Իրանում 4 ամսում արևային էներգիայի արտադրությունը աճել է 71 տոկոսով Վրաստանը և Թուրքիան ողջունում են ՀՀ-ի ու Ադրբեջանի քայլերը, դրանք կնպաստեն մեր ռեգիոնի խաղաղությանը Ավտովթար՝ Երևանում․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցում Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Toyota»-ն վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրան աշխատակցին Նոր զարգացումներ ՀԷՑ-ի սեփականազրկման գործով Լարսը փակ է մեծ բեռնատարների համար Ադրբեջանը որևէ կերպ մտադիր չէ հետ կանգնելու իր նախապայմաններից Հնդկաստանի քայլը` օրինակ նաև Հայաստանի համար Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ


Երբ առաջ­նա­յին են դառ­նում սե­փա­կան շա­հերն ու անձ­նա­յին վե­րա­բեր­մուն­քը

Վերլուծություն

Պատմությունը կրկնվելու հետաքրքիր օրինաչափություն ունի, և կարծիք կա, որ եթե ժամանակի ընթացքում մի երևույթ տեղի է ունենում, ապա մեծանում է դրա կրկնվելու հավանականությունը, այսինքն՝ այդ նույն երևույթը կարող է նախադեպ դառնալ։ Իսկ թե կոնկրետ ինչ ընթացքով կընթանա պատմությունը, այս հարցի շուրջ տարբեր կարծիքներ կան։ 

Տեսակետներից մեկն այն է, թե պատմությունը կերտում են ժողովուրդները, իսկ այս կարծիքին հակադրվողները գտնում են, որ պատմությունը կերտում են առաջին հերթին անհատները։ Սակայն պետք է նկատի ունենանք, որ այդ անհատների մեջ իրենց վճռորոշ դերակատարությունն ունեն պետական գործիչները և երկրների ղեկավարները։ Այս տեսանկյունից պետության հզորությունը կախված է ոչ միայն ժողովրդի ներուժով և ունեցած ռեսուրսներով, այլև այդ երկրների ղեկավարների ունեցած ունակություններով և դիրքորոշումներով։ 

Իսկ որո՞նք են այդ ունակությունները։ Առաջնային նշանակություն ունի այն հարցը, թե նրանք որքանով են համադրում սեփական և պետական շահերը։ Կան պետական գործիչներ, որոնց համար ամենաառաջնային պլանում պետական շահն է, նրանք իրենց ներուժի գերակշիռ մասը կենտրոնացնում են պետության հզորացման համար։ 

Ճիշտ է՝ երբեմն հնարավոր է, որ ճիշտ չգնահատվի այսպիսի ղեկավարների գործունեությունը, բայց հետագայում ժամանակը անպատճառ կգնահատի նրանց, նրանք դրական կերպարով կմնան պատմության մեջ, իսկ մարդիկ կհիշեն, թե նրանք ինչ ներդրում են ունեցել պետության համար։ 

Մյուս բևեռում այնպիսի պետական գործիչներն են, որոնք պետական շահը ստորադասում են սեփական շահերին, պետությունը նույնացնում իրենց հետ, իսկ ովքեր ընդդիմադիր են կամ այլախոհ, համարվում են պետության դեմ գործող։ 

Այսպիսի գործիչները իշխանության հասնելու համար լայնորեն օգտագործում են պոպուլիզմի ընձեռած հնարավորությունները, և նրանց համար ոչ այնքան կարևոր է, թե իրենց տված խոստումներն իրականանալի են, թե ոչ, որքան դեպի իշխանություն անհագ ձգտումը։ Իրադարձությունների ծավալման ընթացքում նման ղեկավարներին ժողովուրդը դիմավորում է մեծ խանդավառությամբ, սակայն կարճ ժամանակ հետո իրավիճակը փոխվում է, և շատ հաճախ նրանք պետության համար վերածվում են սովորական արկածախնդիրների, երբ սեփական իշխանության պահպանման և ամրապնդման համար դիմում են բոլոր հնարավոր միջոցներին։

 Իսկ այսպիսի գործողություններից ամենից առաջ տուժում է պետությունը։ Նման ղեկավարները պատմության մեջ չեն կարողանում իրենց տեղն ամրագրել պետականամետ գործիչների շարքում, իսկ հետագա սերունդները նրանց գործունեությունը շատ ավելի ցածր գնահատականի են արժանացնում։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո քննարկվում է այն թեման, թե պատմության մեջ ի՞նչ իմիջով կմնան այսօրվա հեղափոխականները։ 

Կարծիքներ կան, թե նրանք արդեն իսկ ամրագրել են իրենց տեղը պատմության մեջ, սակայն պետք է դիտարկել այն հարցը, թե արդյոք ներկա իշխանությունը իր գործունեության առանցքում դնո՞ւմ է պետական շահը։ Այս հարցին պատասխանելու համար քննության առնենք այսօրվա ղեկավարության քայլերը։

 Փաշինյանը և իր թիմակիցները նախորդներին մեղադրում էին, թե նրանք առաջնորդվում են գլխավորապես սեփական շահերով, իրենց հարմարեցված Սահմանադրություն են գրում և այլն, բայց ինչպես ցույց է տալիս ժամանակը, այսօրվա իշխանությունը ևս առաջին տեղում դնում է  պետությունը սեփական շահերին հարմարեցնելու հարցը։ 

Եվ պատահական չէ, որ իշխանությունը Սահմանադրական դատարանը իրենից կախման մեջ գցելու համար ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է նախաձեռնել՝ մեծ ծախսեր դնելով պետության ուսերին։ Իսկ գործող Սահմանադրությունը, որ այսօրվա իշխանությունները նախկինում կարծում էին, թե պետք է լուրջ փոփոխության ենթարկվի, մնում է այնպիսին, ինչպես կար։

 Ընդ որում, ըստ Փաշինյանի, ամենայն հավանականությամբ, երկար ժամանակով: Փաստացի վարչապետն արդեն չի բացառում, որ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներից հետո սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է կազմակերպվել արդեն հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ, այսինքն՝ 2023 թվականին, եթե, իհարկե, հերթական ընտրություններ լինեն, այնինչ նախապես այն պլանավորված էր 2021 թվականին: 

Իսկ սա նշանակում է, որ սահմանադրական փոփոխություններ կատարելու հարցը իշխանությունները դիտարկում են միայն ըստ իրենց նպատակահարմարության։ Իսկ որոշումների մեջ, այդ թվում՝ հանրաքվեի, առաջնորդվում են բացառապես անձերով՝ այս մեկը դուրներս չի գալիս, ընդդիմադիր է, կամ ժամանակին նեղացրել է Փաշինյանին, պետք է նստի, պետք է գործ կարվի, պետք է հեռանա, պետք է... Իսկ օրենքը, օրինականությունը, երկիրն ու պետությունը կարևոր չեն...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Իրանում 4 ամսում արևային էներգիայի արտադրությունը աճել է 71 տոկոսով Վրաստանը և Թուրքիան ողջունում են ՀՀ-ի ու Ադրբեջանի քայլերը, դրանք կնպաստեն մեր ռեգիոնի խաղաղությանըԱվտովթար՝ Երևանում․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցումՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Toyota»-ն վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրան աշխատակցին Նոր զարգացումներ ՀԷՑ-ի սեփականազրկման գործով Լարսը փակ է մեծ բեռնատարների համար Ադրբեջանը որևէ կերպ մտադիր չէ հետ կանգնելու իր նախապայմաններից Հնդկաստանի քայլը` օրինակ նաև Հայաստանի համար Անվտանգության փոխարեն՝ նոր սպառնալիքներ Հայաստանի համար Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Արոնյանը Սենթ Լուիսում 6 տուրից հետո երկրորդն է Fast Shift-ը թողարկել է իր «Հավատարմության ծրագիրը»՝ գրավիչ առաջարկներով Մեր տան գույքահարկը 30 անգամ բարձրացել է. քաղաքացի Ինչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքը Փաշինյա՛ն, հերիք է ժողովրդին խաբես. գնա՛ հանրաքվեի և տես՝ ժողովուրդը քեզ աջակցո՞ւմ է. Չալաբյան Քրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել Հայաստան Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին եւ Լարսում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև. «Փաստ» Ուկրաինական անօդաչուները գրոհել են ՌԴ-ն․ իրավիճակը՝ երկրում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՕգոստոսի 11-12-ը հանրապետությունում բացահայտվել է 128 հանցագործությունՆազելիների նոր հաջողությունները Ունեցա ևս մեկ կարևոր հանդիպում. Մհեր Ավետիսյան Հայաստանի շրջափակումը միայն խորանալու է. Դավիթ ՍարգսյանԽաղաղություն ու՞մ հետ` ահաբեկիչ Ալիևի՞. Մենուա Սողոմոնյան Կարապետյանների ընտանիքը «ՀԷՑ»-ի սեփականազրկման գործով ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմԿարապետյանների ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային տրիբունալը պարտավորեցնի Հայաստանի Հանրապետությանը հատուցել արդեն իսկ հասցված, ինչպես նաև սպասվող վնասները Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՄ առաջնորդների հայտարարությունըԹամարա Գլոբայի կանխատեսումը օգոստոսի 13-ի համար. հակիրճ ուղեցույցներ յուրաքանչյուր նշանի համար Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն Բաքվում պահվող գերիների հարազատները հույս ունեն, որ շուտով նրանք կվերադառնան… Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. տղամարդը մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում Խաղաղություն թուրքի կոշիկ լիզելով չեն մուրում, այլ փորձում են հավասարը-հավասարի հետ բանակցել, ինչը քո դեպքում լուսին թռչելու պես մի բան է. Արմեն Հովասափյան Հանկարծամահ եղած զինվորն առողջական խնդիրներ չի ունեցել Վրաստանից արտաքսվել է 34 օտարերկրացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ Իրանը և ԱԷՄԳ պայմանավորվել են շարունակել միջուկային հարցի շուրջ խորհրդակցություններըԼարված իրավիճակ Վերին Լարսում․ հայկական բեռնատարներին չեն թուլատրում մուտք գործել Ռուսաստան 53-ամյա տղամարդը նարկոլոգիական հիմնարկից ստացած մեթադոնի լուծույթ է իրացրելՀանրապետության առանձին շրջաններում դիտվել են սաստիկ շոգեր Երկրաշարժ է գրանցվելԱրցախում բռնկված հրդեհները և անշարժ հուշարձանների համար ստեղծված սպառնալիքըԲաքուն ակնկալում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն, եթե ցանկանում են պայմանագիրը վերջնական ստորագրել Նավասարդի տոնի կապակցությամբ «ՀայաՔվեի» անդամներն այցելել են Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա և Շամլուղ համայնքներ, երեխաներին մարզական և գրենական պիտույքներ նվիրելԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել Լաչինի միջանցքը չկա, բայց սրանք «Զանգեզուրի միջանցք» են բացում. Արմեն Մանվելյան ՀՀ–ում առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 50 հազար դրամով
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված