Կողմերը տեղեկացված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների մասին. ՀՀ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը տեղեկացված են հակամարտության կարգավորման մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային պլանի ու հանդիպումների մասին: Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Կողմերն, ընդհանուր առմամբ, տեղեկացված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային պլանի մասին, որը ներառում է նաեւ նրանց շփումները ԵԱՀԿ մասնակից տարբեր պետությունների և միջազգային կառույցների հետ»,-ընդգծեց Նաղդալյանը:

Մինսկի խմբի համանախագահները մարտի 2-ին Անկարայում հանդիպում են ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, մարտի 3-ին միջնորդների հանդիպումները շարունակվել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (BSEC) ստամբուլյան կենտրոնակայանում:  Ինչպես հաղորդում է ՍԾՏՀ պաշտոնական կայքը, համանախագահների նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը նրանք ծանոթացել են կազմակերպության վերջին շրջանի գործունեությանը՝ որպես սևծովյան տարածաշրջանում առավել ընդլայնված գործակցության կարևոր հարթակ:
Համանախագահները մշտապես հանդիպումներ են ունենում Մինսկի խմբի անդամների հետ՝ ներկայացնելով հակամարտության կարգավորման գործընթացի զարգացումները: Թուրքիայում կայացած հանդիպումները ևս կարելի է դիտարկել հերթական քննարկումների տեսանկյունից: Նման այց կայացել է նաև 2017թ. նոյեմբերի 29-ին: Այցի մասին հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարարը՝ գրառում կատարելով Թվիթերի իր միկրոբլոգում՝ նշելով. «Ընդունել եմ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ջեյմս Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին Անկարայում և վերահաստատել եմ Թուրքիայի աջակցությունը Մինսկի գործընթացին»:
Միջազգային կազմակերպություններում միջնորդների հանդիպումների շարքը ևս նորություն չէ, քանի որ դրանք կրում են պարբերական բնույթ: ԱՄՆ-ում՝ թե Նյու Յորքում ՄԱԿ-ի շրջանակում, թե Վաշինգտոնում խորհրդատվությունների մասին բազմիցս իրազեկում էր նաև ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը:  Համանախագահները նման հանդիպում ունեցել են նաև 2019թ. սեպտեմբերին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
2018թ. հունիսին Մինսկ կատարած այցի շրջանակներում համանախագահները հանդիպել են նաև Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի հետ
Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի միջեւ մի քանի երթուղիների սպասարկումը Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրատապ առաջարկները «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի 14 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով․ ԱՆ Ընտրությունները չհետաձգելու որոշման հետևանքների պատասխանատվությունը նախագահի եւ խորհրդարանի վրա է․Վիտալի Բալասանյան Տիգրանը հոգեպես ընկճված է, չի խոսում, հայհոյել են նրա կնոջը, մորը. փաստաբանը մանրամասներ է հայտնում Երևան-Սևան ավտոճանապարհին գլխիվայր շրջված մեքենայի վարորդը մահացել է (ֆոտո) Քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը մարտի 29-ի չվերթների վերաբերյալ Ցնցված եմ․ Փաշինյանը ցավակցել է Դեւեջյանի մահվան կապակցությամբ Պարետը վեց ժամով արգելել է Երևանում և մարզերում մի շարք սուպերմարկետների գործունեությունը ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Նյու Յորքի բնակիչներին խուսափել ոչ պարտադիր ուղեւորություններից․ Associated Press 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահրավերներ և լոկալ անլրջություն․ Անդրանիկ Թևանյան Ռոբերտ Քոչարյանի ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին «Յուվենտուսի» խաղացողները 4 ամիս աշխատավարձ չեն ստանա
Ամենաընթերցված
Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի մ... «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ... Ցնցված եմ․ Փաշինյանը ցավակցել է Դեւեջյանի մահվան կ... 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահր... Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք. ... Մի ամբողջ սերունդ անցնում է, ու էս այլանդակ վարակը... Մեկուսացված զինծառայողները հայտնել են իրենց համաձա... Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ու... Պանդեմիան շոուների, պոպուլիզմի, սեփական ես-ը մարդկ... Որ հյուրանոցում են ինքնամեկուսանալու «Նորք» ԻՀԿ-ի ... Միասնականության և գլոբալ մոտեցումների շնորհիվ է մի... Սոցիալական պետությանը բնորոշ՝ Ծառուկյանի կողմից մա... Նոր մեկուսարանը մարտի 25-ից պատրաստ կլինի․ Արմեն Մ... Վարկառուների վերաբերյալ Գ.Ծառուկյանի առաջարկած գլո... Հիմա միմյանց վրա քարեր նետելու ժամանակը չէ․ Էդուար... Վանաձորում չեն աշխատելու թեթև արդյունաբերության հի... Սեփական վախերի և անվստահության բեռը զանգվածային լր... Ձեռնպահ մնացեք ՊՆ-ի անունից կամ նախարարության համա... Որ առևտրի կենտրոնները կշարունակեն աշխատել «Վերին Լարսի անցակետում գտնվող 140 ՀՀ քաղաքացիները...
website by Sargssyan