Առաջ դա կոչվում էր գրագողություն, իսկ հիմա միստիկա. Ռուբեն Մխիթարյան
Ուշադրության կենտրոնումԱռաջ դա կոչվում էր գրագողություն, իսկ հիմա միստիկա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է երգիծաբան Ռուբեն Մխիթարյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Բա գիտեք հե՞շտ է))
Առաջ դա կոչվում էր ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ, իսկ հիմա ՄԻՍՏԻԿԱ)))
Իմացեք, սրանից հետո եթե հայկական երգերում հայտնի երգերի հատվածներ նկտեցիք, դա գողություն չէ, միստիկա է:))
2020-ի վերջում ևս 48 միլիոն դրամ հատկացրեք Անտարեսին, թող հրատարակի «100 հանճարեղ միտք հանրահավաքների համար» բրոշյուրը սկսնակ հեղափոխականների համար»:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով «Այո»-ի լոգոյի մասին, հայտարարել էր, թե միստիկա է, որ բազմաթիվ տարբերակներից ընտրվել է հենց այդ լոգոն, որը կրկնում է 1991 թվականի հանրաքվեի լոգոն: