Դա պայքար էր՝ ուղղված պատմական արդարության վերականգնմանը. Բակո Սահակյանի ուղերձը՝ Արցախի վերածննդի օրվա առթիվ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ:

1988-ի փետրվարի 20-ին, Ստեփանակերտում  տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը, որն իրավական ուժ հաղորդեց մեր ժողովրդի բազմամյա նկրտումներին եւ ազդարարեց նրա նվիրական իղձերի ու նպատակների իրականացման մեկնարկը:

Նստաշրջանը տեղի ունեցավ՝ չնայած բռնատիրական Ադրբեջանի բիրտ ճնշումներին,  տեղի ունեցավ՝ ժողովրդավարության սկզբունքներին ու նորմերին, օրենքի տառին ու ոգուն խիստ համահունչ: Եվ ընդունվեց որոշում, որի համար մեր ժողովուրդը պայքարում էր տասնամյակներ շարունակ:

Դա պայքար էր՝ ուղղված պատմական արդարության վերականգնմանը, մարդու իրավունքների ու ազատությունների, համամարդկային ու ազգային արժեքների պաշտպանությանը: Դա պայքար էր, որի համար ոտքի էր ելել համայն հայությունը՝ Ղարաբաղում, մայր Հայաստանում եւ սփյուռքում:

Այդ օրը դարձավ մեր ժողովրդի սխրանքի, վճռականության ու ազատասիրության, մեր համազգային միասնականության խորհրդանիշը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս հիշարժան տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն ու մեծագույն հաջողություններ հայոց պետականաշինության ճանապարհին»:

Առողջացածների թիվն ավելացել է 14-ով Հայաստանի 3 մարզերում ձյուն է տեղում Տաթևիկ Ռևազյանն ընդունել է՝ Հայաստանի ավիաընկերություններից վերցրել են դեպի Եվրոպա չվերթների թույլտվությունը Վրաստանում վիրուսից մահացած կինը հյուծված էր, 15 կգ էր կշռում․ Aliq.ge «Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի Եթե գալիք աշխարհի փոփոխությունն անխուսափելի է, ապա ինչպե՞ս մենք կարող ենք մնալ նույնը․ Արմեն Աշոտյան Քաղավիացիայի կոմիտեում EASA-ի հայտնաբերած խախտումները ավելի վաղ ՊՎԾ-ն է բացահայտել Դավիթի ամենաերկար հերթապահությունը. Կորոնավիրուսով վարակված բժշկի պատմությունը Գազի հնարավոր սակագինը՝ լուրջ քաղաքական բաղադրիչ. Արա Գալոյան Թեստերը միայն «ընտրյալների՞» համար են, իսկ հասարակ մարդիկ պիտի 14 օր մնան անորոշության մե՞ջ Հակառակորդը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում հասել է 59 226-ի, առողջացել է 229 280 մարդ. worldometers.info Զինծառայող Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը Հայաստան-Արցախ բժշկասանիտարական հսկիչ կետերում շարունակվում է ջերմաչափման գործընթացը Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 41 դեպք
Ամենաընթերցված
Եթե գալիք աշխարհի փոփոխությունն անխուսափելի է, ապա... Թեստերը միայն «ընտրյալների՞» համար են, իսկ հասարակ... Ադրբեջանական կողմը փորձ է կատարում ապակայունացնել ... Սոցիալապես անապահովները միշտ էլ եղել են Գ. Ծառուկյ... Սկանդալային օրենքը պատուհաս՝ ժողովրդավարության համ... Այս իրավիճակի միակ պատասխանատուն Նիկոլն է և իր թիմ... ՀՀԿ-ի "տնազ"՝ "դուխով" գլխարկներով Թքած ունենալու նուրբ արվեստը... Varks.am-ում ժամկետանց պարտավորություն ունեցողների... Պոպուլիստական կառավարությունն ուժեղ դառնալ չի կարո... Ախր ես ինչպես վեր կենամ գնամ․ Լևոն Արոնյանի կինն՝ ... Պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահանել հեռախոսը․ ն... Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի մ... «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ... Ցնցված եմ․ Փաշինյանը ցավակցել է Դեւեջյանի մահվան կ... 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահր... Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք. ... Մի ամբողջ սերունդ անցնում է, ու էս այլանդակ վարակը... Մեկուսացված զինծառայողները հայտնել են իրենց համաձա... Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ու...
website by Sargssyan