Հայկ Մարությանը կարճատև արձակուրդ է վերցրել. խոսնակ
Ուշադրության կենտրոնումԵրեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկվանից կարճատեւ արձակուրդ է վերցրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Հարցին՝ արդյոք քաղաքապետն արձակուրդը վերցրել է «ԱՅՈ»-ի քարոզարշավին մասնակցե՞լու համար, Կարապետյանն ասաց. «Քաղաքապետը վերցրել է արձակուրդ օրենքով սահմանված կարգով, այն իր լիազորությունների շրջանակում է»: