«Լուրեր են շրջանառվում, թե որոշ ՍԴ դատավորներ մտածում են հրաժարական ներկայացնելու մասին». Ղազինյան
BlogԼուրեր են շրջանառվում, թե որոշ ՍԴ դատավորներ մտածում են հրաժարական ներկայացնելու եւ վաղաժամ կենսաթոշակից օգտվելու մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արեւիկ Պետրոսյանի եւ Ալվինա Գյուլումյանի սկզբունքայինության եւ իրավաբանական արժանապատվության վրա վստահ եմ 101%-ով:
Հրայր Թովմասյանի վրա, կարծում եմ, կասկածել ուղղակի հնարավոր չէ, անհնար է:
Հիմա ուզում եմ տեսնել այն դատավորի/ների դեմքերը, որոնք կանանց սկզբունքայինության եւ կամքի ուժի ֆոնին, կցուցաբերեն թուլակամություն, կենթարկվեն իշխանությունների շանտաժներին ու կներկայացնեն հրաժարական:
Այստեղ խնդիրը ոչ միայն եւ ոչ այնքան մասնագիտական, որքան տղամարդկային արժանապատվության մեջ է:
Սպասենք մինչեւ փետրվարի 27-ը»: