Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


«Մենք աջակցել ենք հեղափոխությանը, բայց չէինք ուզում, որ լիներ այսպիսի արդյունք. թողեք հանգիստ ապրենք եւ աշխատենք»․ Շուշանիկ Արևշատյան

Blog

«Մենք աջակցել ենք հեղափոխությանը, բայց չէինք ուզում, որ լիներ այսպիսի արդյունք. թողեք հանգիստ ապրենք եւ աշխատենք»․ Շուշանիկ Արևշատյան

Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է «Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանը:

Բուքմեյքերական ընկերությունների գովազդներն արգելելու օրենքից հետո, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է արգելել վարկային կազմակերպությունների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ համացանցում:

«Վերջին 5 ամիսների ընթացքում Հայաստանի գովազդային շուկան սկսեց ցնցվել՝ ինչ-որ պատճառով կամ առանց պատճառի, ավելի շուտ առանց պատճառի: Ցնցումը պայմանավորված է նրանով, որ ԱԺ որոշ երիտասարդ պատգամավորներ, որոնք զբաղեցրել են իրենց բարձր պաշտոնները, փորձում են քայլեր անել ինչ-որ բան փոխելու այս երկրում, լուծել որոշ սոցիալ-տնտեսական հարցեր:

Բայց չգիտես ինչու այդ սոցիալ-տնտեսական հարցերի լուծումը տանում է միայն մեկ ուղղությամբ՝ արգելել այս կամ այն գովազդը ռադիոյում կամ հեռուստատեսությամբ»,- ասաց Շուշանիկ Արեւշատյանը:

Նախորդ տարվա նոյեմբերին խորհրդարանում քննարկումներ էին ծավալվել բուքմեյքերական ընկերությունների գործունեության հետ կապված: Ըստ օրենքը հեղինակած պատգամավորների՝ հեռուստատեսությունում եւ ռադիոյում բուքմեյքերական գովազդներ շատ էին, ինչն էլ նպաստում էր խաղացողների թվի աճին:

«Այո, սրա հետ համաձայն եմ, մեծ քանակի գովազդ էր ռադիոյում եւ հեռուստատեսությունում: Մեզ արգելել են այդ գովազդը: Երկար վիճաբանությունից հետո թողեցին ինչ-որ գովազդային ժամանակ ռադիոյում եւ հեռսուստատեսությունում՝ 3 րոպե գովազդ յուրաքանչյուր բուքմեյքերի դեպքում, եւ կարծես աղմուկը դադարեց:

Բայց խաղացողների թիվը դրանից ոչ թե նվազեց, այլ ավելացավ: Բուքմեյքերական գովազդները մեծամասամբ տեղափոխվեցին ինտերնետ հարթակ: Այստեղ գործում են օֆշորներում գրանցված ընկերություններ, եւ այդ գովադային բիզնեսի գումարները գնում են Հայաստանից հեռու-հեռու երկրներ»,- նշեց նա:

«Ռադիո Վանի» տնօրենի խոսքով՝ եթե կարելի էր համաձայնել բուքմեյքերական գովազդների սահմանափակման հետ, ապա անտրամաբանական է վարկային կազմակերպությունների գովազդների արգելքը:

«Այս տարվա սկզբին պարոն Արտակ Մանուկյանը, ինչպես պարզվեց ԱԺ պատգամավոր, արթնացավ եւ որոշեց միանգամից լուծել մեկ այլ սոցիալ-տնտեսական խնդիր՝ վարկային կազմակերպությունների եւ բանկերի գովազդների հարցը, որոնք ինչ-որ տոկոսներով վարկ են տրամադրում:

Որոշեց լուծել այս հարցը եւ ոչ այլ կերպ, քան գովազդի արգելքով: Այսինքն` չի լինի վարկային կազմակերպությունների, բանկերի գովազդ, չի լինի խնդիր՝ «չկա մարդ, չկա խնդիր»: Բայց խնդիրը մնում է, խնդիրը լիովին այլ հարթությունում է»,- ասաց նա:

Շուշանիկ Արեւշատյանի փոխանցմամբ՝ օրինագծով նախատեսվում է արգելել սպառողական վարկերի տրամադրման ցանկացած տեսակի գովազդ, այդ թվում ռադիոյով, հեռուստատեսությամբ, բջջային կապի միջոցով եւ համացանցում:

«Թե ինչու Արտակ Մանուկյանը հանկարծ վատ երազում տեսավ եւ որոշեց փակել վարկային կազմակերպությունների գովազդը Հայաստանի գովազդային շուկայում, հիմնավորումը պարզ է՝ մարդիկ ընկնում են մեծ վարկերի տակ, վարկային կազմակերպությունները բարեխիղճ չեն կատարում իրենց պարտավորությունները, խաբում են մարդկանց:

Պարո՛ն Մանուկյան, արթնացե՛ք, ի՞նչ կապ ունի այստեղ գովազդը, այն կատարում է լիովին այլ գործառույթ: Եթե դրա մասին չգիտեք, եկեք մեզ մոտ մաստեր-կլասի, մենք 2 ժամում ձեզ կպատմենք՝ ինչ է գովազդ, ինչպիսին է դրա ազդեցությունը եւ որն է ընդհանրապես գովազդի գործառույթը»,- նշեց ռադիոընկերության տնօրենը:

Նրա կարծիքով՝ վարկային կազմակերպությունների կողմից բնակչությանը բարձր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելու խնդրի հարցում գովազդների արգելքը վերջին օղակն է:

«Եթե դուք ուզում եք օգնել ժողովրդին, ապա դուք ճիշտ տեղից չեք սկսել, խնդիրը գովազդը չէ: Դուք լուծում եմ Հայաստանի բնակչության ահռելի ֆինանսական խնդիրը գովազդի վրա արգելք դնելո՞վ:

Դուք այնքան թույլ եք, որ չեք կարող ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի միջոցով ազդել վարկային կազմակերպությունների վրա, որոնք տրամադրում են անբարեխիղճ, ինչպես ձեզ է թվում, գովազդ եւ տոկոսադրույքների հարցում խաբում են ժողովրդին:

Եվ որոշում եք ուղղակի փակել գովազդը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, իսկ ամեն քայլափոխի, բոլոր սուպերմարկետներում թողնել այդ վարկային կազմակերպությունները: Սա նորմա՞լ երեւույթ է»,- ասաց Շուշանիկ Արեւշատյանը:

«Ռադիո Վանի» տնօրենը նաեւ հարց է բարձրացնում, թե ինչու մինչեւ օրինագծի ներկայացումը քննարկումներ չեն անցկացվել հեռուստառադիոընկերությունների հետ:

«Ես ուզում եմ հասկանալ՝ դուք ի՞նչ նպատակ եք հետապնդում, ձեր խնդիրը ո՞րն է: Ուզում եք փակե՞լ զլմ-ները, ուզում եք դատարկե՞լ մեր գրպանները, փակե՞նք աշխատատեղերը, դադարե՞նք հարկեր վճարել: Դուք արդեն մեզ հոգնեցրել եք, հանգիստ թողեք մեզ, թողեք հանգիստ ապրենք եւ աշխատենք:

Մենք աջակցել ենք հեղափոխությանը, բայց չէինք ուզում, որ լիներ այսպիսի արդյունք: Եթե դատարկագլուխ մարդիկ նստած են խորհրդարանում եւ չեն հասկանում այն օրենքները, որն իրենք էլ մտածում են, ինքներդ ձեզ մեղադրեք»,- նշեց Շուշանիկ Արևշատյանը:

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված