Ստամբուլում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, տուժել է 179 մարդ
ՄիջազգայինԹուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան պատմել է, որ Սաբիհ Գեքչենի անվան ստամբուլյան օդանավակայանում ինքնաթիռի կոշ վայրէջքի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի: Այս մասին հաղորդում է NTV-ն:
Նրա խոսքով՝ ավիավթարի հետևանքով տուժածները 179-ն են: Նա ընդգծել է, որ ինքնաթիռում ընդհանուր առմամբ 183 մարդ է եղել:
Հիշեցնենք, որ կատարվածի համար պատճառ են դարձել վաղ եղանակային պայմանները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ վայրէջքն իրականացվել է հորդառատ անձրևի ժամանակ:
Նահանգապետի խոսքով՝ տուժածների վիճակը, բացառությամբ 1-2 հոգու, մտահոգություն չի առաջացնում: