Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն


Ի վեր­ջո, ո՞ւմն է լի­նե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը

Վերլուծություն

Իշխանության երկու ճյուղերը ՝ օրենսդիրն ու գործադիրը, փետրվարի 6-ին որոշեցին գնալ ամենածայրահեղ քայլին՝ մեկ հոդվածի համար սահմանադրական փոփոխությունների՝ իրավաբանների գնահատմամբ՝ շրջանցելով դրա համար նախատեսված կարևոր ընթացակարգերը, իսկ հիմքում դնելով ընդամենը անցումային դրույթ, որը մասնագետներից շատերն արդեն որակել են որպես աբսուրդ։ 

Սոցցանցերում մարդիկ ուշադրություն էին հրավիրում այն բանի վրա, որ ըստ էության, որոշ պատգամավորներ ենթագիտակցորեն նույնիսկ ընդունել են, որ իրենց քայլը՝ հանրաքվեի գնալու վերաբերյալ, մեղմ ասած, չի տեղավորվում օրինականության սահմաններում, և հղում են արել Սահմանադրությանը, թե իրենք անձեռնմխելի են։ 

Տարբեր փորձագետներ՝ թե՛ քաղաքագետներ, թե՛ իրավաբաններ, պարբերաբար շեշտում են, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը այս մեկուկես տարվա ընթացքում կատարել է քայլեր, որոնք նույնիսկ գնահատվել են որպես սահմանադրական կարգի տապալման փորձեր, ինչը հետագայում կարող է հանգեցնել իրավական պատասխանատվության։ 

Ցավալիորեն այդ գործողություններում ընդգրկվածության շրջանակը, կամա թե ակամա, չափազանց մեծ է. խոսքը ոչ միայն բուն իշխանական թիմի մասին է, այլև դրանից դուրս բազմաթիվ մարդկանց՝ պաշտոնյաներ օրենսդիրում, գործադիրում, դատական համակարգում։ 

Կան տեղեկություններ, որ սա արդեն իսկ առաջացրել է որոշակի ներքին դժգոհություններ: Որոշ քաղաքագետներ երեկ կարծիք էին հայտնում, թե հիմա այս նոր քայլով, որով փորձ է արվում գնալ հանրաքվեի, իշխանություններն ավելի են մեծացնում պատասխանատվություն կրողների շրջանակը՝ միաժամանակ մեղքը բարդելով նաև բոլոր այն քաղաքացիների վրա, որոնք կգնան հանրաքվեին մասնակցելու ու կողմ կքվեարկեն։ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներն արդեն հայտարարել են, որ խնդիր կա նախագծում և առաջարկել են դիմել Վենետիկի հանձնաժողով՝ ապօրինությունից խուսափելու համար։ 

Սակայն նախկին գործողությունները թույլ են տալիս եզրակացնել, որ իշխանությունները պարզապես չտեսնելու են տալիս միջազգային ատյանների սուր արձագանքները՝ «ՀՀ բոլոր քաղաքացիները պահանջ են դրել մեր առջև» արհեստական ձևակերպմամբ: 

Բայց մինչ Վենետիկի հանձնաժողովը, այս որոշումը ևս մեկ ճանապարհ ունի անցնելու՝ նախագահի ինստիտուտը. նախագահի ստորագրությունը դեռևս պարտադիր է։ 

Հանրաքվե կլինի միայն նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ԱԺ որոշումը ստորագրելուց հետո (մինչ թերթի տպագրությունը որոշումը կայացված չէր): Արմեն Սարգսյանին հաճախ են մեղադրում չեզոքության և իշխանությունների կողմից թույլ տրվող սխալների կամ անօրինականությունների վրա աչք փակելու, չմիջամտելու համար։ 

Բայց մինչ այս իրականացրած գործողություններից և ոչ մեկի պարագայում նա անմիջական պատասխանատվություն չի կրում, որովհետև չի խախտել օրենքը: Այսինքն, պատասխանատվությունը զուտ բարոյական դաշտում է եղել։ 

Սակայն կարծիքներ կան, որ նաև նրա լռությունն ու լոյալությունն են հանգեցրել նրան, որ արդեն եկել է կոնկրետ իրավական պատասխանատվության փուլը։ 

Պարզ է, որ պատասխանատվությունը երբեք հավաքական չի լինում. այն անհատական է՝ ովքեր գնացին այդ քայլին, ով ստորագրեց և այլն։ ԱԺ պատգամավորներից մեկը հայտարարում է՝ մենք ընդունում ենք նախագիծը, եթե կա խնդիր, թող դա որոշեն նախագահն ու ՍԴ-ն։ ՍԴ-ի կարծիքն ի սկզբանե շրջանցվել է։ 

Մնում է նախագահի կարծիքը։ Ուստի «գնդակը» նաև Արմեն Սարգսյանի պատասխանատվության դաշտում է։ Նախագահ Արմեն Սարգսյանը խելացի անձնավորություն է և հազիվ թե չի գիտակցում, որ ցանկացած իշխանություն ժամանակավոր է, հաշվի առնելով օրեցօր նվազող վարկանիշը՝ ներկաների դեպքում՝ առավել ևս: 

Ինչպես ներկաներն են ուսումնասիրում նախորդ տարիները, այնպես էլ եկող ցանկացած իշխանություն փորձելու է արդեն այս իշխանությունների ժամանակաշրջանը «նայել» ու հազիվ թե շրջանցի այս թեման։ 

Իսկ հանրաքվեի որոշման տակ հենց իր՝ Արմեն Սարգսյանի ստորագրությունն է լինելու։ Տեսեք՝ 2008 թվականի դեպքերի համար բանտում այսօր նստած է երկրորդ նախագահը, որը ստորագրել է արտակարգ դրության հրամանը, և բնավ կարևոր չէ, թե ով էր շահառուն: 

Նույն հաջողությամբ, հետագայում էլ հանրաքվեի մասով կարող է պատասխանատվությունն ընկնել հենց փաստաթուղթը ստորագրած անձի վրա։ Եվ ամենաարդար դատավորն անգամ ոչ թե ուսումնասիրելու է՝ որոշումը ստորագրելուց առաջ Նիկոլ Փաշինյանը եկե՞լ է նախագահական, ի՞նչ են խոսել, ի՞նչ ելույթներ են հնչել ԱԺ-ում, ով ում է վիրավորել կամ սպառնացել ԱԺ ամբիոնից, այլ կարևորվելու է վերջնական խոսքը՝ ով է ստորագրել։ 

ՍԴ դիմելու դեպքում նախագահը կստանար որակյալ մասնագիտական գնահատական, ընդ որում՝ օրինական գնահատական, քանի որ այս փաստաթուղթը, ինչպես նաև մեզ հետ զրույցում են նշել սահմանադրագետները, պարտավոր էր անցնել ՍԴ-ով։ 

Ավելին, դա թույլ կտար մի կողմից՝ խուսափել միջազգային կառույցների կոշտ արձագանքներից ու հավանական պատժամիջոցներից (առաջնայինը ցանկացած պարագայում երկրի շահն է, որովհետև տուժում են ոչ թե իշխանությունները կամ ընդդիմությունը, այլ երկիրը), այլև ապահովագրվել իրավական ու բարոյական պատասխանատվության առումով:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք
Ամենադիտված