Ստացվել է ավելի քան 2000 ինքնակենսագրական, կադրային բանկում ներառվել է ավելի քան 100 անձ. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է
2018 թվականի նոյեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կադրային բանկ ստեղծելու մասին։ Մինչ օրս քանի՞ ռեզյումե է ստացվել, թեկնածուներից քանիսի՞ տվ յալներն են ներառվել կադրային բանկում, և նշվածներից քանի՞սն են արդեն աշխատանքի ընդունվել պետական համակարգում։ «Փաստ» օրաթերթն այս հարցերի հետ կապված գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ:
Աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված պատասխանում նշվում է.
«Նշված ժամանակահատվածում ստացվել է ավելի քան 2000 ինքնակենսագրական: Հարցազրույցի է հրավիրվել և կադրային բանկում ներառվել ավելի քան 100 անձ: Տասնյակից ավելի թեկնածուներ հանդիպել են ՀՀ վարչապետի հետ, որոնց մի մասը նշանակվել է պատասխանատու պաշտոններում»: Գրության մեջ նաև տեղեկացվում է, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում նախատեսվում է ամփոփել առաջին փուլը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում