Միասնականության և գլոբալ մոտեցումների շնորհիվ է միայն հնարավոր վիճակը մեղմել. Գ. Ծառուկյանի առաջարկած մոդելն ամենաարդյունավետն է
Blog- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Վերջին շրջանում բոլորս ականատտես ենք լինում ողջ աշխարհում տիրող իրարանցմանը, և Հայաստանը նույնպես բացառություն չի կազմում։ Համաճարակի լայն տարածումը հանգեցնում է տնտեսական և սոցիալական ճգնաժամի։ Եվ որպեսզի կարողանանք պատվով դուրս գալ այս ամենի տակից հարկավոր են խելամիտ լուծումներ։ Հայաստանում արդեն իսկ հայտարարվել է արտակարգ դրություն, բայց այդքանով սահմանափակվել հնարավոր չէ։ Արտակարգ դրությունը առաջ է քաշել մի շարք այլ խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում։Ինչպես գիտենք երեկ տեղի էր ունեցել ԲՀԿ խմբակցության նիստ ուղղված համաճարակի կանխարգելմանը։ Այն ինչ լուծումներ, առաջարկեցին նրանք բնորոշ է սոցիալական պետությանը և այդ ուղղությամբ են շարժվում նաև զարգացած երկրները։ Այսինքն Գագիկ Ծառուկյանի առաջարկած լուծումները պրակտիկ են։ Այժմ եկեք անդրադառնանք ըստ իս առաջարկված ամենակարևորլուծումներին՝ բանկերում տոկոսներկ սառեցում պետք է իրականցվի, աջակցություն տրամադրվի ՓՄՁ ներկայացուցիչներին և այն անձանց ովքեր օրավարձով են աշխատում։ Կարծում եմ, որ տրամաբանական լուծումներ են առաջարկվել, մի պահ ինքրներդ դատեք, ինչպե՞ս և ինչո՞վ պետք է մարդ գոյատևի արտակարգ դրության ընթացքում, առավել ևս օրավարձով ապրող մարդը, և այդքանն էլ քիչ է վարկերի մարում կատարի։ Ի դեպ երեկ Ռուսաստանի առաջնորդ Պուտինը հանդես էր եկել նմանատիպ լուծումներով։
Մեկ բան կարող ենք եզրակացնել այստեղից, միմիայն վերոնշյալ լուծումները կարող են մեզ հանել այս ճգնաժամային իրավիճակից։ Եկեք չմոռանանք, որ պետությունը առանց ժողովրդի չի կարող լինել և դժվարին պահին պետությունը պետք է աջակցի ժողովրդին։ Եվ վերջապես ինչպես նշել է Գագիկ Ծառուկյանը եկեք լինենք միասնական։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram