Մինչեւ երեկո ջուր չի լինի Ո՞ր դեպքում և որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաներին Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում Որքան երկար արևմտյան քաղաքական գործիչները շարունակեն թշնամական գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, այնքան ավելի վատ կլինի իրենց համար Թոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր Կամենդատյան Խորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊ն Մանրամասներ՝ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասին Ընդդիմադիր ուժերը պիտի միավորվեն. քաղաքացի


Ներ­քա­ղա­քա­կան խնդիր­նե­րի մեջ մխրճվե­լու փո­խա­րեն պետք է լուրջ ար­տա­քին քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյուն իրա­կա­նաց­նել

Վերլուծություն

Հայաստանի ամենակարևոր գործընկերներից մեկը շարունակում է մնալ Եվրամիությունը։ Ճիշտ է՝ խոսվում է, թե իբր Բրեքսիթից հետո ԵՄ-ի ներսում խնդրահարույց հարցեր են ի հայտ եկել, և դժվար թե միությունը պահպանի իր հատուկ հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, սակայն իրականում այդպես չէ:

Խնդիրն այն է, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ԵՄ-ն մեծացնելու է իր հետաքրքրությունը իր հարևանների հետ հարաբերությունները խորացնելու հարցում։ 

Պատահական չէ, որ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, թե ԵՄ-ն մտադիր է Մեծ Բրիտանիայի դուրս գալու բացը լրացնել առանձին հարևան երկրների անդամագրման, ինչպես նաև մյուս երկրների հետ հարաբերություններում առաջընթաց գրանցելու միջոցով։

Եվ այս տեսանկյունից Հայաստանը չի կարող դուրս մնալ ԵՄ-ի ուշադրության կենտրոնից։ Ավելին՝ Հայաստանը պետք է ակտիվացնի իր ջանքերը ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Իսկ ՀՀԵՄ համագործակցության օրակարգի հիմնասյունը կառուցվելու է 2017 թվականի նոյեմբերին կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։

Այնուամենայնիվ, այս համաձայնագրի ստորագրումից արդեն իսկ 2 տարի է անցել, սակայն այն դեռևս չի վավերացվել ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից։ Այնինչ, պայմանագրի ստորագրման ժամանակ նախատեսվում էր, որ այն պետք է արագ վավերացվի Հայաստանի և ԵՄ անդամ երկրների կողմից, որպեսզի կարճ ժամանակ անց կիրարկվի։

Խնդիրն այն է, որ այս համաձայնագրի կիրարկումը ոչ միայն տնտեսական առումով նոր հնարավորություններ է ընձեռում Հայաստանին, այլև մեր երկրի համար կարող է նշանակել բարեփոխումների կարևոր շարժիչ ուժ։ Եվ այս կոնտեքստում հետաքրքրական է, որ Հայաստանը միակ ԵԱՏՄ երկիրն է, որ նման պայմանագրի մակարդակով կարգավորում է հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Այնուամենայնիվ, որքան էլ զարմանալի է, ՀՀ նոր կառավարությունը դանդաղկոտություն է ցուցաբերում ԵՄ անդամ պետությունների կողմից Հայաստանի հետ կնքված համաձայնագրի վավերացումն արագացնելու համար։ 

Այն կարող էր արդեն վաղուց կիրարկված լինել և բազմաթիվ օգուտներ բերել մեր երկրին։ Ուստի տպավորություն է ստեղծվում, որ համաձայնագրի վավերացման հարցը միայն եվրոպացիների նախաձեռնությամբ է առաջ գնում կամ իներցիայով՝ մերժված նախկինների աշխատանքի արդյունքում։ 

Հայաստանի ներկայիս իշխանավորները, որոնք նախկինում ընդդիմադիր էին, բազմիցս հորդրում էին նախկին իշխանություններին, թե պետք է հատուկ նախաձեռնողականություն ցուցաբերել ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցում, և նրանց մեղադրում էին ավելորդ ռուսամետության մեջ, սակայն այսօր փաստացի իրենք չեն կարողանում սայլը տեղից շարժել։

Եվ միայն օրերս են իշխանությունները հասկացել, որ կարելի է ԱԺ-ում ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցին նվիրված լսումներ անցկացնել։ Այնինչ, այդպիսի քայլեր պետք է վաղուց լինեին։ 

Եվ այստեղ խնդիրը միայն համաձայնագրի վավերացման և կիրարկման հարցով չի պայմանավորվում, այլ նաև նրանով, որ Ադրբեջանը ևս ցանկանում է ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորել առանձին համաձայնագրով։ Ադրբեջանը իր առջև խնդիր է դրել, որ այդ համաձայնագրում տեղ գտնեն Արցախյան հիմնախնդրի հարցում ադրբեջանամետ ձևակերպումներ։ Իսկ այդ նպատակին հասնելու համար Բաքուն կարող է խաղարկել իր այն խաղաքարտը, որ Ադրբեջանը էներգառեսուրսներ է մատակարարում եվրոպացիներին, որպեսզի նպաստի նրանց էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացմանը։ 

Այնպես որ, ՀՀ կառավարությունը, նեղ ներքաղաքական խնդիրների մեջ մխրճվելու փոխարեն, պետք է լուրջ արտաքին քաղաքական գործունեություն իրականացնի ԵՄ-ի ուղղությամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մինչեւ երեկո ջուր չի լինի Ո՞ր դեպքում և որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաներին Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում Այս շարունակական անիրավությունների եւ արժեզրկումների դեմ պայքարի լավագույն միջոցներից համախմբումն ու միասնական ուժերով պայքարելն է, քանզի մեր երկրի, արժեքների ու ինքնության տերը մենք ենք՝ մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի ՍարգսյանՄեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ինՈրքան երկար արևմտյան քաղաքական գործիչները շարունակեն թշնամական գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, այնքան ավելի վատ կլինի իրենց համար Թոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր ԿամենդատյանԽորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊նՄանրամասներ՝ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասինԸնդդիմադիր ուժերը պիտի միավորվեն. քաղաքացիՄեր գերակա նպատակը պետք է լինի պետությունը. Արմեն ՄանվելյանՄինսկում հայտնվել են արևային վահանակներով խելացի նստարաններ Իսրայելն ու «Համասը» կբանակցեն հրադադարի շուրջ Պուտինը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին «Ռոզան զվարճալի ծիծաղ ունի, լավ ընկերություն ենք անում…». Լևոն Մկրտչյանը խոսել է Ռոզա Դավթյանի մասին Արևածագի ձոր կոչվող տարածքում 2 մեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողացել դուրս գալ Ֆրանսիայի Բարբիզոնի մշակութային կենտրոնում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» միջազգային ցուցահանդեսըՋրամատակարարման գրաֆիկի խախտում Երևանի Արաբկիր վարչական շրջանում հուլիսի 6/7-ին Մոսկվան հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու առաջարկով դիմել է Ադրբեջանին Խորեն Լևոնյանի կինը հարսանիքից հետո բացառիկ հրապարակում է արել Խոշոր հրդեհ Գյումրիում գործող կարի արտադրամասում Եթե Դեմբելեն չստանա Ոսկե գնդակը, դա խնդիր կլինի․ ՊՍԺ-ի նախագահ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն ավարտվել ենՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին Շոգից մինչև ձյուն․․․ տեղումներ, արտակարգ իրավիճակ՝ Թուրքիայում Արտակարգ դեպք․ ուղևորատար ինքնաթիռի օդաչուն թռիչքից առաջ խցիկում ուշագնաց է եղել Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում քարաթափում է եղել, վնասվել է ավտոմեքենա Երևանում բախվել են «Bentley»-ն և «Mercedes»-ը Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան վիրшվորներ Քաղսիի հյուրատնից օտարերկրացու են առևանգել. կասկածներ կան, որ նրան սպանել են 1 գիշեում 120 ուկրաինական ԱԹՍ է ուղարկվել Ռուսաստանի վրա Գառնիում այրվել է ավտոմեքենա. կա տուժած Ջրհեղեղներից զոհվել է առնվազն 27 մարդ, ճամբարում գտնվող ևս 27 աղջիկ անհետ կորած է համարվում. ԱՄՆ Երկրաշարժ՝ Հայաստանում Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Արժեզրկվում է բարերարի ինստիտուտը. Նաիրի Սարգսյան Խաղաղ հավաքների իրավունքի վրա ոչ ոք չի կարող բռնանալ. Մենուա ՍողոմոնյանՆիկոլն ո՞վ է, որ որոշի` հանուն ինչի´ են զոհվել մեր տղաները. Դավիթ ՍարգսյանԻմ էլեկտրաէներգիայի վճարը. 50 եվրո ամսական 200 քառակուսի մետրի համար. hնարավո՞ր է դա Էստոնիայում «Ցանկանում եմ, որ Հայաստանի ողջ տարածքում լինեն Կապան ֆեստի նման փառատոններ»․ Կապան ֆեստը զգացողությունների գլխապտույտ է խոստանում հանդիսատեսին. Past.am Փաշինյանը, եկեղեցին պառակտելու փոխարեն ավելի համախմբեց այն Ադրբեջանը դույզն-ինչ չի նվազեցրել իր պահանջները Սամվել Կարապետյանի ակնարկը. սկզբունքորեն նոր ուժի շուրջ համախմբման հրամայականը Հայաստանի իշխանությունները որոշել են հետևել Ադրբեջանի օրինակին Փաշինյանը հենց այս հոդվածներով է պատժվելու․ Ավետիք Չալաբյան Կապանում անցկացվում է միջազգային երաժշտական ​​փառատոն
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված