Իլհամ Ալիևը Մյունխեն էր գնացել շոու անելու, այլ ոչ թե բանակցելու ԼՂ հակամարտության շուրջ

Մյունխենում փետրվարի 15-ին տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահվածքը, օրակարգի բացակայությունը և խոսքի բնույթը ցույց են տալիս, որ նա գնացել էր շոու անելու, այլ ոչ թե Ղարաբաղյան հակամարտության ստեղված իրավիճակի շուրջ օրակարգային հարցեր ներկայացնելու:

Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Ուշադրություն դարձնենք, թե ինչ քամահրանքով էր Ալիևը խոսում ինքնորոշման իրավունքի մասին: Մինչ այժմ, համենայն դեպս, նման դեպքերի հանդիպում էինք ավելի ցածր մակարդակներում, իսկ հիմա Ալիևը հայտարարում է, որ եթե հայերը ցանկանում են, իր բառերով, «երկրորդ անգամ» ինքնորոշվել, ապա թող գնան այլ տեղ փնտրեն երկրագնդի վրա, ոչ թե, իբր, Ադրբեջանի կազմում: Իլհամ Ալիևն այս հայտարարությամբ, փաստորեն, մեկ անգամ ևս հաստատեց իրենց մտածելակերպը, իրենց պետք են տարածքներ, այս դեպքում Ղարաբաղը, առանց հայերի, առհասարակ, տարածաշրջանն առանց հայերի»,- նշեց Հովհաննիսյանը:

Փորձագետի խոսքով` դա իրենց քաղաքականությունն է, որը մուտք է գործել ամենավերին մակարդակ:

«Ըստ էության, Իլհամ Ալիևը հանդիպմանը մեկնել էր շոու անելու: Նա չէր գնացել ինչ-որ օրակարգ ներկայացնելու համար: Գնացել էր հայտարարություններ անելու, որոնք որևէ կերպ չեն առնչվում հակամարտության կարգավորման հետ: Դա նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ և չի ցանկանում Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել, այլ ցանկանում է պարզապես շոու անել և իր մտքերը հնչեցնել, որոնց տակ թաքնված է Ղարաբաղն առանց հայերի և, առհասարակ, տարածաշրջանն առանց հայերի թեզը»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Արցախում քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները Ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա. Արսեն Թորոսյան ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի. ԱԳՆ Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը. «Փաստ» Կասկածելի նախաձեռնություններ՝ առանց արդյունավետության և հիմնավորումների. «Փաստ» Reuters. Չինաստանը հայտնել է չորրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի նվազեցման մասին Նոր որոշում. Առավել շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին եւ ԱՁ-ներին 68-136 հազար դրամ աջակցություն կտրվի ԱԺ-ի դիմաց Mercedes-ը բախվել է ՃՈ-ի ավտոմեքենային, վերջինս էլ՝ աղբատար բեռնատարին. կա վիրավոր Գրիզմանը նշել է՝ որ համարով է ցանկանում խաղալ «Բարսելոնայում» Այս պահին 14 ծանր եւ մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. ծայրահեղ ծանրը կարող է դառնալ ծանր, բարելավում ունենք. նախարար Եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. նախարար Ենթադրվում է, որ մարդը կարող է ստե՞լ, տվյալներ չտրամադրե՞լ Թոքերի օդափոխության միայն մեկ սարք ենք օգտագործում, որը հավանաբար կանջատենք. Արսեն Թորոսյան Տիմոշենկոն հայտնել է Ուկրաինայում պատրաստվող «դարի խարդախության» մասին
Ամենաընթերցված
Պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահանել հեռախոսը․ ն... Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի մ... «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ... Ցնցված եմ․ Փաշինյանը ցավակցել է Դեւեջյանի մահվան կ... 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահր... Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք. ... Մի ամբողջ սերունդ անցնում է, ու էս այլանդակ վարակը... Մեկուսացված զինծառայողները հայտնել են իրենց համաձա... Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ու... Պանդեմիան շոուների, պոպուլիզմի, սեփական ես-ը մարդկ... Որ հյուրանոցում են ինքնամեկուսանալու «Նորք» ԻՀԿ-ի ... Միասնականության և գլոբալ մոտեցումների շնորհիվ է մի... Սոցիալական պետությանը բնորոշ՝ Ծառուկյանի կողմից մա... Նոր մեկուսարանը մարտի 25-ից պատրաստ կլինի․ Արմեն Մ... Վարկառուների վերաբերյալ Գ.Ծառուկյանի առաջարկած գլո... Հիմա միմյանց վրա քարեր նետելու ժամանակը չէ․ Էդուար... Վանաձորում չեն աշխատելու թեթև արդյունաբերության հի... Սեփական վախերի և անվստահության բեռը զանգվածային լր... Ձեռնպահ մնացեք ՊՆ-ի անունից կամ նախարարության համա... Որ առևտրի կենտրոնները կշարունակեն աշխատել
website by Sargssyan