը Կարող եք զսպել ձեր ախորժակը որպես իշխանություն. Անի Սամսոնյան (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր կառավարության կառուցվածքը Համաճարակային առումով իրավիճակը շարունակում է տագնապալի մնալ: Շատ է խոսվում թեկուզ կարճ ժամանակով կրկին անգամ սահմանափակումների ռեժիմին անցնելու մասին: Փաշինյանը չկարողացավ հերքել մաքսանենգության վերաբերյալ ակնհայտ փաստերը. «Գոլոս Արմենիի» «Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդիկ հանկարծակի գիտակցեցին, որ Նիկոլը չարիք է» Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Լայվերով,սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում․ Շարմազանով Դուք չեք կարող պատգամավորներին դուրս հանել դահլիճից․ Մարուքյանը՝ Միրզոյանին (տեսանյութ) Բանկային «գայլական» համակարգը միշտ եղել է պրոբլեմ․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 289-ով
Ամենաընթերցված
«Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդի... Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փ... Հիմա «կորոնավիրուսային հակահեղափոխության» ժամանակն... Կորոնավիրուսը բացահայտեց, որ մեր իշխանությունը ուն... «Եթե չեն դիահերձում, ինչպես են պարզում, թե կոնկրետ... ««Իմ քայլը»-ի իշխանության գալուց հետո երկիրը հայտն... Փաշինյանական խունտան Հայաստանը հանձնելու է թշնամին... Ազատ է ընդամենը 32 մահճակալ. Արսեն Թորոսյան ՀՀ Առողջապահության նախարարության ղեկավարի հայտարար... 7 միլիոն հայ սփյուռքում ունեցող Հայաստանը պետք է հ... Խուսափեք լայքահավաք գործերից, դրանցով բանի չեք հաս... Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանու... Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կ... Արայիկ Հարությունյանը՝ սեպտեմբերին դասերը դպրոցում... Տեսնես նրանք, ովքեր խոսում են Նիկոլի հրաժարականից,... «Պարետի հրամանի վրա թքած ունենալու նուրբ արվեստը» ... Վիճակը ողբալի է... Ավարտական դասարանների աշակերտները ռազմական հաստատո... Եթե մենք այս տեմպը չկոտրենք, հունիսի վերջին կունեն... Փաստենք ուրեմն, որ Նիկոլ Փաշինյանի նման փչացած չի ...
website by Sargssyan