ԱՀԿ-ում հայտնել են, որ աշխարհում ընթանում են կորոնավիրուսի դեմ շուրջ 20 պատվաստանյութի մշակման աշխատանքներ

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ շուրջ 20 պատվաստանյութ է մշակվում աշխարհում տվյալ պահին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀԿ փորձագետ Մարիա վան Քերհոուվը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ամբողջ աշխարհում գիտահետազոտական կենտրոններն արագացնում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ աշխատանքները,-նշել է նա:- COVID-19 կորոնավիրուսային հիվանդության դեմ առնվազն 20 պատվաստանյութ է մշակվում ներկայում: Դրանց առաջին կլինիկական փորձարկումներն արդեն մեկնարկում են»:

«Որոշ ժամանակ կպահանջվի կիրառման ենթակա պատվաստանյութն ունենալու համար, սակայն աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ մենք շատ երախտապարտ ենք բոլոր գործընկերներին, որոնք անցկացնում են այդ կլինիկական փորձարկումները»,-ընդգծել է փորձագետը:

«Միակ բանը, որը կարող է վատ վիրուսից վտանգավոր լինել, վատ պատվաստանյութն է,-ասել է արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:-Մենք պետք է շատ զգույշ լինենք ցանկացած պրոդուկտ մշակելիս, որը մենք կներարկենք մոլորակի բնակչության մեծամասնությանը: Փաստը, որ հիվանդության բռնկումից սկսած 8 շաբաթ անց պատվաստանյութն արդեն ներարկվում է առաջին կամավորներին, վկայում է այն մասին, որ աշխատանքներն իսկապես տարվում են աննախադեպ արագությամբ»:

«Սակայն առաջիկայում մենք կբախվենք մեկ ուրիշ բարդ իրավիճակի հետ,-շարունակել է Ռայանը:-Եթե մեզ հաջողվի մշակել արդյունավետ պատվաստանյութ, մենք պետք է ապահովենք, որպեսզի այն հասանելի լինի բոլորին: Ոչ միայն էթիկական տեսանկյունից, այլ նաեւ այն առումով, որ աշխարհը կարող է պաշտպանված լինել, միայն եթե բոլորը պաշտպանված լինեն»: Իսկ դա նշանակում է, որ արդեն պետք է մտածել, թե ինչպես մեծացնել այդ պատվաստանյութի արտադրության ծավալները, ինչպես ֆինանսավորել այդ գործընթացը, ինչպես ապահովել աշխարհում բոլոր մարդկանց դրանով եւ համոզել նրանց պատվաստվելու անհրաժեշտության մեջ:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել էր 2019 թվականի դեկտեմբերի վերջում Կենտրոնական Չինաստանում, ավելի ուշ տարածվել էր ավելի քան 140 երկրում եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել որպես պանդեմիա: Վերջին տվյալներով՝ աշխարհում վարակվել է ավելի քան 230 հազար մարդ, գրանցվել է շուրջ 10 հազար դեպք մահվան ելքով: Ռուսաստանում գրանցվել է վարակման 253 դեպք:

Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին Արցախում քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները Ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա. Արսեն Թորոսյան ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի. ԱԳՆ Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը. «Փաստ» Կասկածելի նախաձեռնություններ՝ առանց արդյունավետության և հիմնավորումների. «Փաստ» Reuters. Չինաստանը հայտնել է չորրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի նվազեցման մասին Նոր որոշում. Առավել շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին եւ ԱՁ-ներին 68-136 հազար դրամ աջակցություն կտրվի ԱԺ-ի դիմաց Mercedes-ը բախվել է ՃՈ-ի ավտոմեքենային, վերջինս էլ՝ աղբատար բեռնատարին. կա վիրավոր Գրիզմանը նշել է՝ որ համարով է ցանկանում խաղալ «Բարսելոնայում» Այս պահին 14 ծանր եւ մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. ծայրահեղ ծանրը կարող է դառնալ ծանր, բարելավում ունենք. նախարար Եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. նախարար Ենթադրվում է, որ մարդը կարող է ստե՞լ, տվյալներ չտրամադրե՞լ Թոքերի օդափոխության միայն մեկ սարք ենք օգտագործում, որը հավանաբար կանջատենք. Արսեն Թորոսյան
Ամենաընթերցված
Պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահանել հեռախոսը․ ն... Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի մ... «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ... Ցնցված եմ․ Փաշինյանը ցավակցել է Դեւեջյանի մահվան կ... 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահր... Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք. ... Մի ամբողջ սերունդ անցնում է, ու էս այլանդակ վարակը... Մեկուսացված զինծառայողները հայտնել են իրենց համաձա... Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ու... Պանդեմիան շոուների, պոպուլիզմի, սեփական ես-ը մարդկ... Որ հյուրանոցում են ինքնամեկուսանալու «Նորք» ԻՀԿ-ի ... Միասնականության և գլոբալ մոտեցումների շնորհիվ է մի... Սոցիալական պետությանը բնորոշ՝ Ծառուկյանի կողմից մա... Նոր մեկուսարանը մարտի 25-ից պատրաստ կլինի․ Արմեն Մ... Վարկառուների վերաբերյալ Գ.Ծառուկյանի առաջարկած գլո... Հիմա միմյանց վրա քարեր նետելու ժամանակը չէ․ Էդուար... Վանաձորում չեն աշխատելու թեթև արդյունաբերության հի... Սեփական վախերի և անվստահության բեռը զանգվածային լր... Ձեռնպահ մնացեք ՊՆ-ի անունից կամ նախարարության համա... Որ առևտրի կենտրոնները կշարունակեն աշխատել
website by Sargssyan