Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստերը կշարունակվեն՝ չնայած արտակարգ դրության ռեժիմին. փաստաբան
ՔաղաքականությունԱմենայն հավանականությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստերը կշարունակվեն՝ չնայած արտակարգ դրության ռեժիմին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով՝ ԲԴԽ-ն դատական նիստերի հարցի շուրջ վերաբերյալ որոշում է ընդունել: «Այն հայերեն է գրված, սակայն ես դեռ չեմ հանդիպել մեկին, ով հասկացել է, թե ինչ է այնտեղ գրված: Սակայն մեծամասնությունը կողմ է, որպեսզի դատական նիստերը բնականոն ռեժիմով շարունակվեն»,- նշեց Ալումյանը: