Վանաձորում և հարակից գյուղերում շուրջ 100 ընտանիք ստացել են մեծ քանակի սնունդ
ՀասարակությունՎանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ստեղծված արտակարգ իրադրության պայմաններում մեր բազմաթիվ ընկերներ ու անհատ քաղաքացիներ իրենց օգնության ձեռքն են մեկնում խոցելի սոցիալական խմբերի մեր համաքաղաքացիներին.
շուրջ 100 ընտանիք Վանաձորից և հարակից գյուղերից՝ Aid Beyond Borders կազմակերպության կողմից ստացել են մեծ քանակի սնունդ
30 ընտանիք ստացել է սննդային օգնություն՝ Բարի Մամա հկ_ի կողմից
40 ընտանիք և միայնակ տարեցներ տարբեր անհատների ֆինանսավորման շնորհիվ ստացել են սնունդ։
Վանաձորցի մայրիկների ՙՙ ԱմենաՄամաՙՙ ակումբի անդամների ներդրումների շնորհիվ շատ ընտանիքներ ստացել են սնունդ և դեղորայք , գործընթացը դեռ շարունակվում է։Ծրագրերը համակարգում է Լիլյա Աբրահամյանը:
Հայկական Կարիտաս կազմակերպությունը "Տնային խնամք" ծրագրով Վանաձորի տարեցներին է բազմակողմանի օգնություն տրամադրում։Բարեգործական այլ ծրագրեր են իրականացվում տարբեր այլ անհատների և կազմակերպությունների կողմից։Շնորհակալություն ենք հայտնում մեր սրտացավ համաքաղաքացիներին»։