Մասիս Մայիլյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու
Քաղաքականություն2020թ. փետրվարի 11-ի ժամը 17.00-ի տվյալներով ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երեք թեկնածուների գրանցման փաստաթղթեր: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԿԸՀ-ն:
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի նախագահական ընտրություններում իրենց թեկնածություններն են առաջադրել Վիտալի Միխայիլի Բալասանյանը՝ «Արդարություն» կուսակցության կողմից, Ռուսլան Էդուարդի Իսրայելյանը՝ «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից: