Մոնթե Մելքոնյանին նվիրված փաստավավերագրական ներկայացում է պատրաստվում. Երևանի փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին փաստավավերագրական ներկայացում է պատրաստվում:

«Փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին. արդեն մի քանի ամիս է՝ Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի հետ աշխատում ենք մի հետաքրքիր ու կարևոր նախագծի վրա: Համատեղ պատրաստում ենք ստեղծագործություն, որի հիման վրա պետք է բեմադրվի ներկայացում:

Ներկայացման հիմքում լինելու են Մոնթեի՝ Սեդային հասցեագրված նամակները, որոնք արտացոլում են Մոնթեի կյանքի տարբեր շրջափուլեր՝ այդ թվում Արցախյան պատերազմի ժամանակահատվածը:

Այս ներկայացման շնորհիվ մենք Հայաստանին և աշխարհին ևս մեկ անգամ ցույց կտանք Մոնթե Մելքոնյանի տեսակը՝ որպես մարդ, մարտիկ և հերոս:

Նախագծում իր մասնակցությունն ունի Սեդան, ում հետ ակտիվ ռեժիմով աշխատում ենք նամակների վրա և ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ կունենանք պատրաստի նյութ և կսկսենք բեմադրական աշխատանքները:

Այդ փուլում նախագծի աշխատանքներում կներգրավվեն Հայաստանում ոլորտի լավագույն ստեղծագործողներից շատերը, որպեսզի ունենանք Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին արժանի ներկայացում»,-գրել է Տիգրան Վիրաբյանը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՌԴ դեսպանության ռազմական կցորդին Շուտով կիրականանա բազմաթիվ ստեփանակերտցիների երկար տարիների երազանքը. Արայիկ Հարությունյան /տեսանյութ/ «Սորոսի» կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ, բայց որևէ խնդիր չկա. Ազիզ Թամոյան. Tert.am Հայ-ամերիկյան տհաճ անակնկալ Բաքվի համար. Ալիեւի փակուղին խորանում է Արցախում արտակարգ դրությունը երկարացվեց մինչև օգոստոսի 12-ը 640 ապրանքատեսակ կներմուծվի ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից ցածր մաքսատուրքերով Երկրպագողներ և ատողներ. Ավետիք Իշխանյան Դիմակը կարելի է հանել միայն սնվելիս եւ լողալիս. ոստիկանության ուժեղացված ստուգայցը Սեւանա լճում եւ ափամերձ տարածքներում Ձեզ նախարար են նշանակել, ոչ թե ուսուցչապետ կամ ազգի դաստիարակ. Մեծ Բրիտանիայում հայոց թեմի առաջնորդը՝ Ա. Հարությունյանին Կարեն Ավագյանը նոր աշխատանքի է անցել Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակընկալենք Հնարավոր չէ բոլորին ներգրավվել շինարարական աշխատանքներում, շատ անգամ չեն էլ ցանկանում կատարել այդ աշխատանքը. Սոֆիա Հովսեփյանը՝արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից զրկվածների մասին Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյան 3 վարորդ կեսգիշերն անց մրցավազք են կազմակերպել Երևանում /Տեսանյութ/ Փաշինյանն ապալեգիտիմացրել է ոստիկանական ուժի կիրառումը երկակի ստանդարտների պատճառով․ ինչո՞ւ պետք է մարդկանց մի խմբին թույլատրվի ճանապարհ փակել, իսկ մեկ այլ տեղ փողոց փակողները ծեծվեն․ Ա․ Թևանյան
Ամենաընթերցված
Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակըն... Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին․ իմքայլակ... ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակ... ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրա... «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» ... Պարզվեց, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գա... Հայաստանում չկա իրական հակակոռուպցիոն պայքար. Արմե... Կառավարությունը գիտակցում է լոքդաունի անհրաժեշտութ... Միքայել Մինասյանը Ռուսաստանու՞մ է. քննարկում՝ համա... Անկախ պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսվա... Հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օ... Մոտենում է տնտեսական լուրջ ու երկարատև ճգնաժամ. Զո... Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը «Լույս» խմբակցու...
website by Sargssyan