Հայտնի են կորոնավիրուսի ծանր ձևին բնորոշ նշանները
ՀասարակությունԿորոնավիրուսային վարակի ծանր ձևին բնորոշ հատկանիշներն է համակցված տենդը և հազը, որոնք ուղեկցվում են շնչարգելությամբ։ Այս մասին lenta.ru֊ին հաղորդել է քաղաքային թիվ 40 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն:
Նա բացատրել է, որ շնչարգելությունը՝ վիրուսի առկայության ամենավտանգավոր նշանը, առաջանում է զարկերակային արյան մեջ թթվածնի հոսքի նվազման պատճառով:
«Թոքերի հյուսվածքի շատ մեծ ծավալ ախտահարվում է վիրուսով, և այն դադարում է իրականացնել իր հիմնական գործառույթը` թթվածնի տեղափոխումը արյան մեջ», - ասել է բժիշկը: Միևնույն ժամանակ նա հավելել է, որ վիրուսը երբեմն կարող է ոչնչանալ մեկ հատիկ Պարացետամոլի ազդեցությամբ։