Վարչապետի գլխավորած պատվիրակության այցի ծախսերը ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը
Header- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պատվիրակության անդամների՝ Գերմանիայի Դաշնություն այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո:
Նախ՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված գումարի չափը իրականության հետ որևէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Վարչապետի և պատվիրակության անդամների՝ Գերմանիայի Դաշնություն այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը»,- գրել է Աղաջանյանը:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram