Հիմնական պատճառը կորոնավիրուսի սպառնալիքն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս «Սասնա ծռերը» բավականին կոշտ դիրքորոշմամբ էին հանդես եկել՝ կոչ անելով չեղարկել հանրաքվեն։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Ծռերի» կողմից առաջ քաշած թեզերը համաձայնեցված էին իշխանությունների հետ: Նման հայտարարությունները ի հայտ են գալիս որպես յուրահատուկ ապահովագրական «բարձիկ» իշխանությունների համար՝ որոշակի փուլում համապատասխան որոշում ընդունելու համար:

Իսկ ահա վերջին երկու օրերին տարբեր քաղաքական ուժեր, ինչպես նաև անհատներ ավելի ու ավելի հաճախ էին հանդես գալիս հանրաքվեն չեղարկելու կամ հետաձգելու առաջարկով. հիմնական պատճառը կորոնավիրուսի սպառնալիքն է, որն օրըստօրե ավելի է ահագնանում։ Եթե այս հայտարարություններին ու կոչերին հավելենք ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թվի աճը, ապա պատկերն առավել պարզ է դառնում։

Մեր աղբյուրը փոխանցել է, որ իշխանության ներսում երեկ ու նախօրեին ինտենսիվ քննարկվել են ամենատարբեր սցենարներ, այդ թվում՝ հանրաքվեն ընդհանրապես չեղարկելու հնարավորությունը: Իշխանությունները երեկվա դրությամբ (մինչ թերթի տպարան ուղարկելը) որոշում ունեին առկախել հանրաքվեի հետ կապված հարցերը՝ չբացառելով, որ վիրուսի առավել շոշափելի վտանգը կարող է կտրուկ որոշումներ կայացնելու հիմք դառնալ:

 Ի դեպ, որպես ամենահավանական տարբերակ նշվում էր հանրաքվեն մինչև հունիս հետաձգելը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանություններն այս թեմայի հետ կապված քննարկումներ են ունեցել նաև ԿԸՀ հետ՝ նշելով, որ հնարավոր հետաձգման դեպքում հանձնաժողովները կմնան նույն կազմով, ուղղակի աշխատանքները որոշ ժամանակով կհետաձգվեն։

Ի դեպ, պատահական չէ, որ իրենց գրառումներում հանրաքվեի չեղարկման կամ հետաձգման մասին սկսել էին աղոտ ակնարկել նաև իշխանամերձ որոշ շրջանակներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հայաստանի 3 մարզերում ձյուն է տեղում Տաթևիկ Ռևազյանն ընդունել է՝ Հայաստանի ավիաընկերություններից վերցրել են դեպի Եվրոպա չվերթների թույլտվությունը Վրաստանում վիրուսից մահացած կինը հյուծված էր, 15 կգ էր կշռում․ Aliq.ge «Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի Եթե գալիք աշխարհի փոփոխությունն անխուսափելի է, ապա ինչպե՞ս մենք կարող ենք մնալ նույնը․ Արմեն Աշոտյան Քաղավիացիայի կոմիտեում EASA-ի հայտնաբերած խախտումները ավելի վաղ ՊՎԾ-ն է բացահայտել Դավիթի ամենաերկար հերթապահությունը. Կորոնավիրուսով վարակված բժշկի պատմությունը Գազի հնարավոր սակագինը՝ լուրջ քաղաքական բաղադրիչ. Արա Գալոյան Թեստերը միայն «ընտրյալների՞» համար են, իսկ հասարակ մարդիկ պիտի 14 օր մնան անորոշության մե՞ջ Հակառակորդը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում հասել է 59 226-ի, առողջացել է 229 280 մարդ. worldometers.info Զինծառայող Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը Հայաստան-Արցախ բժշկասանիտարական հսկիչ կետերում շարունակվում է ջերմաչափման գործընթացը Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 41 դեպք «Գ.Ծառուկյան» հիմնադրամը պարենային օգնություն է հատկացրել սահմանամերձ Տավուշի մարզում
Ամենաընթերցված
Եթե գալիք աշխարհի փոփոխությունն անխուսափելի է, ապա... Թեստերը միայն «ընտրյալների՞» համար են, իսկ հասարակ... Ադրբեջանական կողմը փորձ է կատարում ապակայունացնել ... Սոցիալապես անապահովները միշտ էլ եղել են Գ. Ծառուկյ... Սկանդալային օրենքը պատուհաս՝ ժողովրդավարության համ... Այս իրավիճակի միակ պատասխանատուն Նիկոլն է և իր թիմ... ՀՀԿ-ի "տնազ"՝ "դուխով" գլխարկներով Թքած ունենալու նուրբ արվեստը... Varks.am-ում ժամկետանց պարտավորություն ունեցողների... Պոպուլիստական կառավարությունն ուժեղ դառնալ չի կարո... Ախր ես ինչպես վեր կենամ գնամ․ Լևոն Արոնյանի կինն՝ ... Պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահանել հեռախոսը․ ն... Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի մ... «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ... Ցնցված եմ․ Փաշինյանը ցավակցել է Դեւեջյանի մահվան կ... 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահր... Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք. ... Մի ամբողջ սերունդ անցնում է, ու էս այլանդակ վարակը... Մեկուսացված զինծառայողները հայտնել են իրենց համաձա... Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ու...
website by Sargssyan