Փաստաբանների կասկածները. ինչո՞ւ չկայացավ նիստը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստը, որը պետք է կայանար երեկ, տեղի չի ունեցել: Որպես պաշտոնական պատճառաբանություն նշվել է դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելը: 

Նիստին պետք է քննարկվեր Ռ. Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը: Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես էին եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիել յանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, սակայն, կասկածներ ունի, որ դատական նիստը հետաձգվել է միտումնավոր, որ հետագայում երաշխավորներից որևէ մեկը կամ երկուսը հանրապետությունում չլինեն: 

Ըստ օրենքի, երաշխավորները համապատասխան երաշխավորական նամակները ներկայացնելուց և գրավը մուծելուց զատ պետք է ներկա գտնվեն նիստին: Ու քանի որ երեկ չորսն էլ պատրաստ էին ներկայանալ դատին, Ալումյանը կասկածներ ունի, որ սա արվել է հենց նշյալ նպատակով: 

Ի դեպ, Ալումյանը երեկ ևս մեկ ուշագրավ կասկած հայտնեց: Խոսելով Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին՝ նա նշեց. «Ինձ մոտ շատ լուրջ հարց է առաջացել, որի պատասխանը ես փորձելու եմ գտնել, թե ոնց է պատահել, որ բացարձակապես առողջ մարդը հանկարծ այսպիսի առողջական վիճակում հայտնվեց»:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Տաթևիկ Ռևազյանն ընդունել է՝ Հայաստանի ավիաընկերություններից վերցրել են դեպի Եվրոպա չվերթների թույլտվությունը Վրաստանում վիրուսից մահացած կինը հյուծված էր, 15 կգ էր կշռում․ Aliq.ge «Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի Եթե գալիք աշխարհի փոփոխությունն անխուսափելի է, ապա ինչպե՞ս մենք կարող ենք մնալ նույնը․ Արմեն Աշոտյան Քաղավիացիայի կոմիտեում EASA-ի հայտնաբերած խախտումները ավելի վաղ ՊՎԾ-ն է բացահայտել Դավիթի ամենաերկար հերթապահությունը. Կորոնավիրուսով վարակված բժշկի պատմությունը Գազի հնարավոր սակագինը՝ լուրջ քաղաքական բաղադրիչ. Արա Գալոյան Թեստերը միայն «ընտրյալների՞» համար են, իսկ հասարակ մարդիկ պիտի 14 օր մնան անորոշության մե՞ջ Հակառակորդը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում հասել է 59 226-ի, առողջացել է 229 280 մարդ. worldometers.info Զինծառայող Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը Հայաստան-Արցախ բժշկասանիտարական հսկիչ կետերում շարունակվում է ջերմաչափման գործընթացը Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 41 դեպք «Գ.Ծառուկյան» հիմնադրամը պարենային օգնություն է հատկացրել սահմանամերձ Տավուշի մարզում Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից
Ամենաընթերցված
Եթե գալիք աշխարհի փոփոխությունն անխուսափելի է, ապա... Թեստերը միայն «ընտրյալների՞» համար են, իսկ հասարակ... Ադրբեջանական կողմը փորձ է կատարում ապակայունացնել ... Սոցիալապես անապահովները միշտ էլ եղել են Գ. Ծառուկյ... Սկանդալային օրենքը պատուհաս՝ ժողովրդավարության համ... Այս իրավիճակի միակ պատասխանատուն Նիկոլն է և իր թիմ... ՀՀԿ-ի "տնազ"՝ "դուխով" գլխարկներով Թքած ունենալու նուրբ արվեստը... Varks.am-ում ժամկետանց պարտավորություն ունեցողների... Պոպուլիստական կառավարությունն ուժեղ դառնալ չի կարո... Ախր ես ինչպես վեր կենամ գնամ․ Լևոն Արոնյանի կինն՝ ... Պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահանել հեռախոսը․ ն... Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի մ... «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ... Ցնցված եմ․ Փաշինյանը ցավակցել է Դեւեջյանի մահվան կ... 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահր... Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք. ... Մի ամբողջ սերունդ անցնում է, ու էս այլանդակ վարակը... Մեկուսացված զինծառայողները հայտնել են իրենց համաձա... Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ու...
website by Sargssyan