Փաշինյանն՝ ընդդեմ ազատ մամուլի «Փյունիկ»-ի նոր գլխավոր մարզիչն է Արտակ Օսեյանը Սեպտեմբերի 2-ից ուժի մեջ կմտնեն ԱՄՆ վիզայի համար հարցազրույցից ազատման ծրագրի նոր կանոնները Յոթ զանգ՝ մեկ օրում. Փաշինյանը «հաշիվ» էր տալիս արածի համար Համաձայնագիր, որը ոչինչ չի պարտադրում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի և Նոյեմբերյանի մի շարք հասցեներում Այո՛, Սամվել Կարապետյանը քաղբանտարկյա՛լ է. Հայաստանի հաջորդ նախագահ Սամվել Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Խաչիկ Ասրյան Վթար է. ջուր չի լինի Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը Ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին․ կա 1 զոհ, 3 վիրավոր


Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Դավիթ Տոնոյան

Հասարակություն

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել.

 
«ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի

Կորոնավիրուսային վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացրել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից: Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ:

Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն: Երեք զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: Ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներից, նշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը։
Զինծառայողներն այժմ հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է, որևէ մեկի մոտ թոքաբորբ չի արձանագրվել։ Զինծառայողներից մեկի մոտ առկա է ջերմության թույլ բարձրացում, իսկ երկուսը չունեն ջերմություն և հիվանդությանը բնորոշ այլ ախտանիշներ:
Հավաստիացնում եմ, որ կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով զինծառայողներին բարձրորակ և արդյունավետ բուժօգնություն է ցուցաբերվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Միաժամանակ պարզված է զինծառայողների շփումների ամբողջ շրջանակը։ Սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են նախապես նախորոշված առանձնացված տարածքներում։ Նրանց նկատմամբ նույնպես սահմանված է ամենօրյա խիստ հսկողություն և ապահովված են անհրաժեշտ պայմանները։ Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում:
Տվյալ զորամասում, որը տեղակայված է առաջնագծից զգալի հեռավորության վրա, հայտարարված է զորանոցային դրություն, ձեռնարկված են ամենախիստ հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է բժշկական մշտադիտարկում։

Միաժամանակ հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով որևէ դեպք չի արձանագրվել:

ՀՀ զինված ուժերում շարունակվում են ձեռնարկված լայնածավալ կանխարգելիչ միջոցառումները: Բոլոր զորամասերում կիրառվում են խիստ սահմանափակումներ վարակի ներթափանցումը կանխելու ուղղությամբ, սահմանված է ամենօրյա վերահսկողություն զինծառայողների առողջական վիճակի նկատմամբ: Վերջին մեկ ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացվող համալիր հակահամաճարակային միջոցառումների և կիրառվող խիստ սահմանափակուների արդյունքում շեշտակի նվազել է ոչ պակաս վտանգավոր այլ վարակիչ հիվանդությունների քանակը, ինչը միանշանակ վկայում է իրականացվող միջոցառումների արդյունավետության մասին:
Մասնավորապես, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, «սուր շնչառական հիվանդություններով», «ջրծաղիկով», «անգինայով» հիվանդացությունները նվազել են 4 անգամ, իսկ աղիքային վարակով հիվանդներ ներկայումս ԶՈՒ անձնակազմի շրջանում ընդհանրապես չկան:

Հատկանշական է, որ վերջին տարիներին 5 անգամ նվազել է «թոքաբորբով» հիվանդացությունը, իսկ ծանր ընթացքով «թոքաբորբերի» քանակը՝ 10 անգամ, ատիպիկ ընթացքով և մահվան ելքով «թոքաբորբեր» զինված ուժերում չեն արձանագրվել:

Վստահ եմ, որ այս ճակատում ևս կհաջողենք»։
 

Փաշինյանն՝ ընդդեմ ազատ մամուլի «Փյունիկ»-ի նոր գլխավոր մարզիչն է Արտակ Օսեյանը Սեպտեմբերի 2-ից ուժի մեջ կմտնեն ԱՄՆ վիզայի համար հարցազրույցից ազատման ծրագրի նոր կանոնները Յոթ զանգ՝ մեկ օրում. Փաշինյանը «հաշիվ» էր տալիս արածի համար Համաձայնագիր, որը ոչինչ չի պարտադրում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի և Նոյեմբերյանի մի շարք հասցեներում Այո՛, Սամվել Կարապետյանը քաղբանտարկյա՛լ է. Հայաստանի հաջորդ նախագահ Սամվել Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Խաչիկ ԱսրյանՎթար է. ջուր չի լինի Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը Կադրեր՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ կան վիրավորներ, զոհԱվտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին․ կա 1 զոհ, 3 վիրավոր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԻմ գլխավոր առաքելությունը եկեղեցու և քրիստոնյաների պաշտպանությունն է․ Ռոբերտ ԱմստերդամՓաշինյանը կրկին արձակուրդ է գնում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԳազ չի լինի օգոստոսի 13-ին և 14-ին․ հասցեներ Հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին համախմբվել Այստեղ եմ՝ պաշտպանելու եկեղեցուն և Քրիստոսի այն զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են․ Ռոբերտ ԱմստերդամՄեր տարածաշրջանում Հայաստանից հետո ամենից շատ խաղաղություն ուզում է Ռուսաստանը․ Մհեր ԱվետիսյանIDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը Վարչախումբը Հայաստանը տանում է աղետալի արկածախնդրության. Դավիթ Սարգսյան Իշխանությունը ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» չկատարեն. Աբրահամյան Երկու օր քթից արյուն է եկել, ուշադրություն չեն դարձրել, ինսուլտ է ստացել. նոր մանրամասներ՝ մահացած զինվորի մասինՄիջանցքային էյֆորիա և թվերի խորը հակասություններ․ Հրայր ԿամենդատյանՆուբարաշենի աղբավայրում առաջացած հրդեհն ամբողջությամբ մարվել էԹրամփն ունակ չէ խաղաղության երաշխավոր լինելու. Մենուա Սողոմոնյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Իջևանում գործադուլ արած հնդիկների մասին Զորամասում մահացած 19-ամյա Վահեն Մարտունուց է, ընտանիքի կրտսեր որդին Կրեմլն անդրադարձել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցին 19-ամյա զինծառայող է մաhացել. ո՞վ է նա Թրամփը փակել է արևային էներգետիկայի ծրագիրը Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայիցԻջևանում գործադուլ է․ «Մեզ ստիպում են աշխատել ատրճшնшկի սպшռնшլիքի տակ»Երբ առաջին պլանին հաստատակամությունն է «ՀայաՔվե» միավորման Արաբկիրի գրասենյակում առաջադեմ ազգայնականության թեմայով բանախոսեց քվեբեկցի պրոֆեսոր Միշել ՌոշըՎաշինգտոնյան համաձայնագրից շահում է միայն Ադրբեջանը. Արմեն Մանվելյան Դերասանուհի, երգչուհի Կարինա Ղահրամանյանը շնորհավորել է հայերին Նավասարդի՝ Ազգային ինքնության օրվա կապակցությամբ Կարճատև անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Սիրուշոն դստեր հետ հանգստից ֆոտոշարք է հրապարակել Իրանն ու Ռուսաստանը կոշտ են պատասխանելու վաշինգտոնյան համաձայնագրին Դեսպանի թեկնածու նախարարին Փաշինյանը Վաշինգտոն չէր տարել Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահի հետ Ադրբեջանը հետքայլ չի արել իր որևէ պահանջում Դաղստանն անցել է ջրի տակ (տեսանյութ) Էրդողանի նախարարների կաբինետի նիստում կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրըՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները Ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելՎթար․ ջուր չի լինելու մի քանի ժամ
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված