Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը նոր համագործակցության արդյունքում առաջիկա մենամարտը կանցկացնի Դետրոյթում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը նոր պրոմոութերական ընկերության հետ է համագործակցում և մարտին նախատեսված մենամարտ ունի։

Այս մասին  մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ավագյանը։ «Պայմանագիր եմ ստորագրել ամերիկյան «Salita promotions» ընկերության հետ։ Մարտի 13-ին կկայանա առաջին մենամարտը՝ իմ մրցակիցը կլինի դոմինիկացի Դագուբերտո Ագուերոն (15-0-0), ով անպարտելի է։ Այս մենամարտից մեծ ակնկալիքներ ունեմ նշեց բռնցքամարտիկը։

Խոսելով մրցակցի մասին՝ հայ բռնցքամարտիկը շեշտեց, որ նա տեխնիկապես զարգացած է, ունի հարուստ սիրողական բռնցքամարտի պատմություն։ Ավագյանը փաստեց, որ 3 մարտ հաջող անցկացնելուց հետո մեծ է հավանականությունը չեմպիոնական մենամարտ ունենալու։ «WBC վարկածով թեթևագույն քաշային կարգում International Silver գոտին հետ եմ հանձնել, քանի որ չունեի պրոմոութերական կազմակերպություն և մեծ ծախսեր կպահանջվեին ՝ մոտ 55․000 ԱՄՆ դոլար գոտու պաշտպանության մենամարտ անցկացնելու համար։ Դադարեցնելով «Punch boxing» պրոմոութերական ընկերության հետ համագործակցությունը և թողնելով այս գոտին՝ գնում եմ ավելի մեծ գոտու հետևից»,- ասաց Ավագյանը։

Վերջինս փաստեց, որ Հայաստանում մարզվելու ընթացքում նրան այդ հարցում օգնում է բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը և մարզիչ Կարեն Աղամալյանը։ Առաջիկայում Ավագյանը կաշխատի Թայսոն Ֆյուրիի հետ համագործակցող մարզչի հետ։ Արամ Ավագյանը մինչ այս պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրել է 10 մենամարտ և չի կրել ոչ մի պարտություն։ Հաջորդ մենամարտը կկայանա ԱՄՆ Դետրոյթ քաղաքում։

Ռեստորանների աշխատակիցներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ) Մահացել է դերասան Միխայիլ Կոքշենովը Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վրեժ են լուծում ԵՊՀ-ից Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն իշխանությունները դեռևս չեն կատարել հոդվածի պահանջը Կարելի է՞ ապաքինվածին տրամադրել կանաչ քարտ և թույլ տալ հանելու դիմակը Պարետի որոշմամբ 161 տնտեսվարողի գործունեություն է արգելվել Կառավարությունը եւ մերձիշխանական տարաբնույթ աղբյուրներ ստեր են շրջանառության մեջ դրել. Գորգիսյանը՝ ավիացիայի մասին Ավարտվել է 2019-ի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը. Այժմ ստուգում է իրականացվում Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019-ին գնաճը 0.7 տոկոս է կազմել. ՀՀ փոխվարչապետ Նոր կոնսոլիդացիայի նախաձեռնություն ներքաղաքական դաշտում. «Փաստ» 596 նոր դեպք, մահացել է 7 պացիենտ Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտո՞ր. «Հրապարակ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 2 մարզերում
Ամենաընթերցված
Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսան... Իշխանության հեղինակությունն ու նրա նկատմամբ վստահո... «Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է.... «Ձեզ, իհարկե, շատ բան չի սպառնում, իսկ ձեր տատիկ-պ... Հայաստանում իշխանությունն իր բուն գործը թողած՝ սկս... Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որ... Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմե... Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ.... «Պատկերացրեք՝ երդմնակալության խնջույքին վարչապետը ... Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ... Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետությա... Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին... 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայո... Պարո´ն աննախադեպ, թե «դուխ» ունես՝ հանրաքվեն մի չե... «Պահանջում եմ հանրության առջև հանդես գալ հաշվետվու... Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխա... «Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդի... Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փ...
website by Sargssyan