Դոլարն ու ռուբլին էժանացել են. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երկրաշարժ է տեղի ունեցել Անկարայում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Իրանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է «Թրամփի ճանապարհը» Աշխարհը չափազանց դրական է ընդունել Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը․ Զելենսկի Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընմեջ գոլ է խփում Վրաստանի նախկին նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին Իրանը երբեք չի ընդունի այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը Կիլոմետրանոց խցանում` օդանավակայանի ճանապարհին. Փաշինյանը վերադառնում է ԱՄՆ-ից Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք


«Կոս­տյում», որ ար­դեն լավն է, երբ քո հա­գին է. դիր­քո­րո­շում­նե­րի փո­փո­խու­թյան «նուրբ ար­վես­տը»

Վերլուծություն

Բազմաթիվ են այն հարցերը, որոնց շուրջ վարչապետ Փաշինյանը իշխանափոխությունից առաջ կամ դրա ընթացքում ունեցել է որոշակի տեսակետ, սակայն վարչապետ ընտրվելուց հետո կտրուկ փոխել է իր դիրքորոշումը՝ չկատարելով իր խոստումները և փորձելով դրա համար ինչ-որ հիմնավորումներ և առաջ եկած նոր հանգամանքներ ներկայացնել։ 

Փաշինյանի կողմից դիրքորոշման շրջադարձային փոփոխություններից մեկն էլ վերաբերում է սուպերվարչապետական համակարգին, հասկացություն, որի ներքո քաղաքական ուժերը և հանրությունը հասկանում են մի երևույթ, երբ պետական կառավարման բոլոր հիմնական լծակները գերկենտրոնացած են մի անձի ձեռքերում, տվյալ դեպքում՝ վարչապետի։ 

Շատ հետաքրքրական է, որ Փաշինյանն այս հարցին անդրադարձել է հենց 2018 թվականի մայիսի 1-ին, երբ ԱԺ-ում առաջին անգամ վարչապետի թեկնածու էր, սակայն այդ անգամ չընտրվեց, և մի քանի օր հետո ևս առաջադրվեց և ընտրվեց։ 

Այսպես՝ պատգամավորներից մեկի հարցին, որը վերաբերում էր սուպերվարչապետական համակարգի գոյությանը, Փաշինյանը նշել է, որ չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և հակառակը՝ ամոթի աստիճան վերցված են լիազորություններն այլ պետական ինստիտուտներից: 

«Մասնավորապես, կարծում եմ, որ այն պարագան, որ նախագահի ինստիտուտից, ըստ էության, վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, ուղղակի խփում է Հայաստանի Հանրապետության հեղինակությանը»,- հայտարարում էր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա: 

Փաշինյանի այս հայտարարության ֆոնին ուշագրավ է դառնում նրա պահվածքը պաշտոնավարման ողջ շրջանում։ Փաշինյանը ոչ միայն որևէ փորձ չի կատարել վարչապետի ձեռքում կուտակված ահռելի լիազորությունները ապակենտրոնացնելու ուղղությամբ, այլև ընդհակառակը, ավելի միակենտրոն է դարձրել պետական կառավարումը՝ ամեն ինչ անելով բացարձակ անձնիշխանություն հաստատելու ուղղությամբ։ 

Եվ այս համատեքստում տրամաբանական է, որ Փաշինյանը չի հանդուրժելու այն ինստիտուտների գոյությունը, որոնք դեռևս պահպանում են իրենց ինքնուրույնությունը և անհրաժեշտության դեպքում կարող են հակակշիռներ ապահովել իշխանության ներսում։ 

Այս հարցում խոսքը մասնավորապես վերաբերում է Սահմանադրական դատարանին։ Գործադիրի լիազորությունները չեն բավարարում Փաշինյանին, դրա համար էլ վերջինս նախաձեռնել է ապրիլի 5-ի հանրաքվեի գործընթացը, որպեսզի ՍԴ-ն ևս գցի իրենից լիովին կախյալ վիճակի մեջ։ 

Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ նույնիսկ այսպիսի իրավիճակում Փաշինյանը շարունակում է պնդել, թե Հայաստանում այսօր ժողովրդավարություն է հաստատված, իսկ ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ ուղղակի չի կարող։ 

Եվ պատահական չէ, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է. 

«Ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել, որովհետև զուտ օրինական լիազորություններով հնարավոր չէ այդպիսի համակարգ ունենալ»։ 

Այս դեպքում հարց է ծագում, թե 2018 թվականի մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից ինքն ինչպե՞ս էր հայտարարում, որ վարչապետի ձեռքին չափից ավելի շատ լիազորություններ են կուտակված։ Թե՞ երբ այդ սուպերվարչապետական կոստյումն իր հագին է, արդեն չի ցանկանում հանել, արդեն լավն է ու չխանգարող։ 

Ուշագրավ է, որ այդ կոստյումը հավանելու փաստը նա հաստատեց նաև այն կոնտեքստում, երբ նշեց, որ սահմանադրական փոփոխություններ հազիվ թե տեղի ունենան մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ:

 Այսինքն՝ Փաշինյանը հասկացրեց, որ իր խոստումներից ևս մեկից՝ սահմանադրական փոփոխություններից նույնպես հետ է քաշվում: 

Սակայն Փաշինյանը պետք է հաշվի առնի, որ իր ձեռքում չափազանց շատ իշխանական լծակների ու լիազորությունների կուտակումը մի օր պրոբլեմ է դառնալու հենց իր իշխանության համար, քանի որ իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը և փոխզսպումների մեխանիզմը հնարավորություն են տալիս ավելի կշռադատված որոշումներ ընդունել և խուսափել սխալներից, ինչն այսօր չի գործում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Դոլարն ու ռուբլին էժանացել են. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երկրաշարժ է տեղի ունեցել Անկարայում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Իրանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է «Թրամփի ճանապարհը»Աշխարհը չափազանց դրական է ընդունել Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը․ ԶելենսկիՍոֆի Դևոյանի և Կիմ Առաքելյանի հարսանեկան առաջին ֆոտոշարքը. Լուսանկարներ Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընմեջ գոլ է խփում Վրաստանի նախկին նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և ԱլիևինԻրանը երբեք չի ընդունի այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանըԿիլոմետրանոց խցանում` օդանավակայանի ճանապարհին. Փաշինյանը վերադառնում է ԱՄՆ-ից Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք Եվ ինչո՞ւ զարմանալ Նիկոլ Փաշինյանի ստերից ու երկերեսանիությունից, երբ «Արցախը Հայաստան է և վերջ» գոչելուց հետո հրաժարվեց Արցախից․ Աննա ԿոստանյանՀարյուր միլիարդավոր դոլարների խոստացած մուտքը ՀՀ պետբյուջեով՝ սուտ է․ Հրայր ԿամենդատյանԵրևանի քաղաքապետարանը և ՆԳՆ ՓԾ-ն Նուբարաշենի աղբավայրում իրականացնում են հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ Զապորոժիեում դպրոցի տանիքին տեղադրվել է արևային էլեկտրակայան Շնորհավորում եմ ՀՀ-ին և Ադրբեջանին, հուսով եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն կհաստատվի Իսպանիայի ԱԳՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյսօր Սոֆի Դևոյանի հարսանիքն է. Ինչ կերպար է Սոֆին ընտրել կարևոր օրվա համար. Բացառիկ Հարթագյուղում բախվել են «Mercedes Sprinter»-ը, «Toyota»-ն ու մեկ այլ «Mercedes». կան վիրավորներ 9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ) Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին․ Թրամփը՝ Փաշինյանին (տեսանյութ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարվել, 4 մարտական հաշվարկ է աշխատում Զգուշացում․ սպասվում է սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ Լեհաստանի ԱԳՆ–ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրման մասինԲացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիրԱյսօր Սոֆի Դևոյանի հարսանիքն է (լուսանկար) Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր ՀՊԼ․ Վանը հաղթեց Արարատին, Գանձասարը զիջեց ՈւրարտուինԻրազեկում. Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Հայաստանը հակամարտության կառավարման փուլից թևակոխել է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլ․ ԱԳՆ Ռուսաստանի տարբեր շրջաններում գիշերը խոցվել է 121 ուկրաինական անօդաչու թռչող սարք Սա գլոբալ ճգնաժամ է․ դադարեցրեք իշխանությունը քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելուց Մեծ աղետը որ եկավ, իսկ այն էս տեմպերով չի ուշանա, ցունամիի պես քշելու է բոլորիս` առանց հարցնելու` ով ինչ «քաղաքական դիրքորոշում» ուներ․ Դավիթ ՍարգսյանԴոլարը՝ աճել է, եվրոն ու ռուբլին նվազել. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Կա 7 վիրավոր․ ավտովթար՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են թուլացնել Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը․ Խամենեիի խորհրդական «Խաղաղության հռչակագիր՝ առանց խաղաղության․ ի՞նչ է ստորագրվել Վաշինգտոնում»․ «Փաստ» Արտակարգ դեպք Վանաձորում․ կան վիրավորներ, այդ թվում՝ հրազենային Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, այդ գործընթացում ո՞րն է Միացյալ Նահանգների շահը․ Մհեր ԱվետիսյանՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահը շնորհավորել է Լիդիան Արմենիայի գործընկերներին՝ Ամուլսարում շինաշխատանքների վերսկսման առթիվԱյս իշխանությունը տասնյակ քաղաքական գործիչների պատանդ է վերցրել. Հովհաննես ԻշխանյանՄեզ ոչ ոք չպետք է վերջնագրեր պարտադրի «միջանցքի» հարցում. Հրայր ԿամենդատյանՔաղաքական դաշտին հարկավոր են նոր ընդդիմադիր ուժեր. Արմեն ՄանվելյանՑտեսություն ցամաքային արևային էներգիա. Հնդկաստանը փորձարկում է բոլորովին նոր էներգիայի աղբյուր Մեզ ոչ ոք չպետք է վերջնագրեր պարտադրի «միջանցքի» հարցում. Հրայր ԿամենդատյանTCL QD-Mini LED հեռուստացույցները պաշտոնապես Դոմուսում Մեկ ու կես ամսում ավարտել են Բագրատ Սրբազանի դեմ գործի նախաքննությունը Ինչո՞ւ են կալանավորել ՊԵԿ-ի նախկին ղեկավարին
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված