Նման ստեր հրապարակողին չպետք է սահմանափակել արհամարանքով, այլ պետք է ենթարկել նաև պատասխանատվության
BlogArmen Hakobyan-ը գրում է՝
Ապրիլի 5-ին տեղի ունեցող ընտրությունների ենթադրում է քարոզչություն՝ լի ամեն տեսակի կեղտոտ ու ստոր քայլերով, որոնք կիրականացնեն խամաճիկ երևույթներ: Նման բարոյականությունից զուրկ երևույթները վաղուց են արդեն կորցրել իրենց մարդկային արժեքները՝ մի քանի գրոշի կամ աչոկների համար: Եվ ցավալին այն է, երբ այս արարածների շարքում հայտնվում են լրագրողներ, ովքեր իրենց թույլ են տալիս ապատեղեկատվություն տարածել և այն կապել քաղաքական անձանց, ովքեր իրենց գործելաոճում մշտապես եղել են պարզ և թափանցիկ: Դավիթ Ջալալյան անունով այս խեղկատակը, մոռանալով լրագրողական էթիկայի բոլոր նորմերը, ԲՀԿ նախագահի անունն է շոշափել իր գրառման մեջ, որը պարզապես նրա հիվանդ երևկայության արդյունքն է: Նման լկտի ստեր հրապարակող անձը չպետք է սահմանափակվի հասարակության կողմից արհամարանքի արժանանալով՝ այլ պետք է ենթարկվի պատասխանատվության օրենքով սահմանված կարգով և դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր այս կամ այն անձի համար կկատարեն քաղաքական պատվեր և կգրեն նման սուտ նյութեր: Սրա նման անբարոյական երևույթները ընդհանրապես չպետք է տեղ ունենան մեր հասարակության մեջ , որպեսզի խոլերիայի պես չտարածվեն ու չփչացնեն մեր շրջապատը իրենց անառողջ գործելակերպով:
Կոչ եմ անում առհասարակ ուշադրություն չդարցնել այս դուրսպրծուկի և նրա նման ստրուկների աշխատանքին, որը զոհ չգնալ նման մանիպուլատիվ արարքներին, քանի որ այս ամենը արվում է մեր հասարակությունը պառակտման տանելու նպատակով: