Հռոմից Երևան ժամանող ինքնաթիռի ուղևորները անմիջապես կմեկուսացվեն կարանտինի ներքո. Դավիդ Ֆիդանյան
Ուշադրության կենտրոնումDavid Fidanyan-ը գրում է՝
Գովելի է, որ արդեն մարտի 15-ին Հռոմից Երևան ժամանող ինքնաթիռի ուղևորները անմիջապես կմեկուսացվեն կարանտինի ներքո: Ընդհանրապես այսպիսի համաճարակի պարագայում, որ համաշխարհային մաշտաբի է հասել՝ պետք է կիրառվեն խստագույն մեթոդներ: Հատկապես որ արդեն մեր երկրում կա վարակի լոկալ օջախ: Խստագույն մեթոդները կիրառվում են քաղաքակիրթ երկրներում աշխարհի երկրներում՝ թեկուզ ԱՄՆ կամ Իսրայել: Շատ տեղերում դադարեցվում են հասարակական միջոցառումներ, կամ ժամանակավորապես հետաձգվում ներքաղաքական կարևոր օրակարգերը: Ի տարբերություն այդպիսի երկրների՝ ավտորիտար բնույթի երկրներում որտեղ մարդակենտրոնությունը որպես կանոն չի գործում՝ մեծ հաշվով թքած են ունենում մարդկանց վրա՝ օրինակ մեր հարևան երկրներից մեկում, որտեղ հազարավոր վարակակիրներ կան: Հայաստանը որպես քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկ իրավիճակից և անհրաժեշտությունից ելնելով պետք է շարժվի քաղաքակիրթ աշխարհի երկրներին հարիր սկզբունքներով: Վերոգրյալը թույլ կտա էապես նվազեցնել վարակի տարածման հավանականությունը: