Ո՞ւր կո­րավ ներդ­րու­մա­յին «բու­մը»

Իշխանափոխության և Փաշինյանի կողմից հռչակված, այսպես կոչված, «տնտեսական հեղափոխության» արդյունքում այդպես էլ բարենպաստ պայմաններ չստեղծվեցին, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարվեն և գումարների մեծ ներհոսք ապահովվի։ Իսկ, ինչպես բոլորս հիշում ենք, արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանի հիմնական խոստումներից մեկն էլ այն էր, թե երկրում աննախադեպ ներդրումներ են սպասվում։ 

Շուտով կլրանա Փաշինյանի պաշտոնավարման 2 տարին, իսկ ներդրումային բում այդպես էլ չկա։ Լրիվ հակառակը: Ու այս համատեքստում հետաքրքրական է, որ հունվարի 25-ին Կապանում իր տված ասուլիսի ընթացքում Փաշինյանը «Նոր Հայաստանի մասին 100 փաստերից» մեկն էլ նվիրեց ներդրումների ներհոսքի խնդրին։ 

Ըստ վարչապետի ներկայացրած 10-րդ փաստի, 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27,6%ով, 2017-ի համեմատ՝ 635 միլիոն դոլարով, կամ 41%-ով: 

Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453,8 մլն դոլար, ինչը 68,7 մլն դոլարով կամ 17,8%-ով ավելի է, քան 2018-ի ցուցանիշը: 

Առաջին հայացքից տպավորություն է առաջանում, թե հսկայական օտարերկրյա ներդրումներ են կատարվել Հայաստանի տնտեսության մեջ։ 

Բայց պետք է նկատի ունենալ, որ ամենաառաջնայինը տնտեսության համար օտարերկրյա ուղղակի ներդրումներն են, որի մասին փաստերը վարչապետը ամբողջական չի ներկայացնում, այլ ներկայացված ներդրումներում ներառված են վարկերը, փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք կամ ստացվելիք գումարները, կանխավճարները և այլ կարգի ներդրումները։ 

Եվ ինչպես ասուլիսից հետո նկատեցին բազմաթիվ մասնագետներ, անցյալ տարի օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ ոչ միայն չի գրանցվել, այլև նվազում է նկատվել։ 

Դա են վկայում Կենտրոնական բանկի կողմից տարեվերջին հրապարակված տվյալները, որոնց համաձայն՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 185,7 մլն դոլար, ինչը 0,7 մլն դոլարով պակաս է 2018 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ 

Սակայն, սրանով հանդերձ, Փաշինյանը շարունակում է ջանքեր գործադրել՝ ցույց տալու համար, թե դրսից դեպի Հայաստան գումարների ներհոսք կա։ Եվ պատահական չէ, որ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում վերջերս գրել էր, թե 2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4,9 միլիոն գործարք, հավելելով, թե այս ցուցանիշը 2017 թվականի նկատմամբ աճել է 102 տոկոսով կամ 2,5 միլիոն գործարքով, 2018-ի նկատմամբ աճել է 48 տոկոսով կամ 1,6 միլիոն գործարքով: 

Բերված ցուցանիշներից շարքային քաղացու մոտ կարող է տպավորություն առաջանալ, թե իրոք դեպի Հայաստան ֆինանսների հսկայական ներհոսք կա, սակայն այստեղ կարևորը ոչ թե գործարքների քանակն է, այլ Հայաստան ուղարկվող և երկրից դուրս բերված գումարների հաշվեկշիռը։ 

Կենտրոնական բանկի տրամադրած տվյալներից տեղեկանում ենք, որ 2019 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 1 մլրդ 958 մլն դոլարին համարժեք գումար, որը 2018 թվականի համեմատ աճել է մոտ 174 մլն դոլարով կամ 9,7%-ով, սակայն դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 504 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 93 մլն դոլարով կամ 15,5%-ով։ 

Իսկ անցյալ տարվա ընթացքում Հայաստանից դուրս եկած գումարները եղել են ռեկորդային ծավալի։ 

Խոսքը 1 մլրդ 454 մլն դոլարի մասին է, որը Հայաստանից փոխանցվել է արտասահման և գումարի այս ծավալը նախորդ տարվա համեմատ 22,4%-ով ավելացել է։ 

Այսպիսի ծավալով արտահոսքի աճը բացասաբար է ազդում երկրի վճարային հաշվեկշռի վրա և նշանակում է, որ տնտեսությունը կորցրել է այն միջոցները, որոնք կարող էին մնալ երկրի ներսում և նպաստել առևտրաշրջանառության մեծացմանը։ 

Եկել է ժամանակը, որ կառավարությունը մի կողմ դնի ներքաղաքական տարբեր նեղ հարցերն ու թվային մանիպուլ յացիաները և զբաղվի տնտեսության զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմամբ, որն իր հետ արտերկրից կբերի նաև ներդրումների և գումարների ներհոսք։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք. մարզպետ Ռեստորանների աշխատակիցներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ) Մահացել է դերասան Միխայիլ Կոքշենովը Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վրեժ են լուծում ԵՊՀ-ից Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն իշխանությունները դեռևս չեն կատարել հոդվածի պահանջը Կարելի է՞ ապաքինվածին տրամադրել կանաչ քարտ և թույլ տալ հանելու դիմակը Պարետի որոշմամբ 161 տնտեսվարողի գործունեություն է արգելվել Կառավարությունը եւ մերձիշխանական տարաբնույթ աղբյուրներ ստեր են շրջանառության մեջ դրել. Գորգիսյանը՝ ավիացիայի մասին Ավարտվել է 2019-ի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը. Այժմ ստուգում է իրականացվում Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019-ին գնաճը 0.7 տոկոս է կազմել. ՀՀ փոխվարչապետ Նոր կոնսոլիդացիայի նախաձեռնություն ներքաղաքական դաշտում. «Փաստ»
Ամենաընթերցված
Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսան... Իշխանության հեղինակությունն ու նրա նկատմամբ վստահո... «Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է.... «Ձեզ, իհարկե, շատ բան չի սպառնում, իսկ ձեր տատիկ-պ... Հայաստանում իշխանությունն իր բուն գործը թողած՝ սկս... Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որ... Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմե... Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ.... «Պատկերացրեք՝ երդմնակալության խնջույքին վարչապետը ... Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ... Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետությա... Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին... 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայո... Պարո´ն աննախադեպ, թե «դուխ» ունես՝ հանրաքվեն մի չե... «Պահանջում եմ հանրության առջև հանդես գալ հաշվետվու... Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխա... «Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդի... Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փ...
website by Sargssyan