Տեւական ժամանակ է, ինչ վրացական իշխանություններն ինձ զրկել են Վրաստան մուտքի իրավունքից. Արա Պապյան
Ուշադրության կենտրոնումԱյսօր պարզվեց, որ մի տեւական ժամանակ է, ինչ վրացական իշխանություններն ինձ զրկել են Վրաստան մուտքի իրավունքից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան, կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Իհարկե, որեւէ հոդաբաշխ բացատրություն չկա եւ չի կարող լինել: Եթե բացառենք թուրքական եւ թորքական միաջամտությունը, ապա այս հանգամանքը կարելի է կապել իմ գրած երեք տարբեր գիտական հոդվածների հետ, որոնք այս կամ այն չափով առնչվում են Վրաստանի հետ:
Ես երբեք որեւէ վիրավորկան կամ կեղծ խոսք չեմ ասել կամ գրել ոչ Վրաստանի եւ ոչ էլ վրաց ժողովրդի հասցեին: Այո տպագրել եմ եւ տպագրելու եմ փաստաթղթեր եւ փաստեր, որոնք կարող են ոմանց, այդ թվում նաեւ վրաց որոշ իշխանավորների, դուրը չգալ: Բայց դա իմ խնդիրը չէ: Եթե իրենք համաձայն չեն այդ փաստերի կամ փաստաթղթերում առկա տեղեկատվության հետ՝ կարող են հակադարձել նույնքան գիտականորեն: Բայց XXI դարում փորձել սահմանափակել գիտական միտքը եւ ազատ խոսքը՝ բնավ վայել չէ իրեն ժողովրդավար համարող երկրին:
Ուզում եմ ընդգծել՝ ես շարունակելու եմ իմ գիտական, քաղաքագիտական եւ հասարակական գործունեությունը եւ ազատորեն արտահայտվելու եմ:
P.S. Ձեր բարեկամներից թշնամիներ մի սարքեք:
Բաթումն էլ կարող եք պահել ձեզ՝ ես նախընտրում եմ հանգստանալ Կարիբյան ծովում»: