Չսիրվածության, չկայացվածության բարդույթը կարող է նման հոգեբանական խեղումների բերել․ Նաիրա Զոհրաբյան

Ես վաղուց դադարել եմ զարմանալ, երբ մի տասը թոռնատեր տիկինը կարող է հայհոյանքի այնպիսի մաստեր-կլաս սահմանել, որ շուկշինյան հարբած մուժիկների ստաժը տեղում զրոյացվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Երբ մտավորականդ իլյումինատի, Հիտլեր ու Պինոչետ է քարոզում

Երբ սոցիալական ցանցերում անձնազոհ հայհոյում ու բոլորին կախելու կոչեր են անում Ուստ-Կամենոգորսկի, Խանտիմանսիսկի, Գլենդել նա Դոնուի կամ սոցցանցերում կադաստրի վկայականով բնակվող և 24-ժամյա ստախանովյան ռեժիմով հայհոյող զտարյուն հայաստանյան դրուժիննիկները, մտածում ես, դե չսիրվածության, չկայացվածության, մշտապես լուսանցքում ծվարած լինելու բարդույթը կարող է նման հոգեբանական խեղումների բերել:

Ու ես վաղուց դադարել եմ զարմանալ, երբ մի տասը թոռնատեր տիկինը կարող է հայհոյանքի էնպիսի մաստեր-կլաս սահմանել, որ շուկշինյան հարբած մուժիկների ստաժը տեղում զրոյացվի:

Բայց երբ քո երկրի մտավորականն է ասում, ում երկիրը տվել է ժողովրդականի բարձր կոչում, որ 6 միլիոն մարդ ոչնչացրած, գազախցիկներում խեդդած Հիտլերը ճիշտ էլ արել ա, որ Չիլիի նախահագը երիցս իրավացի էր, ու որ այո, պետք է փրթել, կրակել, ոչնչացնել, սա արդեն իրապես վախենալու է: Մենակ չհասկացա, ժողովրդական արտիստը, ով սիրո և բարության մասին ներկայացումներ է բեմադրում, Պինոչետ՞ին նկատի ուներ, թե՞ Սեբաստիան Պյեներային, ով մեկ տարի առաջ հրաման տվեց կրակ բացել իր հրաժարականը պահանջող ցուցարարների վրա ու Սանտյագոյում 20 հազար մարդ սպանեց:

Հա, ի դեպ, էս մեր մտավորականը, որի կողքին իր իլյումինատական ճաշակը կիսող մի դերասան էր նստած, նաև ողջունեց աշխարհը սոված, զզվելի մարդկանցից թեթևացնելու իլյումինատիների աշխարհակալ ծրագրերը:

Ու միջին վիճակագրական քաղաքացին, ում լենինյան մի աննշան իսկրա է պետք սեփական ստորին բնազդների սողանցքը բացելու համար, էս ժողովրդական արտիստի ու կողքը նստած դամ պահող դերասանի հիտլերա-պինոչետա-իլյումինատական կոչերից հասնելու է էքստազի վերին շեմին, որովհետև Դարվինի էվոլյուցիոն սանդղակում իրենից բարձր Homo sapiens-ի մարդաբանական տեսակը ասել է` դու մենակ չես, մենակ չես, մենակ չես»,-նշել է նա։

 

 

Ապրանքների թանկացման «անմեղները» կամ պաշտոնյաների պրիմիտիվ առաջարկները Արագածոտնի մարզի ավելի քան 500 ընտանիք «Գ.Ծառուկյան» հիմնադրամից աջակցություն է ստացել Կորոնավիրուսի վարակման ընդամենը 11 նոր դեպք է գրանցվել. ունենք մեկ մահ. Նիկոլ Փաշինյան Ucom-ը շարունակում է ֆիքսված ծառայությունների ներտնային սպասարկման աշխատանքները Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով. Ուղիղ եթեր Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին. Արսեն Թորոսյանի գրառումը Սպառողը պետք է կրկնակի հպարտություն զգա, որ օգտվում է «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքից Պետականամետ ըննդիմադիր թևի պահանջը գնալով մեծանում է Արտակարգ դրության պայմաններում՝ արտակարգ քայլեր Առողջացածների թիվն ավելացել է 14-ով Հայաստանի 3 մարզերում ձյուն է տեղում Տաթևիկ Ռևազյանն ընդունել է՝ Հայաստանի ավիաընկերություններից վերցրել են դեպի Եվրոպա չվերթների թույլտվությունը Վրաստանում վիրուսից մահացած կինը հյուծված էր, 15 կգ էր կշռում․ Aliq.ge «Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի
Ամենաընթերցված
Եթե գալիք աշխարհի փոփոխությունն անխուսափելի է, ապա... Թեստերը միայն «ընտրյալների՞» համար են, իսկ հասարակ... Ադրբեջանական կողմը փորձ է կատարում ապակայունացնել ... Սոցիալապես անապահովները միշտ էլ եղել են Գ. Ծառուկյ... Սկանդալային օրենքը պատուհաս՝ ժողովրդավարության համ... Այս իրավիճակի միակ պատասխանատուն Նիկոլն է և իր թիմ... ՀՀԿ-ի "տնազ"՝ "դուխով" գլխարկներով Թքած ունենալու նուրբ արվեստը... Varks.am-ում ժամկետանց պարտավորություն ունեցողների... Պոպուլիստական կառավարությունն ուժեղ դառնալ չի կարո... Ախր ես ինչպես վեր կենամ գնամ․ Լևոն Արոնյանի կինն՝ ... Պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահանել հեռախոսը․ ն... Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի մ... «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ... Ցնցված եմ․ Փաշինյանը ցավակցել է Դեւեջյանի մահվան կ... 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահր... Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք. ... Մի ամբողջ սերունդ անցնում է, ու էս այլանդակ վարակը... Մեկուսացված զինծառայողները հայտնել են իրենց համաձա... Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ու...
website by Sargssyan