Հայաստանում որ խանութների գործունեությունն է թույլատրված եւ որոնցը արգելված
Ուշադրության կենտրոնումԱռաջին անհրաժեշտության ապրանքներ, գրենական պիտույքներ, օծանելիք եւ հիգիենայի միջոցներ վաճառող խանութների, ինչպես նաեւ դեղատների աշխատանքը տնտեսական գործունեության սահմանափակման ժամանակաշրջանում արգելված չէ։ Այս մասին մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։
«Ծաղկի խանութների, խաղալիք, թանկարժեք զարդեր վաճառող եւ այլ խանութների աշխատանքը արգելված է»,- հավելեց նա։
Փոխնախարարը պարզաբանեց, որ շինանյութերի վաճառքը նույնպես թույլատրված է, եթե առցանց-առաքում է գործում։