ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին ժամանակին և ողջ ծավալով կատարել հարկային պարտավորությունները
Քաղաքականություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված են հարկի հաշվարկման, հարկերի վճարման, հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաեւ հարկային արտոնությունները:
ՊԵԿ-ից հայտնում են, որ օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետևյալ տեսակները` հարկի վճարման ժամկետի հետաձգում, օրենսգրքի դրույթները խախտելու համար հաշվարկված տույժերից եւ տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների հետաձգում եւ այլ արտոնություններ:
Ընդ որում, հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես օրենսգրքով կամ ՀՀ օրենքներով: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կամ պետական կառավարման այլ մարմին իրավասու չէ իրավական որեւէ այլ ակտով այս կամ այն խումբ հարկ վճարողների համար սահմանել հարկային արտոնություններ։
Հետեւաբար, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է իրականացնել իրեն վերապահված գործառույթային լիազորությունները՝ հորդորելով հարկ վճարողներին ժամանակին եւ ամբողջ ծավալով կատարել հարկային պարտավորությունները։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram