Արցախում առայսօր կորոնավիրուսի դեպք չի գրանցվել. 13 քաղաքացիներ թեստ են հանձնել, բոլորը բացասական է
Ուշադրության կենտրոնումԱրցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առ այսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել և կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախից, ընդհանուր առմամբ, 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել՝ ուղարկվել լաբարատոր փորձաքննության: 13-ի դեպքում էլ պատասխանը բացասական է եղել (12-ի մասին դեռ երեկ էինք տեղեկացրել, 1-ի պատասխանը ստացել ենք այսօր):