Թուրքիայում սպառնալիքների պատճառով ուժեղացրել են ՌԴ դեսպանության անվտանգության ապահովումը
Header- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Ռուսաստանի դեսպանության անվտանգության ապահովման միջոցներն այն բանի կապակցությամբ, որ դեսպան Ալեքսեյ Երխովն սպառնալիքներ Է ստանում Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության սրվելու պատճառով: Այդ մասինփետրվարի 14-ին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՌԴ դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Իրինա Կասիմովան:
«Այո, իրոք, վերջին ժամանակներս իրադրությունը սրվել է: Այդ կապակցությամբ մեր խնդրանքով թուրքական իշխանություններն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել»,- ասել է նա:
Կասիմովայի խոսքով՝ ոմանք սպառնում են հետեւյալ խոսքերով. «Դեսպան, դուրս մի արի Անկարայի փողոցներ»: «Մենք հասկանում ենք, որ մարդիկ, որոնք դա գրում են, հազիվ թե սպանության գնան: Բայց այդուհանդերձ պետք է դրա հետ հաշվի նստել»,- հավելել է մամուլի կցորդը:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram