Վրաստանում կորոնավիրուսի ֆոնին արգելք է սահմանվել շրջանից շրջան ավտոբուսների երթեւեկության վրա. «Newsgeorgia»
ՄիջազգայինԿորոնավիրուսի տարածման փուլում անհրաժեշտ միջոցների ձեռնարկման համար մարտի 21-ին ամբողջ Վրաստանում արտակարգ դրություն է սահմանվել: Երկրի կառավարությունը մարտի 23-ին որոշում էր կայացրել երկաթուղային, օդային եւ ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով ցամաքային միջազգային ուղեւորափոխադրումներն արգելելու մասին:
Շրջանից շրջան կարելի է հասնել միայն ավտոմեքենայով: Միեւնույն ժամանակ, Վրաստանի քաղաքներում հասարակական տրանսպորտը շարունակում է աշխատել, իսկ Թբիլիսիում գործում է նաեւ մետրոպոլիտենը:
Մինչ այժմ սահմանափակումները չեն տարածվել միայն բեռնափոխադրումների վրա` ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային տրանսպորտով:
Որոշակի սահմանափակումներ են սահմանվեկ Մառնեուլիի եւ Բոլնիսիի համար, որտեղ կարանտին է գործում: Բեռնատարները, որոնցով այնտեղ սնունդ եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ են մատակարարվում, ախտահանվում են, իսկ վարորդներին զննումից հետո հատուկ հագուստ է տրվում: