ԱԱԾ-ն դիմելու է ցանկացած ապօրինության. փաստաբանը՝ Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու մասին

Փաստաբան Գոռ Միքայելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ինչպես և կանխատեսել էի Բավրայի մաքսատան հերթափոխի պետին արգելանքի տակ պահելու առավելագույն ժամկետը՝ 72 ժամը, լրանալուց հետո ապօրինի բաց չթողնելը ընդամենը մեկ նպատակ էր հետապնդում՝ վերջինիս ցանկացած ապօրինության միջոցով կալանավորել։
Պարզվում է Քննիչը կալանավորման նոր միջորդություն է ներկայացրել Դատարան, որն էլ "լրիվ պատահական" մակագրվել է քննիչների եւ դատախազների որոշումները դակող դատավոր Մնացական Մարտիրոսյանին /Կենտրոն նստավայր/՝ այն պայմաններում, երբ 08.02.2020թ-ին Երևան քաղաքում հերթապահ դատարանը Ավան նստավայրն էր, իսկ 09.02.2020թ-ին Շենգավիթ նստավայրն է։
Այն որ ՀՀ Վարչապետի վաղաժամ հայտարարությունից հետո ԱԱԾ-ն դիմելու է ցանկացած ապօրինության՝ ակնհայտ էր, բայց որ այս ապօրինություններին «հանցակից» կդարձնեն նաև Դատարանին դա արդեն անսպասելի էր։
Հետաքրքիր է ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումը կատարվող «օրինական» ու «թափանցիկ» այս պրոցեսների վերաբերյալ։

Հ․Գ․ Կրկին պնդում եմ, որ կալանավորման նոր միջնորդության ներկայացումը, դրա մակագրման ընթացակարգը չի կարող լինել օրինական, բայց եթե վարույթն իրականացնող մարմինն ընդունակ է կոպտորեն խախտելու անձի ազատության իրավունքը, ուրեմն արդեն սպասելի է նաև կալանավորման ապօրինի միջնորդության ներկայացումը, ինչպես նաև հենց այդ դատավորի կողմից այն ապօրինի բավարարելը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու միջնորդությունը մերժվել է:

Մյունխենյան ֆիասկո՞, թե՞ դրական զարգացում. Ալիեւ-Փաշինյան բանավեճն՝ ըստ վերլուծաբանների Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ է Ավտովթար՝ Երեւան-Մեղրի ճանապարհին. վիրավորներին հասցրել են հիվանդանոց Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում Փաշինյանը հանձնարարել է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել իրեն քննադատողների նկատմամբ. «Փաստ» Հան­րաք­վեն առանց տե­սախ­ցիկ­նե­րի՞. «Փաստ» Հոլիվուդյան հայազգի պրոդյուսերի քույրը մանրամասներ է պատմում աղմկահարույց գործից Ինչ­պե՞ս են իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ներ­կա­յա­նա­լու Լյուք­սեմ­բուր­գի ներդ­րու­մա­յին հա­մա­ժո­ղո­վին Արտակ Դաշյանը «Ուրարտու»-ից տեղափոխվել է արտասահմանյան ակումբ Մենք պետք է ունենանք մասնագիտական դատարաններ․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Թեհրան-Ստամբուլ չվերթը շտապ վայրէջք է կատարել Անկարայում կորոնավիրուսի պատճառով Օսման Կավալային առանց ապացույց 2.5 տարի պահել են բանտում. Կարո Փայլան Ես եւ եղբայրս ցուցմունք չենք տվել. Ռոբերտ Քոչարյանի որդիները ՀՔԾ-ում որպես վկա հարցաքննվել են Երեւանում կշարունակվի Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատը (ուղիղ) ՈւՂԻՂ․ Մեկնարկել է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը
Ամենաընթերցված
Որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանից... ՀՀ վարչապետն արդեն երրորդ անգամ հայտարարեց Արա Բաբ... Անհապաղ պետք է ձեռնարկել ավելի լայնածավալ գործողու... Անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամ... Շատ ավելի ճիշտ կլիներ արդեն երեկ սահմանը փակելը. Կ... ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաս... Բարի Սամարացի ընկերությունը վստահված է անգամ վարչա... Լուրջ հարցազրույցի ձևաչափը քոնը չի, քոնը ղժղժան քա... Փաշինյանը գնում է 1997թ-ի փուլային տարբերակին. Էդո... «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին ... Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՍԴ-ի հարցը լուծում ենք ու վե՞րջ․․․ Երաշխավորում եմ, որ մարդասպանի դատավարությունը կան... Դանակահարված դեռահասների մոտ նկատվում է դրական դին... Տնտեսական հեղափոխության միֆը Պարապուրդի մատնված «Իրատես» թերթը հիվանդ երևակայու... Բանակը՝ քաղաքական ենթամշակույթի զոհ ... Աջափնյակում ևս մեկ պաշտոնանկություն է եղել Չկա բանակ-հասարակություն բաժանում․ կարևոր եմ համար... Նման ստեր հրապարակողին չպետք է սահմանափակել արհամա...
website by Sargssyan