Ռուսաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները
Ուշադրության կենտրոնումՌուսաստանում մեկնարկել են կորոնավիրուսի նախատիպային պատվաստանյութի փորձարկումները, հայտնում է ria.ru֊ն։
Դրանք «ամենակարճ ժամանակահատվածում» մշակվել են Վիրաբուժության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնում:
Գիտնականներն արդեն սկսել են իմունոգենության ուսումնասիրությունները զգայուն լաբորատոր կենդանիների, այդ թվում` ցածր պրիմատների վրա։ Մասնագետները ակնկալում են, որ պատվաստանյութի կիրառումը հնարավոր կլինի արդեն այս տարվա չորրորդ եռամսյակում: