Արտակարգ դրությունը կարող է հանգեցնել բողոքի ցույցերի

Բնավորությունը ցայտուն դրսևորվում է սահմանային իրավիճակում՝ կորստի շեմին, մահվան վտանգի առաջ։ Իտալացիները երգում են պատշգամբներում, իսպանացիները ծափահարում, չինացիները գոռում են կարգազանցների վրա։ Կառավարությունները նույնպես տարբեր են արձագանքում պանդեմիային։ ՀՀ իշխանությունները, թեև ուշացումով, հասկացան վտանգի լրջությունը։

Այսպիսով՝ արտակարգ դրությունը իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումներ է մտցնում։ Հարկ է այս սահմանափակումներին ըմբռնումով վերաբերվել։ Սահմանափակումները, թեև բռնություն են ենթադրում, այնուամենայնիվ, դրանք կիրառվում են պանդեմիայի հետագա տարածումը կանխելու, համաճարակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար, պարզ ասած՝ մարդու կյանքի և առողջության պահմանման համար։

Առաջիկա օրերին շատ է քննարկվելու, թե տնտեսական ինչ կորուստներ ու վնասներ են կրելու պետությունն ու հասարակությունը արտակարգ դրության հետևանքով։ Այս առումով՝ պետք է շիտակ ներկայացնել, որ արտակարգ դրություն հաստատելը միջանկյալ որոշում է, որի արդյունքում կնեղանա վիրուսակիրների հնարավոր մուտքը։ Ուստի լավ կլինի, որ խոսվի նաև վճռական հարվածի մասին, որը կոչնչացնի վիրուսին։ Այսինքն՝ փնտրվի-գտնվի դեղամիջոց կամ պատվաստում, որը կչեզոքացնի այդ վարակը։ Գիտական համայնքի միտքը պետք է աշխատացնել այս ուղղությամբ։ Եվ մարդիկ պիտի իմանան, որ այդ ուղությամբ տքնաջան աշխատանք է կատարվում։

Արտակարգ դրությունը նաև սրելու է վարակի տարածմամբ պայմանավորված խուճապը, որն առանց այս էլ տարածվել է և տագնապ առաջացրել հասարակությաւն մեջ։ Եթե մարդու տեղաշարժը սահմանափակվելու է, ապա դա հավելյալ խթան է հանդիսանալու, որպեսզի դատարկվեն խանութների և դեղատների ցուցափեղկերը։

Հոգեբանական հարթության մեջ արտակարգ դրությունը հանգեցնելու է հասարակության ներքին լարվածության աճին, ավելանալու են սթրեսները և դրանց հետևանքով առաջացող հիվանդությունները։ Մյուս կողմից՝ արտակարգ դրությունը հասարակական համախմբման խթան է հանդիսանալու։ Այդ համախմբումը մեծ լիցք է գեներացնելու, որը հետագայում հնարավոր է ուղղել ստեղծագործ հուն։ Եթե իշխանություններին և մտավորականությանը հաջողվի հասարակական լարվածությունն ուղղել տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ, ապա կարելի է կանխատեսել, որ կորոնավիրուսի հետևանքով ունեցած կորուստները արագ կվերականգնվեն, և ինչու չէ, հնարավոր է՝ գրանցվի առաջընթաց։ Իսկ եթե իշխանություններն ու գիտական համայնքը մնան փախչելու, փակվելու վախերի արանքում, ապա կուտակված հասարակական էներգիան կարող է պարպվել հասարակական բողոքի ցույցերի մեջ, որոնք կարող են բարձրանալ վիրուսի նահանջից հետո։

Թաթուլ Մկրտչյան

Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք. մարզպետ Ռեստորանների աշխատակիցներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ) Մահացել է դերասան Միխայիլ Կոքշենովը Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վրեժ են լուծում ԵՊՀ-ից Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն իշխանությունները դեռևս չեն կատարել հոդվածի պահանջը Կարելի է՞ ապաքինվածին տրամադրել կանաչ քարտ և թույլ տալ հանելու դիմակը Պարետի որոշմամբ 161 տնտեսվարողի գործունեություն է արգելվել Կառավարությունը եւ մերձիշխանական տարաբնույթ աղբյուրներ ստեր են շրջանառության մեջ դրել. Գորգիսյանը՝ ավիացիայի մասին Ավարտվել է 2019-ի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը. Այժմ ստուգում է իրականացվում Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019-ին գնաճը 0.7 տոկոս է կազմել. ՀՀ փոխվարչապետ Նոր կոնսոլիդացիայի նախաձեռնություն ներքաղաքական դաշտում. «Փաստ» 596 նոր դեպք, մահացել է 7 պացիենտ
Ամենաընթերցված
Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսան... Իշխանության հեղինակությունն ու նրա նկատմամբ վստահո... «Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է.... «Ձեզ, իհարկե, շատ բան չի սպառնում, իսկ ձեր տատիկ-պ... Հայաստանում իշխանությունն իր բուն գործը թողած՝ սկս... Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որ... Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմե... Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ.... «Պատկերացրեք՝ երդմնակալության խնջույքին վարչապետը ... Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ... Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետությա... Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին... 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայո... Պարո´ն աննախադեպ, թե «դուխ» ունես՝ հանրաքվեն մի չե... «Պահանջում եմ հանրության առջև հանդես գալ հաշվետվու... Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխա... «Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդի... Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փ...
website by Sargssyan