Ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին․ կա 1 զոհ, 3 վիրավոր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Իմ գլխավոր առաքելությունը եկեղեցու և քրիստոնյաների պաշտպանությունն է․ Ռոբերտ Ամստերդամ Փաշինյանը կրկին արձակուրդ է գնում Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Գազ չի լինի օգոստոսի 13-ին և 14-ին․ հասցեներ Հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին համախմբվել Այստեղ եմ՝ պաշտպանելու եկեղեցուն և Քրիստոսի այն զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են․ Ռոբերտ Ամստերդամ Մեր տարածաշրջանում Հայաստանից հետո ամենից շատ խաղաղություն ուզում է Ռուսաստանը․ Մհեր Ավետիսյան


Իսկ հե­տո ո՞ւմ պետք է մե­ղադ­րեն իրենց ձա­խո­ղում­նե­րի հա­մար

Վերլուծություն

2018 թվականի իշխանափոխությունից հետո այդպես էլ ՀՀ քաղաքական դաշտում առողջ քաղաքական մթնոլորտ չի ձևավորվում, ավելին՝ այն գնալով թունավորվում է՝ թունավորելով նաև ներհասարակական հարաբերությունները։ 

Այստեղ իշխանություններն իսկապես «հաջողել» են: Հասարակությունը սևի ու սպիտակի բաժանելու, սեփական պատասխանատվությունից խուսափելու համար մեղավորներ փնտրելու, մարդկանց անվանարկելու ու «հաթաթա» տալու գործելակերպը շարունակվում է։

 Իշխանություններն այսպիսով փորձում են հնարավորություն ստանալ արդարանալու, թե իրենց չի հաջողվում էական փոփոխություններ կատարել երկրի սոցիալ-տնտեսական կյանքում, քանի որ այդ «սև ուժերը» խանգարում են իրենց։ 

Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո ժողովրդին մեծ հույսեր էր ներշնչում, թե ինքը խոշորածավալ փոփոխություններ է կատարելու, սակայն այն ժամանակվա խորհրդարանական մեծամասնությունը սաբոտաժ է անում, չի թողնում, դրա համար էլ ներդրումներ չեն գալիս և այլն։ 

Իսկ երբ 2018 թվականի դեկտեմբերին էյֆորիայի ալիքի ներքո տեղի ունեցան ընտրություններ, և «Իմ քայլը» դաշինքը, ստանալով ձայների մեծամասնությունը, կարողացավ ԱԺ-ում մեծամասնություն ձևավորել, թվում էր՝ ոչ մի խանգարող հանգամանք չկա իշխանության համար զարգացնել երկիրը, հանդարտվել, պարզապես աշխատել: 

Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ հիմա էլ դատական համակարգն է խանգարում։ Դրան հետևեց դատարանները շրջափակելու՝ վարչապետի կոչը և վեթթինգի մասին հայտարարությունը։ 

Սակայն երբ գալիս էր պահը, որ իշխանությունները պետք է խոստովանեին, թե իրենք են պատասխանատու, որ ժողովրդի սպասումներն իրականություն չեն դառնում, նորից իրենց գործունեությունը խոչընդոտելու հասցեատեր էին գտնում։ 

Հերթական անգամ արդեն կառավարության նիստի ժամանակ վարչապետը մեղադրեց պետական համակարգի ներկայացուցիչներին, որ դիմադրում են հեղափոխությանը։ Երևի թե այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել նաև պետական համակարգում տեղի ունեցող խոշոր փոխատեղումները, օպտիմալացումները և այլն։ 

Սակայն իշխանությունների համար այդպես էլ որպես գլխավոր «խոչընդոտ» մնում է ներկայիս ՍԴ-ն՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ։ Եվ ԱԺ-ում վարչապետի վերջին ելույթից տպավորություն է առաջանում, թե հենց ՍԴ-ն է «քար գցում» երկրի ապագայի վրա և չի թողնում, որ Հայաստանում «ժողովրդավարությունը» կայանա։ 

Ըստ վարչապետի՝ ՍԴ-ն մի սուբյեկտ է, որն իրեն ժողովրդից բարձր է հռչակել: Սակայն անհասկանալի է, թե ՍԴ-ն ինչպե՞ս է խոչընդոտել իշխանություններին ու չի թողել, որ զարգացնեն երկիրը ու ժողովրդավարություն կառուցեն։ Ինչպես ասում է պատգամավոր Էդմոն Մարուքյանը, այդ ի՞նչ բարեփոխում եք ցանկացել կատարել, որ ՍԴ-ն խոչընդոտել է: 

Բնականաբար, պատասխան չկա ու չի էլ կարող լինել: Իսկ խնդիրը հստակ է՝ ունենալ կամակատար ՍԴ, որը կդակի ցանկացած որոշում, որ կլինի Փաշինյանի սրտով: Իսկ օրենքի, օրինականության, իշխանության թևերի տարանջատման սկզբունքի վրա՝ թքած: Ու հիմա իշխանությունները հերթական անգամ հորինել են ինչ-որ ախոյանի կերպար, որի դեմ պետք է պայքարեն ոչ միայն իրենք, այլև «ժողովուրդը»։ 

Եվ ահա, «ժողովրդի պահանջով» ՍԴ դատավորների հեռանալու հարցը ԱԺ-ն որոշեց դնել հանրաքվեի, այսինքն՝ հենց նույն «ժողովրդի» ուսերին։ Այդուամենայնիվ, հանրաքվեի հնարավորությունն ինքնին դեռ կասկածելի է: 

Սակայն, եթե, այդուամենայնիվ, ընդունենք, որ հանրաքվեն կայացել է, ընդունենք, որ ինչ-որ հրաշքով անհրաժեշտ քանակի ձայն է ստացել, արդյունքում ՍԴ ներկա դատավորները հեռացել են, հետո ո՞ւմ են մեղադրելու իշխանությունները երկրի առաջընթացին խոչընդոտելու, իրենց խանգարելու և ժողովրդի սպասումներն իրականություն չդարձնելու համար։ 

Չէ՞ որ հենց իշխանություններն են ՍԴ-ն որակում վերջին Բաստիոն, որը դեռ չեն գրավել իրենք: Հասկանում ենք՝ միշտ էլ կգտնվեն մեղավորներ, այդ թվում ու առաջին հերթին՝ «հպարտ քաղաքացիները», որոնց վրա կբարդվեն բոլոր թերացումներն ու ձախողումները, բայց դա արդեն չի աշխատում: Նույն ժողովրդին վաղ թե ուշ պատասխան պետք է տրվի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կադրեր՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ կան վիրավորներ, զոհԱվտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին․ կա 1 զոհ, 3 վիրավոր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԻմ գլխավոր առաքելությունը եկեղեցու և քրիստոնյաների պաշտպանությունն է․ Ռոբերտ ԱմստերդամՓաշինյանը կրկին արձակուրդ է գնում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԳազ չի լինի օգոստոսի 13-ին և 14-ին․ հասցեներ Հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին համախմբվել Այստեղ եմ՝ պաշտպանելու եկեղեցուն և Քրիստոսի այն զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են․ Ռոբերտ ԱմստերդամՄեր տարածաշրջանում Հայաստանից հետո ամենից շատ խաղաղություն ուզում է Ռուսաստանը․ Մհեր ԱվետիսյանIDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը Վարչախումբը Հայաստանը տանում է աղետալի արկածախնդրության. Դավիթ Սարգսյան Իշխանությունը ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» չկատարեն. Աբրահամյան Երկու օր քթից արյուն է եկել, ուշադրություն չեն դարձրել, ինսուլտ է ստացել. նոր մանրամասներ՝ մահացած զինվորի մասինՄիջանցքային էյֆորիա և թվերի խորը հակասություններ․ Հրայր ԿամենդատյանՆուբարաշենի աղբավայրում առաջացած հրդեհն ամբողջությամբ մարվել էԹրամփն ունակ չէ խաղաղության երաշխավոր լինելու. Մենուա Սողոմոնյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Իջևանում գործադուլ արած հնդիկների մասին Զորամասում մահացած 19-ամյա Վահեն Մարտունուց է, ընտանիքի կրտսեր որդին Կրեմլն անդրադարձել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցին 19-ամյա զինծառայող է մաhացել. ո՞վ է նա Թրամփը փակել է արևային էներգետիկայի ծրագիրը Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայիցԻջևանում գործադուլ է․ «Մեզ ստիպում են աշխատել ատրճшնшկի սպшռնшլիքի տակ»Երբ առաջին պլանին հաստատակամությունն է «ՀայաՔվե» միավորման Արաբկիրի գրասենյակում առաջադեմ ազգայնականության թեմայով բանախոսեց քվեբեկցի պրոֆեսոր Միշել ՌոշըՎաշինգտոնյան համաձայնագրից շահում է միայն Ադրբեջանը. Արմեն Մանվելյան Դերասանուհի, երգչուհի Կարինա Ղահրամանյանը շնորհավորել է հայերին Նավասարդի՝ Ազգային ինքնության օրվա կապակցությամբ Կարճատև անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Սիրուշոն դստեր հետ հանգստից ֆոտոշարք է հրապարակել Իրանն ու Ռուսաստանը կոշտ են պատասխանելու վաշինգտոնյան համաձայնագրին Դեսպանի թեկնածու նախարարին Փաշինյանը Վաշինգտոն չէր տարել Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահի հետ Ադրբեջանը հետքայլ չի արել իր որևէ պահանջում Դաղստանն անցել է ջրի տակ (տեսանյութ) Էրդողանի նախարարների կաբինետի նիստում կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրըՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները Ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելՎթար․ ջուր չի լինելու մի քանի ժամ Հանրապետության մի շարք շրջաններում օգոստոսի 11-15-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՇՄՆԻսրայելի՝ Գազայի վրա հարվածի հետևանքով զոհվել են «Ալ Ջազիրա»-ի լրագրողներ Ֆասթ Շիֆթը Sevan Startup Summit-ին ներկայացրել է իր նոր պրոդուկտները Գազ չի լինելու մինչեւ երեկո Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն ԱՄՆ–ում կնքված համաձայնագրի մութ կողմերըԴոլարն ու ռուբլին էժանացել են. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երկրաշարժ է տեղի ունեցել Անկարայում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված