Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Աշխարհաքաղաքական կենտրոններն իրենց հարցերն են լուծում, ռեգիոնում նոր դերաբաշխում է լինում, իսկ Հայաստանի իշխանությունը զուտ սպասում է` հասկանալու, թե ինչ կանեն իր հետ. Աբրահամյան ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացները Իննա Խոջամիրյանը վնասվածք է ստացել․ ի՞նչ է պատահել դերասանուհուն (լուսանկար) Գլուխը պատին կտա ցանկացած մեկը, ով հայ ժողովրդին ապուշի տեղ կդնի․ Նաիրի Սարգսյան ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց Արտահանումն անկում է ապրում, հարկային մուտքերն ավելանում են. տեսանյութ «Բացառվում է, որ դիվերսիա մտներ Ազատ գյուղ». Ազատի կացարանի հրդեհի գործով վկա Վերջին շաբաթվա շոգ եղանակները և գրանցված բարձր ջերմաստիճանները Հայաստանում Ողբերգական ջրհեղեղ, մաhացել է առնվազն 10 մարդ, 33 մարդ անհետ կորած է համարվում․ Չինաստան (տեսանյութ)


«Եղունգ ունեք, գլուխ­ներդ քո­րեք». հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րի փո­փո­խու­թյունն ակն­հայտ է. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանը, գտնվելով արձակուրդում, հանրաքվեի քարոզչության շրջանակներում հանդիպումներ է ունենում տարբեր բնակավայրերի բնակիչների հետ՝ սկսելով Սյունիքի մարզից։ Այս առնչությամբ քննադատություններ են հնչում, որ ավելի նախընտրելի կլիներ, որ Փաշինյանն զբաղվեր իր պաշտոնեական պարտականություններով, քանի որ բազմաթիվ հրատապ խնդիրներ կան կուտակված։

Ներկայիս իրավիճակում, երբ կորոնավիրուսի տարածումը խնդիրներ է ստեղծում աշխարհի տարբեր երկրներում, դրանով պայմանավորված հատուկ միջոցառումներ են ձեռնարկվում, և տնտեսական լուրջ պրոբլեմներ են ի հայտ եկել ողջ աշխարհում, երկրի ղեկավարը պետք է իր ողջ ջանքերը ներդնի, որպեսզի Հայաստանը կարողանա նվազագույն կորուստներով դուրս գալ տեղի ունեցող այս գործընթացներից։

Սակայն Փաշինյանը քաղաքացիների հետ անմիջական շփումներով մի քանի խնդիր է լուծում։ Նախ և առաջ՝ վերջինս փորձում է հանրությանը ցույց տալ, որ երկրում իրավիճակը և մանավանդ տնտեսական իրադրությունը գտնվում է իր վերահսկողության տակ, և նրանք կարող են հանգիստ զբաղվել իրենց գործերով։

Սրան զուգահեռ՝ Փաշինյանը ցանկանում է շոշափել քաղաքացիների տրամադրությունները, հասկանալ, թե մեկ տարվա ընթացքում ինչ փոփոխություններ են նկատվում հանրության մոտեցումներում։ Նա լավ է հասկանում, որ բացի ՍԴ դատավորներին փոխելու հարցից, ապրիլի 5-ի հանրաքվեով կշեռքի նժարին է դրվելու այն հարցը, թե հանրության շրջանում ինչ վստահության մակարդակ կա իշխանության նկատմամբ։

Եվ այս առումով հանրաքվեն յուրահատուկ քննություն է լինելու իշխանությունների համար։ Հենց դրա համար է, որ վարչապետը մեծ ռեսուրսներ է ներդնում՝ հորդորելով բնակչությանը առանց վարանելու «այո» ասել իրենց նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, որն ի սկզբանե որակվել է անօրինական ու հակասահմանադրական։

Այնուամենայնիվ, ուշագրավ է այն հանգամանքը, որ եթե անցած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, երբ էյֆորիայի ալիքը դեռևս պահպանվում էր, քաղաքացիները մեծ խանդավառությամբ էին մոտենում վարչապետին և քաջալերում վերջինիս, որ մեծ հույսեր են կապում նրա հետ, ապա հանրաքվեի քարոզչության ընթացքում տրամադրությունների փոփոխություններ են նկատվում։ Ընդգծված փոփոխություններ:

Քաղաքացիներին ավելի շատ հետաքրքրում են իրենց պրոբլեմները և սոցիալական վիճակը, քան մի քանի դատավորների աշխատանքից ազատելու հարցը, կամ թե նախկինում ինչ է կատարվել, որին այդքան շատ հղում է կատարում վարչապետն իր ելույթներում։ Քաղաքացիներն ավելի սթափ են մտածում, դրա համար էլ իրենց խնդիրների լուծումն ակնկալում են հենց վարչապետից, ով ժամանակին պայծառ ապագա էր խոստանում։ 

Եվ նրանցից շատերը վարչապետի հետ հանդիպումների ժամանակ իրենց պրոբլեմները բարձրացնում են նրա առջև, սակայն վարչապետն, իր սովորության համաձայն, հարցն այլ դաշտ է տանում՝ նշելով, թե դա պետության շրջանակներից դուրս է, քաղաքացիներն իրենք պետք է լուծեն դրանք և այլն։ Այսինքն, հարգելի «արժանապատիվ քաղաքացիներ», վարչապետն եկել է ասի, որ իր վրա հույս չդնեք, «եղունգ ունեք, գլուխներդ քորեք»:

Սա, բնականաբար, բացասական արձագանք է գտնում հանրության շրջանում։ Ու թերևս նաև հանրության շրջանում տրամադրությունների փոփոխության հետևանքով է, որ Փաշինյանը շատ զգայուն է դարձել քննադատությունների նկատմամբ, և ավելի ու ավելի էմոցիոնալ է արձագանքում դրանց։

 Սակայն հանրությունը չափազանց զգայուն է ամեն «մանրուքի» նկատմամբ, ու հեռու չէ այն օրը, երբ հասարակության մեծ մասը կհասկանա, որ իր ակնկալիքներն ուղղակի «ջրվում» են, որ ինքը նորից մնացել է միայնակ իր հոգսերի հետ, որ իր ու «ընտրյալ իշխանության» միջև հեռավորությունը աներևակայելի արագությամբ մեծանում է: Նման հեռավորություն մեր հասարակությունը տեսել է: Ով՝ ով, բայց դրա հետևանքների մասին ամենալավը հենց Փաշինյանը գիտի 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների օրինակով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կալանավորվեց լավ ընկեր լինելու համար Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ոսկե հովանավոր Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Նիկո´լն է մեզ «ազգ-նահատակ» դարձրել. Հովհաննես Իշխանյան Աշխարհաքաղաքական կենտրոններն իրենց հարցերն են լուծում, ռեգիոնում նոր դերաբաշխում է լինում, իսկ Հայաստանի իշխանությունը զուտ սպասում է` հասկանալու, թե ինչ կանեն իր հետ. Աբրահամյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ozon Հայաստան-ի շրջանառությունը գրեթե կրկնապատկվել է ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացներըՓաստացի մեղադրում են մի բանում, որը հերքվել է. նախկին ՊԵԿ նախագահի փաստաբան Իննա Խոջամիրյանը վնասվածք է ստացել․ ի՞նչ է պատահել դերասանուհուն (լուսանկար)Գլուխը պատին կտա ցանկացած մեկը, ով հայ ժողովրդին ապուշի տեղ կդնի․ Նաիրի ՍարգսյանՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեցԱվտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ իրականացվել է վարչարարություն Ով է Սոֆի Դևոյանի ապագա ամուսինը. որտեղ է նա աշխատում, ինչ լուսանկարներ է հրապարակում.բացառիկ կադրեր Արտահանումն անկում է ապրում, հարկային մուտքերն ավելանում են. տեսանյութ «Բացառվում է, որ դիվերսիա մտներ Ազատ գյուղ». Ազատի կացարանի հրդեհի գործով վկաՎերջին շաբաթվա շոգ եղանակները և գրանցված բարձր ջերմաստիճանները ՀայաստանումՈղբերգական ջրհեղեղ, մաhացել է առնվազն 10 մարդ, 33 մարդ անհետ կորած է համարվում․ Չինաստան (տեսանյութ) Ակադեմիական քաղաքը հերթական միֆն է. Ատոմ ՄխիթարյանԼքված ածխահանքերը վերածվում են արևային ֆերմաների Սոչիի լողափերից մարդկանց տարհանում են ԱԹՍ-ների վտանգի պատճառով (տեսանյութ) Որտե՞ղ է գիշերել Ջենիֆեր Լոպեսը. բացառիկ կադրեր` «Դվինի» նախագահական համարից Սկզբում՝ «անցումային ուղի» կամ «տրանսպորտային կապ»,հետո այդ ուղին վերածվում է վերահսկելի ռազմական միջանցքի. Հրայր Կամենդատյան WTA. Էլինա Ավանեսյանը 69-րդն էԿանեփ աճեցնող ուջանցի է ձերբակալվել Կապանում բարեկարգել են Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի շենքը Նիկոլի` իշխանության մնալը նշանակելու է Հայաստանի վիլայեթացում. Ավետիք ՉալաբյանՀրազդանում uպանություն է եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Ջուր չի լինելուՎթար՝ Երևանում, բախվել են «BMW», «Hongqi» և «Chevrolet», որն էլ հայտնվել է բետոնե պաշտպանիչ պատնեշի վրա․ Shamshyan Փաշինյանի օրոք պետական պարտքն աճում է շեշտակի արագությամբ Որոշ դեղեր կարող են տրամադրվել անվճար․ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Իրանի նախագահը գալու է Հայաստան՝ պատասխանների ետևից Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան ՀարությունյանըԱդրբեջանը տարհանել է իրանա-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող հինգ գյուղԻ՞նչ է սպասվում Վաշինգտոնում. ամեն ինչ կգնա վատագույն սցենարով Ինչից է կազմված լինելու «Թրամփի երթուղին» Հանդիպման արդյունքներով կստորագրվի փաստաթուղթ. Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի էՄենք հույս ունենք, որ խաղաղության կհասնենք Ադրբեջանի և Հայաստանի հետ կապված․ Մարկո Ռուբիո Մեզ մոտեցող համեմատաբար սառը օդային հոսանքների մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Ozon Հայաստան-ի շրջանառությունը գրեթե կրկնապատկվել է Գազ չի լինելու օգոստոսի 11-ին ԱՄՆ-ն Աֆղանստան մտավ՝ իբր խաղաղություն բերելու, բայց խայտառակ փախավ՝ թողնելով միլիարդավոր դոլարների զինտեխնիկա ու զինամթերք Թալիբանին. ԿամենդատյանԱրտաքին վերահսկողությամբ միջանցքը Հայաստանի համար կլինի ոչ թե «խաղաղության խաչմերուկ», այլ՝ ինքնիշխանության գերեզմանաքար Պարզ չէ՞, թե ինչո՞ւ են մասնաճյուղերի տնօրենների պաշտոններում ՔՊ-ականներ նշանակվումՀայաստանի ճակատագիրը՝ օտար սեղանների շուրջ. Ի՞նչ էր զգուշացնում Արշակ Կարապետյանը. «Փաստ» Թոշակս գնում է միայն կոմունալի ու հացի վրա. քաղաքացիԴատարանը մերժել է Աղվան Արշակյանի պաշտպանների միջնորդությունը՝ անընթեռնելի և անորակ փաստաթղթերի հիմքովԽաղաղության երաշխավորը Հարավային Կովկասում միշտ եղել է Ռուսաստանը, ոչ թե ԱՄՆ-ը. Մհեր ԱվետիսյանՊաղեստինի մշակութային ժառանգությունից խեր-խաբար չկա. ԱԳՆ ամպագոռգոռ հայտարարության հետքերով Հալաբյան փողոցի շենքերի մոտ ենթակայան է այրվում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված