Խեցգետիններ չկորցնեք ձեր լավատեսությունն այսօր․ Մարտի 22-ի աստղագուշակը

Խոյ։ Օրվա առաջին կեսն անցնում է հանգիստ և իր հետ կարևոր իրադարձություններ չի բերում: Լավ կլինի նվազեցնել գործնական ակտիվությունը և կենտրոնանալ ընթացիկ խնդիրների լուծման վրա: Ցանկալի չէ ապագայի հետ կապված հարցեր քննարկել կամ պայմանավորվել ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին: Երեկոյան դրական միտումների ազդեցությունն ուժեղանում է: Ձեր բախտը կբերի ֆինանսական հարցերում, հնարավոր են հաջող գործարքներ և շահավետ գնումներ: Օրը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Մարդկանցից, ում հետ հանդիպում եք, կարելի է շատ բան սովորել:

Ցուլ։ Օրվա մեծ մասն անցնում է բացասական միտումների ազդեցությամբ, կորուստների և լուրջ սխալներ գործելու վտանգ կա: Ինչքան կարևոր են գործերը, որոնցով պատրաստվում եք զբաղվել, այնքան կարևոր է դրանք երեկոյան կողմ ծրագրելը: Օրվա վերջն ավելի հաջող է դասավորվում, քան սկիզբը: Դուք ղեկավարվում եք բացառապես ձեր հետաքրքրություններով և չեք թաքցնում դա: Շրջապատին դա դուր չի գալիս, և ձեր հասցեին շատ քննադատություններ են հնչում: Ցանկալի չէ մեկնել ուղևորությունների, հատկապես ավագ ազգականների կամ այն մարդկանց հետ, որոնցից կախված է ձեր կարիերայի հետագա զարգացումը: Հարաբերությունները կարող են անհարկի փչանալ:

Երկվորյակներ։ Վատ օր չէ: Հաջողություններն ուղիղ համեմատական են գործադրված ջանքերին, այնպես որ, եթե ցանկանում եք կարևոր հաղթանակներ գրանցել, պատրաստ եղեք չարչարվելու: Ձեր ինտուիցիան շատ սուր է, դրա հուշումներն օգնում են և´ գործնական, և´ անձնական խնդիրներ լուծելիս: Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար: Դուք առանց որևէ դժվարության գուշակում եք, թե ով է արժանի ձեր ընկերակցությանը, իսկ ումից արժե հեռու մնալ: Աշխարհիկ միջոցառումների ժամանակ դուք համընդհանուր ուշադրության եք արժանանում ոչ միայն ճաշակով ընտրված հագուստի, այլև անբասիր վարվելակերպի և հումորի զգացումի շնորհիվ:

Խեցգետին։ Ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես կուզեիք, բայց ձեր լավատեսությունը չեք կորցնում, և հենց այդ պատճառով հասնում եք հաջողությունների, այն էլ՝ նշանակալի: Շրջապատը հիանում է ձեր կենսուրախությամբ, նախանձում է ձեր էնտուզիազմին, հաճույքով օգնում է ձեզ հետաքրքիր գաղափարների իրագործման ճանապարհին: Օրը հաճելի կլինի հատկապես այն Խեցգետինների համար, ովքեր զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, որոնց ենթակաները հասկանում են կես խոսքից: Գործնական ուղևորությունները հաջող կլինեն, տնից հեռու կարելի է գտնել գործընկերների և նրանց հետ շահավետ գործարքներ կնքել: Անձնական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, բայց առողջ դատողությունը հուշում է ձեզ, թե ինչպես պետք է վարվել կոնֆլիկտներից խուսափելու և խաղաղություն պահպանելու համար:

Առյուծ։ Դժվար օր է: Դրա առաջին կեսին դուք դեռ պահպանում եք լավ տրամադրությունը և ձգտում եք լուծել առկա խնդիրները, բայց օրվա երկրորդ կեսին դուք նախընտրում եք ակտիվ գործողությունների չդիմել և ապավինել պատահականությանը: Փողի հետ զգույշ եղեք, դուք հակված եք ավելի շատ ծախսել, քան կարող եք ձեզ թույլ տալ: Ցանկալի չէ մտերիմների հետ ապագային առնչվող կարևոր հարցեր քննարկել, կենտրոնացեք ընթացիկ գործերի վրա, այդ դեպքում դուք կկարողանաք խուսափել շատ կոնֆլիկտներից և տարաձայնություններից: Յոգայով զբաղվելը թույլ կտա պահպանել հավասարակշռությունն ու հանգիստը:

Կույս։ Օրը դժվար թե նշանավորվի կարևոր իրադարձություններով, բացի այդ՝ այն ավելի շատ համապատասխանում է մտորումների, քան գործողությունների համար: Կարևոր գործերը ցանկալի է հետաձգել: Ցանկալի չէ այսօր հանդիպումներ նշանակել այնպիսի մարդկանց հետ, որոնցից կարող է կախված լինել ձեր կարիերայի հետագա զարգացումը: Հնարավոր են աննշան դրամական մուտքեր: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հակված են անգործության, կյանքի նկատմամբ թեթևամիտ վերաբերմունքի, ինչը վհատեցնում է նրանց մտերիմներին, ովքեր գնահատում են այս մարդկանց հուսալիությունն ու պատասխանատվության զգացումը: Նշանակված ժամադրությունը մոռանալու վտանգ կա:

Կշեռք։ Բարդ օր է, խնդիրներ են առաջանում կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Մասնագիտական տեսանկյունից ամենավտանգավորը ղեկավարության և գործընկերների հետ տարաձայնություններն են: Մասնագիտական տարաձայնություններին միանում են էմոցիաները, իսկ դա նշանակում է որ փոխհամաձայնությունը վերականգնելը դժվար կլինի: Այսօր ձեր հասցեին հնչած քննադատություններին շատ սուր եք արձագանքում: Նշանի ամենազգայուն ներկայացուցիչները կորցնում են գործելու ունակությունն ու թևաթափ լինում: Արդյունքում դուք սկսում եք մտածել, թե երբեք էլ հաջողության չեք հասնի: Լավ կլինի, եթե ձեր կողքին գտնվի մեկը, ով ձեզ հակառակում կհամոզի:

Կարիճ։ Գործերը մի հետաձգեք օրվա երկրորդ կեսի համար, դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ է առավոտյան, աստիճանաբար այն կթուլանա: Օրը հարմար է գործնական բանակցությունների համար, որոնց ընթացքում կարելի է մասնագիտական նախաձեռնողականություն ցուցաբերել՝ առաջ բերելով սեփական բիզնես գաղափարները: Կնքված գործարքներն ու խոշոր գնումները հաջող կլինեն: Վատ օր չէ նոր ծանոթությունների, գործնական հարաբերություններ սկսելու և նոր աշխատանքի ընդունվելու համար: Անձնական կյանքում դրական փոփոխությունները շատ աննշան կլինեն, բայց հաճելի: Օրը համար է ընտանեկան միջոցառումների և հյուրասիրության համար:

Աղեղնավոր։ Արժե կենտրոնանալ աշխատանքի վրա, դա կօգնի մոռանալ բացասական ապրումներն ու վախերը, որոնցից ոչ մի օգուտ կա: Դու աշխատում եք ջանասիրաբար, ինչը բարենպաստ տպավորություն է թողնում ձեր ղեկավարության վրա: Օրվա կեսին ոչ ֆորմալ միջավայրում կարիերայի և աշխատավարձի բարձրացման հետ կապված հարցերի քննարկման համար բարենպաստ իրադրություն կստեղծվի: Ցավոք, անձնական կյանքում գերակշռում է բացասական միտումների ազդեցությունը: Հնարավոր են վեճեր մտերիմների հետ:

Այծեղջյուր։ Բարեհաջող օր է: Ձեր ինտելեկտուալ ներուժը շատ բարձր է, այդ պատճառով յուրաքանչյուր խնդրից դուք պատվով եք դուրս գալիս: Օրը հարմար է ուսման, որակավորման բարձրացման, ինչպես նաև այնպիսի մարդկանց հետ շփման համար, ում մասնագիտական և կենսական փորձն օգտակար է ձեզ: Բոլորի վրա, ում հետ գործ եք ունենում, թողնում եք շատ լավ տպավորություն: Նոր ընկերներ և համախոհներ գտնելը դժվար չի լինի: Հնարավոր է նոր ռոմանտիկ հարաբերության սկիզբ, որը զարմանալիորեն ներդաշնակ կլինի:

Ջրհոս։ Ստացվում է ավարտին հասցնել ավելի վաղ սկսված մի քանի գործեր: Դուք ինքներդ զարմանում եք ձեր գործնականության և խանդավառության վրա: Այն, ինչ ուրիշներից մի քանի օր կպահանջեր, ձեզ մոտ ստացվում է մի քանի ժամում: Նշանի շատ ներկայացուցիչներ հաջողության են հասնում իրենց կին համախոհների շնորհիվ: Դուք հակված եք ուղղամտության և հաճախ շատ կտրուկ եք ձեր արտահայտություններում, ինչով վհատեցնում եք ձեր մտերիմներին: Հարմար օր է սպորտով զբաղվելու և ակտիվ հանգստի համար:

Ձկներ։ Այսօր ցանկալի է մնալ ծրագրված գործերի շրջանակում, հանկարծաստեղծումներն այսօր ցանկալի են: Մնացած առումներով օրը բարենպաստ է, նշանի ներկայացուցիչների առջև գործունեության լայն դաշտ է բացվում: Ձեր ինտուիցիան շատ ուժեղ է, դրա հուշումները հատկապես օգտակար են գործնական հարաբերությունների ոլորտում, դուք արագ հասկանում եք, թե ով կարող է դառնալ ձեր դաշնակիցը: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ հակված են ծուլության: Ինչքան պահանջկոտ լինեք ինքներդ ձեր նկատմամբ, այնքան օրը բարեհաջող կլինի:

Հայաստանի 3 մարզերում ձյուն է տեղում Տաթևիկ Ռևազյանն ընդունել է՝ Հայաստանի ավիաընկերություններից վերցրել են դեպի Եվրոպա չվերթների թույլտվությունը Վրաստանում վիրուսից մահացած կինը հյուծված էր, 15 կգ էր կշռում․ Aliq.ge «Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի Եթե գալիք աշխարհի փոփոխությունն անխուսափելի է, ապա ինչպե՞ս մենք կարող ենք մնալ նույնը․ Արմեն Աշոտյան Քաղավիացիայի կոմիտեում EASA-ի հայտնաբերած խախտումները ավելի վաղ ՊՎԾ-ն է բացահայտել Դավիթի ամենաերկար հերթապահությունը. Կորոնավիրուսով վարակված բժշկի պատմությունը Գազի հնարավոր սակագինը՝ լուրջ քաղաքական բաղադրիչ. Արա Գալոյան Թեստերը միայն «ընտրյալների՞» համար են, իսկ հասարակ մարդիկ պիտի 14 օր մնան անորոշության մե՞ջ Հակառակորդը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում հասել է 59 226-ի, առողջացել է 229 280 մարդ. worldometers.info Զինծառայող Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը Հայաստան-Արցախ բժշկասանիտարական հսկիչ կետերում շարունակվում է ջերմաչափման գործընթացը Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 41 դեպք «Գ.Ծառուկյան» հիմնադրամը պարենային օգնություն է հատկացրել սահմանամերձ Տավուշի մարզում
Ամենաընթերցված
Եթե գալիք աշխարհի փոփոխությունն անխուսափելի է, ապա... Թեստերը միայն «ընտրյալների՞» համար են, իսկ հասարակ... Ադրբեջանական կողմը փորձ է կատարում ապակայունացնել ... Սոցիալապես անապահովները միշտ էլ եղել են Գ. Ծառուկյ... Սկանդալային օրենքը պատուհաս՝ ժողովրդավարության համ... Այս իրավիճակի միակ պատասխանատուն Նիկոլն է և իր թիմ... ՀՀԿ-ի "տնազ"՝ "դուխով" գլխարկներով Թքած ունենալու նուրբ արվեստը... Varks.am-ում ժամկետանց պարտավորություն ունեցողների... Պոպուլիստական կառավարությունն ուժեղ դառնալ չի կարո... Ախր ես ինչպես վեր կենամ գնամ․ Լևոն Արոնյանի կինն՝ ... Պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահանել հեռախոսը․ ն... Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի մ... «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ... Ցնցված եմ․ Փաշինյանը ցավակցել է Դեւեջյանի մահվան կ... 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահր... Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք. ... Մի ամբողջ սերունդ անցնում է, ու էս այլանդակ վարակը... Մեկուսացված զինծառայողները հայտնել են իրենց համաձա... Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ու...
website by Sargssyan