Ինչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքը Փաշինյա՛ն, հերիք է ժողովրդին խաբես. գնա՛ հանրաքվեի և տես՝ ժողովուրդը քեզ աջակցո՞ւմ է. Չալաբյան Քրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել Հայաստան Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին եւ Լարսում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ուկրաինական անօդաչուները գրոհել են ՌԴ-ն․ իրավիճակը՝ երկրում Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Օգոստոսի 11-12-ը հանրապետությունում բացահայտվել է 128 հանցագործություն Նազելիների նոր հաջողությունները


Ո՞ւր կո­րավ ներդ­րու­մա­յին «բու­մը»

Վերլուծություն

Իշխանափոխության և Փաշինյանի կողմից հռչակված, այսպես կոչված, «տնտեսական հեղափոխության» արդյունքում այդպես էլ բարենպաստ պայմաններ չստեղծվեցին, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարվեն և գումարների մեծ ներհոսք ապահովվի։ Իսկ, ինչպես բոլորս հիշում ենք, արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանի հիմնական խոստումներից մեկն էլ այն էր, թե երկրում աննախադեպ ներդրումներ են սպասվում։ 

Շուտով կլրանա Փաշինյանի պաշտոնավարման 2 տարին, իսկ ներդրումային բում այդպես էլ չկա։ Լրիվ հակառակը: Ու այս համատեքստում հետաքրքրական է, որ հունվարի 25-ին Կապանում իր տված ասուլիսի ընթացքում Փաշինյանը «Նոր Հայաստանի մասին 100 փաստերից» մեկն էլ նվիրեց ներդրումների ներհոսքի խնդրին։ 

Ըստ վարչապետի ներկայացրած 10-րդ փաստի, 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27,6%ով, 2017-ի համեմատ՝ 635 միլիոն դոլարով, կամ 41%-ով: 

Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453,8 մլն դոլար, ինչը 68,7 մլն դոլարով կամ 17,8%-ով ավելի է, քան 2018-ի ցուցանիշը: 

Առաջին հայացքից տպավորություն է առաջանում, թե հսկայական օտարերկրյա ներդրումներ են կատարվել Հայաստանի տնտեսության մեջ։ 

Բայց պետք է նկատի ունենալ, որ ամենաառաջնայինը տնտեսության համար օտարերկրյա ուղղակի ներդրումներն են, որի մասին փաստերը վարչապետը ամբողջական չի ներկայացնում, այլ ներկայացված ներդրումներում ներառված են վարկերը, փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք կամ ստացվելիք գումարները, կանխավճարները և այլ կարգի ներդրումները։ 

Եվ ինչպես ասուլիսից հետո նկատեցին բազմաթիվ մասնագետներ, անցյալ տարի օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ ոչ միայն չի գրանցվել, այլև նվազում է նկատվել։ 

Դա են վկայում Կենտրոնական բանկի կողմից տարեվերջին հրապարակված տվյալները, որոնց համաձայն՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 185,7 մլն դոլար, ինչը 0,7 մլն դոլարով պակաս է 2018 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ 

Սակայն, սրանով հանդերձ, Փաշինյանը շարունակում է ջանքեր գործադրել՝ ցույց տալու համար, թե դրսից դեպի Հայաստան գումարների ներհոսք կա։ Եվ պատահական չէ, որ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում վերջերս գրել էր, թե 2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4,9 միլիոն գործարք, հավելելով, թե այս ցուցանիշը 2017 թվականի նկատմամբ աճել է 102 տոկոսով կամ 2,5 միլիոն գործարքով, 2018-ի նկատմամբ աճել է 48 տոկոսով կամ 1,6 միլիոն գործարքով: 

Բերված ցուցանիշներից շարքային քաղացու մոտ կարող է տպավորություն առաջանալ, թե իրոք դեպի Հայաստան ֆինանսների հսկայական ներհոսք կա, սակայն այստեղ կարևորը ոչ թե գործարքների քանակն է, այլ Հայաստան ուղարկվող և երկրից դուրս բերված գումարների հաշվեկշիռը։ 

Կենտրոնական բանկի տրամադրած տվյալներից տեղեկանում ենք, որ 2019 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 1 մլրդ 958 մլն դոլարին համարժեք գումար, որը 2018 թվականի համեմատ աճել է մոտ 174 մլն դոլարով կամ 9,7%-ով, սակայն դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 504 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 93 մլն դոլարով կամ 15,5%-ով։ 

Իսկ անցյալ տարվա ընթացքում Հայաստանից դուրս եկած գումարները եղել են ռեկորդային ծավալի։ 

Խոսքը 1 մլրդ 454 մլն դոլարի մասին է, որը Հայաստանից փոխանցվել է արտասահման և գումարի այս ծավալը նախորդ տարվա համեմատ 22,4%-ով ավելացել է։ 

Այսպիսի ծավալով արտահոսքի աճը բացասաբար է ազդում երկրի վճարային հաշվեկշռի վրա և նշանակում է, որ տնտեսությունը կորցրել է այն միջոցները, որոնք կարող էին մնալ երկրի ներսում և նպաստել առևտրաշրջանառության մեծացմանը։ 

Եկել է ժամանակը, որ կառավարությունը մի կողմ դնի ներքաղաքական տարբեր նեղ հարցերն ու թվային մանիպուլ յացիաները և զբաղվի տնտեսության զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմամբ, որն իր հետ արտերկրից կբերի նաև ներդրումների և գումարների ներհոսք։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ինչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքը Փաշինյա՛ն, հերիք է ժողովրդին խաբես. գնա՛ հանրաքվեի և տես՝ ժողովուրդը քեզ աջակցո՞ւմ է. Չալաբյան Քրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել Հայաստան Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին եւ Լարսում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև. «Փաստ» Ուկրաինական անօդաչուները գրոհել են ՌԴ-ն․ իրավիճակը՝ երկրում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՕգոստոսի 11-12-ը հանրապետությունում բացահայտվել է 128 հանցագործությունՆազելիների նոր հաջողությունները Ունեցա ևս մեկ կարևոր հանդիպում. Մհեր Ավետիսյան Հայաստանի շրջափակումը միայն խորանալու է. Դավիթ ՍարգսյանԽաղաղություն ու՞մ հետ` ահաբեկիչ Ալիևի՞. Մենուա Սողոմոնյան Կարապետյանների ընտանիքը «ՀԷՑ»-ի սեփականազրկման գործով ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմԿարապետյանների ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային տրիբունալը պարտավորեցնի Հայաստանի Հանրապետությանը հատուցել արդեն իսկ հասցված, ինչպես նաև սպասվող վնասները Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՄ առաջնորդների հայտարարությունըԹամարա Գլոբայի կանխատեսումը օգոստոսի 13-ի համար. հակիրճ ուղեցույցներ յուրաքանչյուր նշանի համար Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն Բաքվում պահվող գերիների հարազատները հույս ունեն, որ շուտով նրանք կվերադառնան… Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. տղամարդը մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում Խաղաղություն թուրքի կոշիկ լիզելով չեն մուրում, այլ փորձում են հավասարը-հավասարի հետ բանակցել, ինչը քո դեպքում լուսին թռչելու պես մի բան է. Արմեն Հովասափյան Հանկարծամահ եղած զինվորն առողջական խնդիրներ չի ունեցել Վրաստանից արտաքսվել է 34 օտարերկրացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ Իրանը և ԱԷՄԳ պայմանավորվել են շարունակել միջուկային հարցի շուրջ խորհրդակցություններըԼարված իրավիճակ Վերին Լարսում․ հայկական բեռնատարներին չեն թուլատրում մուտք գործել Ռուսաստան 53-ամյա տղամարդը նարկոլոգիական հիմնարկից ստացած մեթադոնի լուծույթ է իրացրելՀանրապետության առանձին շրջաններում դիտվել են սաստիկ շոգեր Երկրաշարժ է գրանցվելԱրցախում բռնկված հրդեհները և անշարժ հուշարձանների համար ստեղծված սպառնալիքըԲաքուն ակնկալում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն, եթե ցանկանում են պայմանագիրը վերջնական ստորագրել Նավասարդի տոնի կապակցությամբ «ՀայաՔվեի» անդամներն այցելել են Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա և Շամլուղ համայնքներ, երեխաներին մարզական և գրենական պիտույքներ նվիրելԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել Լաչինի միջանցքը չկա, բայց սրանք «Զանգեզուրի միջանցք» են բացում. Արմեն Մանվելյան ՀՀ–ում առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 50 հազար դրամով Ծաղկի ջերմատներում տեսչական ստուգումները շարունակվում են Կալիֆոռնիայում Ֆերմերներն ասում են, որ արևային մարտկոցները աճեցնելու լավագույն «մշակաբույսերն» են Հայաստանում մեկնարկում է հայ-ամերիկյան մեկշաբաթյա զորավարժությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի ողբերգական ավտովթարը Հետախուզման մեջ գտնվող «թանկարժեք» տղամարդուն, ով ՌԴ-ում համարվում էր անորսալի, Կոտայքի պարեկները հայտնաբերեցին Երևանում Կրասնոդարում կալանավայրից փախչողների թվում հայեր են եղել Դատարանը հաստատել է Սամվել Կարապետյանի ձերբակալման ապօրինի լինելու փաստը Սուրբ Հովհաննես մատուռից վնասվածքներով կեսգիշերին մոտ Սպիտակի ԲԿ է ընդունվել 3 տուժած․ նրանք ընտանիքի անդամներ են Փաշինյանն՝ ընդդեմ ազատ մամուլի «Փյունիկ»-ի նոր գլխավոր մարզիչն է Արտակ Օսեյանը Սեպտեմբերի 2-ից ուժի մեջ կմտնեն ԱՄՆ վիզայի համար հարցազրույցից ազատման ծրագրի նոր կանոնները Յոթ զանգ՝ մեկ օրում. Փաշինյանը «հաշիվ» էր տալիս արածի համար Համաձայնագիր, որը ոչինչ չի պարտադրում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի և Նոյեմբերյանի մի շարք հասցեներում Այո՛, Սամվել Կարապետյանը քաղբանտարկյա՛լ է. Հայաստանի հաջորդ նախագահ Սամվել Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Խաչիկ Ասրյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված