Վրաստանում այսօր արտակարգ դրություն կհայտարարեն

Վրաստանում այսօր արտակարգ դրություն կհայտարարեն: Արտակարգ դրությունը կսահմանվի մինչեւ ապրիլի 21-ը, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան արդեն համապատասխան խնդրանքով դիմել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Ակնկալվում է, որ նախագահը մոտակա ժամերին կհայտարարի երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին: Այսօր Վրաստանի խորհրդարանը արտակարգ նիստ կանցկացնի, որի ժամանակ էլ կհաստատվի փաստաթուղթը:

Մարտի 21-ի դրությամբ Վրաստանում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի: Մեկ պացիենտ է ապաքինվել եւ դուրս գրվել հիվանդանոցից:

Մարտի 18-ից Վրաստանը 2 շաբաթով փակել էր երկրի սահմանները բոլոր օտարերկրացիների համար:

Այսօրվանից Վրաստանը դադարեցրել է բոլոր ուղղություններով ավիահաղորդակցությունը:

Կառավարության որոշմամբ՝ կարանտինային գոտում պարտավոր են 2 շաբաթ անցկացնել երկիր ժամանած բոլոր անձինք:

Երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Վրաստանի կառավարությունը երկրի ներսում խիստ սահմանափակումներ է մտցրել: Մարտի սկզբից փակվել են կրթական բոլոր հաստատությունները, չեղարկվել են զվարճանքի, սպորտային եւ այլ զանգվածային միջոցառումներ: Պետական գերատեսչություններն աշխատում են հեռահար ռեժիմով: Եկեղեցիները ախտահանվում են, չեղարկվել են պատարագները: 

Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի միջեւ մի քանի երթուղիների սպասարկումը Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրատապ առաջարկները «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի 14 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով․ ԱՆ Ընտրությունները չհետաձգելու որոշման հետևանքների պատասխանատվությունը նախագահի եւ խորհրդարանի վրա է․Վիտալի Բալասանյան Տիգրանը հոգեպես ընկճված է, չի խոսում, հայհոյել են նրա կնոջը, մորը. փաստաբանը մանրամասներ է հայտնում Երևան-Սևան ավտոճանապարհին գլխիվայր շրջված մեքենայի վարորդը մահացել է (ֆոտո) Քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը մարտի 29-ի չվերթների վերաբերյալ Ցնցված եմ․ Փաշինյանը ցավակցել է Դեւեջյանի մահվան կապակցությամբ Պարետը վեց ժամով արգելել է Երևանում և մարզերում մի շարք սուպերմարկետների գործունեությունը ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Նյու Յորքի բնակիչներին խուսափել ոչ պարտադիր ուղեւորություններից․ Associated Press 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահրավերներ և լոկալ անլրջություն․ Անդրանիկ Թևանյան Ռոբերտ Քոչարյանի ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին «Յուվենտուսի» խաղացողները 4 ամիս աշխատավարձ չեն ստանա
Ամենաընթերցված
Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի մ... «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ... Ցնցված եմ․ Փաշինյանը ցավակցել է Դեւեջյանի մահվան կ... 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահր... Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք. ... Մի ամբողջ սերունդ անցնում է, ու էս այլանդակ վարակը... Մեկուսացված զինծառայողները հայտնել են իրենց համաձա... Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ու... Պանդեմիան շոուների, պոպուլիզմի, սեփական ես-ը մարդկ... Որ հյուրանոցում են ինքնամեկուսանալու «Նորք» ԻՀԿ-ի ... Միասնականության և գլոբալ մոտեցումների շնորհիվ է մի... Սոցիալական պետությանը բնորոշ՝ Ծառուկյանի կողմից մա... Նոր մեկուսարանը մարտի 25-ից պատրաստ կլինի․ Արմեն Մ... Վարկառուների վերաբերյալ Գ.Ծառուկյանի առաջարկած գլո... Հիմա միմյանց վրա քարեր նետելու ժամանակը չէ․ Էդուար... Վանաձորում չեն աշխատելու թեթև արդյունաբերության հի... Սեփական վախերի և անվստահության բեռը զանգվածային լր... Ձեռնպահ մնացեք ՊՆ-ի անունից կամ նախարարության համա... Որ առևտրի կենտրոնները կշարունակեն աշխատել «Վերին Լարսի անցակետում գտնվող 140 ՀՀ քաղաքացիները...
website by Sargssyan